Քորին Մերինան (անգլ.՝ Corinne Marrinan; սեպտեմբերի 2, 1974(1974-09-02)[1], Նյու Յորք, Նյու Յորք), թատրոնի ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ 2006 թվականին տեղի ունեցած Օսկարի 78-րդ մրցանակաբաշխության դափնեկիր (2005)։

Քորին Մերինան
Ծնվել էսեպտեմբերի 2, 1974(1974-09-02)[1] (48 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունԲոստոնի համալսարան
ԵրկերOn Tiptoe: Gentle Steps to Freedom?
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, սցենարիստ և հեռուստատեսային պրոդյուսեր
Պարգևներ և
մրցանակներ

ԿենսագրությունԽմբագրել

Քորին Մերինանը ծնվել է 1974 թվականի սեպտեմբերի 2-ին Նյու Յորքում (ԱՄՆ)։ 1995 թվականին ավարտել է Բոստոնի համալսարանը։

Բարձրագույն կրթություն ստանալուց հետո որպես թատրոնի ռեժիսոր աշխատել է Գուդմանա թատրոնում։ Ավելի ուշ սկսել է աշխատել կինոյի և հեռուստատեսության ոլորտում։

2001 թվականին «Ոտքի մատների վրա» վավերագրական ֆիլմի համար առաջադրվել է Էմմի մրցանակի (երաժշտությունը՝ «Ladysmith Black Mambazo»)[2]:

2006 թվականին «Հաղթանակի ձայներ. Նոման Կորվինի ոսկեդարը» (անգլ.՝ A Note of Triumph: The Golden Age of Norman Corwin)» լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմի անվանակարգում արժանացել է Օսկար մրցանակի (2005)[2]։

ՖիլմագրությունԽմբագրել

Սցենարիստ
  • 2000-2011 — «C.S.I.Հանցավայր» (անգլ.՝ CSI: Crime Scene Investigation)
Պրոդյուսեր
  • 2000 թվական — «Ոտքի մատների վրա»։ Երաժշտություն Ladysmith Black Mambazo / (անգլ.՝ On Tiptoe: The Music of Ladysmith Black Mambazo)
  • 2000-2011 — «C.S.I.Հանցավայր» (անգլ.՝ CSI: Crime Scene Investigation)
  • 2002-2011 — «C.S.I.: Հանցավայր Մայամի» / CSI: Miami
  • 2004-2011 — «C.S.I.: Հանցավայր Նյու Յորք» / CSI: NY
  • 2005 թվական — «Հաղթանակի ձայներ. Նոման Կորվինի ոսկեդարը» /(անգլ.՝ A Note of Triumph: The Golden Age of Norman Corwin
  • 2009 — «Մութ լույս․ կույր լուսանկարիչների արվեստ» / (անգլ.՝ Dark Light: The Art of Blind Photographers)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 Corinne Marrinan — Awards

Արտաքին հղումներԽմբագրել