Քորի Միլքրիսթ

բրիտանացի դերասան

Քորի Միլքրիսթ (անգլ.՝ Corey Mylchreest, մայիսի 8, 1998(1998-05-08), London Borough of Waltham Forest, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան։ Ավարտել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիան, առավել հայտնի է Նեթֆլիքսի «Թագուհի Շարլոտա։ Բրիդջերթոնների պատմությունը» հեռուստասերիալում կատարած Գեորգ թագավորի դերով։

Քորի Միլքրիսթ
Ծննդյան թիվ՝մայիսի 8, 1998(1998-05-08) (25 տարեկան)
Ծննդավայր՝London Borough of Waltham Forest, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝դերասան
IMDb։ID 12107527

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Ծնվել է 1998 թվականի մայիսին[1] և մեծացել է Արևելյան Լոնդոնի Լեյթոնսթոն քաղաքում[2]։ Սովորել է Ուոլթոմսթոուի Ֆորեսթ դպրոցում[3] և միացել է Ազգային երիտասարդական թատրոնին[4]։ 2020 թվականին ստացել է բակալավրի կրթական մակարդակ՝ Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում[4]։

Կարիերա խմբագրել

Ակադեմիան ավարտելուց հետո դերակատարում է ունեցել Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» պիեսների բացօթյա բեմադրություններում, որոնց ռեժիսորն Էբբի Վուդն է։ 2022 թվականին Նեթֆլիքսում կատարել է իր հեռուստատեսային առաջնաելույթը Նիլ Գեյմանի «Ավազե մարդ» հեռուստասերիալի էպիզոդներից մեկում[5]։

2022 թվականին հայտարարվել է, որ մարմնավորելու է երիտասարդ Գեորգ III թագավորի հորինված տարբերակը «Թագուհի Շարլոտա։ Բրիդջերթոնների պատմություն» դրամատիկ մինի-սերիալում, որը թողարկվել է Նեթֆլիքսով 2023 թվականի մայիսին[6][7]:: TheWrap-ից Կարամա Հորնը գովել է Միլքրեսթի և Ինդիա Ամարթեյֆոյի (Թագուհի Շառլոտայի դերակատար) միջև եղած քիմիան և ավելացրել է, որ նա «գեղեցիկ աշխատանք է անում՝ թափառելով Գեորջ թագավորի մտքի անապատում, առանց ապաստանի»[8]։

2023 թվականի հունիսին դարձել է WME ընկերության գովազդային ներկայացուցիչը[9]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Դեր Նշում
2021 Մարս Լեոն կարճամետրաժ
2022 Ավազե մարդ Ադոնիս էպիզոդ՝ «Արդարության քունը»
2023 Թագուհի Շարլոտա։ Բրիդջերթոննների պատմություն Երիտասարդ Գեորգ թագավոր մինի-սերիալ

Թատրոն խմբագրել

Տարի Անվանում Դեր Նշում
2020 Ռոմեո և Ջուլիետ Թիբալթ Նյու Ֆորեսթի բացօթյա թատչոան, Հեմփշիր
Ամառային գիշերվա երազ Դեմետրիուս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Tauer, Kristen (2023 թ․ մայիսի 10). «Corey Mylchreest Suits Up for the Occasion». Women's Wear Daily. Վերցված է 2023 թ․ մայիսի 18-ին.
  2. Wilson, Benji (2023 թ․ ապրիլի 26). «'The immediate response was terror': Bridgerton's new power couple take the throne». Sydney Morning Herald. Վերցված է 2023 թ․ մայիսի 3-ին.
  3. «An evening of House Drama with the boys». Forest School. 2016 թ․ մարտի 15. Վերցված է 2023 թ․ փետրվարի 15-ին.
  4. 4,0 4,1 «Corey Mylchreest». RADA. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 26-ին.
  5. Hattan, David (2022 թ․ սեպտեմբերի 26). «Who Are Corey Mylchreest and India Amarteifio? 5 Things to Know About the Actors Starring in the 'Bridgerton' Spinoff 'Queen Charlotte'». Us Weekly. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 14-ին.
  6. Trainor, Daniel (2023 թ․ փետրվարի 7). «Get a Sneak Peek of Corey Mylchreest as King George From Queen Charlotte: A Bridgerton Story». E! News. Վերցված է 2023 թ․ փետրվարի 15-ին.
  7. Rathe, Adam (2023 թ․ մայիսի 9). «Queen Charlotte's King George, Corey Mylchreest, on the Passion (and Pranks) That Drove the Series». Town & Country. Վերցված է 2023 թ․ մայիսի 18-ին.
  8. Horne, Karama (2023 թ․ մայիսի 4). «'Queen Charlotte' Review: Netflix's 'Bridgerton' Prequel Course-Corrects Mistakes From the Original». TheWrap. Վերցված է 2023 թ․ մայիսի 18-ին.
  9. Campione, Katie (2023 թ․ մայիսի 31). «'Queen Charlotte' Star Corey Mylchreest Signs With WME». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել