Քննարկում:Քառօրյա պատերազմ

Latest comment: 6 տարի առաջ by Samo04 in topic Հարց

Ժողովուրդ պատերազը համապատասխա՞ն բառ է։ Պաշտոնական աղբյուրներում պատերազմ եզրը չեմ նկատել։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:50, 2 Ապրիլի 2016 (UTC)Պատասխանել

միգուցե բախո՞ւմ: --Garik📞📧 17:01, 2 Ապրիլի 2016 (UTC)Պատասխանել
Աշոտ ջան, եթե պատերազմ չի բա էլ ի՞նչ է այն, ինչ կատարվում է Արցախում: Պաշտոնական հայտարարություններում չկա պատերազմ բառը, որովհետև պետական մարմինները պետք է առաջնորդվեն համապատասխան իրավական փաստաթղթերով, այսինքն քանի դեռ չի հայտարարվել երկրի նախագահի կամ ԱԺ-ի կողմից պատերազմի մասին, ապա պետական մարմինները իրավունք չունեն տվյալ իրավիճակը անվանել պատերազմ: Իհարկե, սա չի նշանակում, որ տվյալ գործողությունը պատերազմ չի:--Գարդմանահայ (քննարկում) 17:05, 2 Ապրիլի 2016 (UTC)Պատասխանել
Գարիկ ջան, օրինակ երբ տեղի է ունենում երկու երկրների բանակների միջև հարձակողական, պաշտպանողական և հակահարձակողական լայնամասշտաբ ռազմագործողություններ, որոնք ուղեկցվում են մեծաքանակ մարդկային, այդ թվում՝ խաղաղ բնակիչների, ինչպես նաև զինտեխնիկայի կորուստներ, ապա դա բախում բառը չի կարող ամբողջությամբ ներկայացնել հոդվածի բուն էությունը: Եկեք բառերի հետևից չընկնենք:--Գարդմանահայ (քննարկում) 17:08, 2 Ապրիլի 2016 (UTC)Պատասխանել
Թող ամեն ինչ լավ լինի, մնացածը ինքնըստինքյան կլինեն: --Garik📞📧 17:10, 2 Ապրիլի 2016 (UTC)Պատասխանել
Պատերազմ բառը միանշանակ սխալ է, անգամ նախագահն իր խոսքում խուսափեց այդ եզրույթն օգտագործել: Էսկալացիա եզրին ենք անընդհատ բախվում, գուցե դրա հայերեն համարժեքը [1]:--Արամ Ս. 17:29, 2 Ապրիլի 2016 (UTC)Պատասխանել
Ես էլ եմ կողմ էսկալացիա տարբերակին։ --Ջեօ 17:51, 2 Ապրիլի 2016 (UTC)Պատասխանել
Եթե պատերազմ ենք գրում, ապա այն նոր չի սկսել ու պետք է բոլոր գործողությունները ներառել։ Եթե գրում ենք կոնկրետ ժամանակժջանում կատարվող գործողությունների մասին ապա պետք է այլ անունով կոչել։ Առաջարկել եմ անվանափոխել, բայց նոր անվան քննարկման կարիք կա։ --BekoՔննարկում 08:37, 3 Ապրիլի 2016 (UTC)Պատասխանել
Պատերազմ եզր օգտագործելը այս պահին դեռ ճիշտ չէ։ Այստեղ քաղաքագետը բացատրում է ինչով են ներկայիս ռազմական գործողությունները տարբերվում լիարժեք պատերազմից։ Կարծում եմ արժի օգտագործել բախումներ կամ ռազմական գործողություններ տերմինները։ --vacio 20:23, 3 Ապրիլի 2016 (UTC)Պատասխանել
Ճիշտ կլիներ հոդվածը անվանել «Քառօրյա պատերազմ. 2016 թ. ապրիլ»: Հոդվածի ներկայիս վերնագիրը՝ «Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ (2016)» ճիշտ չէ: 1.Հոդվածի վերնագիրը հստակ և միանշանակ կերպով չի բնութագրում հոդվածի բովանդակությունը: Ի՞նչ է նշանակում «Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ (2016)». համատե՞ղ, դաշնակցայի՞ն ռազմական գործողություններ, թե՞ հակընդեմ, բախումնային... 2.Ուշադիր կարդացեք. «Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ (2016)». կարելի է հասկանալ ա.2016-ի ամբողջ ընթացքում ռազմական գործողությունները, բ.2016-ին միայն ապրիլի սկզբին են եղել ռազմական գործողություններ: 3.2016թ. ապրիլի սկզբին հենց պատերազմ է եղել, թեկուզ և 4 օր տևողությամբ: «Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ (2016)» ասելով մենք թաքցնում ենք իրականությունը, ինչը ձեռնտու էր ՀՀ այն պաշտոնյաներին, որոնք թաքցնում էին պատերազմի պայթելու և այն խայտառակ ձևով վարելու փաստերը... Դրա համար նրանց որոշակի մասը որոշ պատասխանատվության ենթարկվեց՝ պաշտոնազրկվեց. ինչպես օրինակ պաշտպանությաննախկին նախարարն ու իր մի շարք տեղակալներ ու վարչության պետեր... Պաշտոնազրկվեց նաև ՀՀ ԶՈՒ Գլխավոր Շտաբի պետը... Ի տարբերություն Ս.Օհանյանի, նա ինչ-որ ուրիշ պաշտոն ստացավ (Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար)... Սակայն, իրականում նրանք բոլորը քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեին... Իրենց կողմից և Ռուսաստանի դավադրության հետևանքով Տանուլ տրված Պատերազմի համար...

Տեղեկաքարտի քարտեզը խմբագրել

Տեղեկաքարտի քարտեզում Արցախի քարտեզի վրայից նախկին ԼՂՀ-ի քարտեզն է, ինչո՞ւ։ Կարծում եմ պետք է փոխել, թողնել միայն ներկայիս քարտեզը։ --BekoՔննարկում 10:30, 3 Ապրիլի 2016 (UTC)Պատասխանել

Նորայր ջան, կուղղե՞ս:--Garik📞📧 10:33, 3 Ապրիլի 2016 (UTC)Պատասխանել
Մհեր ջան, բայց քարտեզի վրա նշված է Արցախի Հանրապետության ներկայիս տարածքը: Ուղղակի ընդգծված է նաև հին հողերը: Եսիմ...պարապես մյուս լեզուներով քարտեզը ևս այսպես է--El-ßäbregaՔննարկում 10:42, 3 Ապրիլի 2016 (UTC)Պատասխանել
Քարտեզը պետք է ներկայիս տարբերակին դարձնել։ Այսպես պետք չի մնա։ --Ջեօ 11:15, 3 Ապրիլի 2016 (UTC)Պատասխանել
  Արված է--El-ßäbregaՔննարկում 11:43, 3 Ապրիլի 2016 (UTC)Պատասխանել

Աղբյուրներ խմբագրել

 

Ողջույն։ Զոհերի մասին տվյալները (խոսքս և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմից) պետք է վերցնենք պաշտոնական աղբյուրների՞ց, թե՞ հայալեզու աղբյուրներից։ --Ջեօ 15:41, 3 Ապրիլի 2016 (UTC)Պատասխանել

Կարծում եմ՝ պաշտոնական: --Garik📞📧 16:51, 3 Ապրիլի 2016 (UTC)Պատասխանել
Ինչպես նայում եմ մյուս վիքիները էնտեղ Ադրբեջանի զոհերը գրել են ադրբեջանական աղբյուրների համաձայն, իսկ Արցախինը՝ հայկական: Կարծում եմ մենք ևս պետք է մերը հրապարակենք:--El-ßäbregaՔննարկում 16:53, 3 Ապրիլի 2016 (UTC)Պատասխանել

Ինֆոգրաֆիկա խմբագրել

Պատկեր:Արցախի և Ադրբեջանի ռազմական կորուստները (ապրիլի 6, 2016).png

Նորայր, տեղադրածդ ինֆոգրաֆիկայի տվյալն երը հին են։ Կարծում եմ պետք չէ շտապել։ Վերջնական տվյալները կհաստատվեն, նոր կարելի է սարքել։ --BekoՔննարկում 07:21, 7 Ապրիլի 2016 (UTC)Պատասխանել

Բեկո, ինֆոգրաֆիկայի տվյալները վերցրել եմ տեղեկաքարտից: Եթե նոր փոփոխություններ լինեն կարելի է ավելացնել  --El-ßäbregaՔննարկում 10:46, 7 Ապրիլի 2016 (UTC)Պատասխանել

Պատերազմի անվանման հարցը խմբագրել

Ճիշտ կլիներ 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունները անվանել պարզապես «Քառօրյա պատերազմ»: Ուստի նաև Վիքիպեդիայի սույն հոդվածը պետք է վերանվանել «Քառօրյա պատերազմ. 2016 թ. ապրիլ»: Հոդվածի ներկայիս վերնագիրը՝ «Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ (2016)» ճիշտ չէ:

  • 1.Հոդվածի վերնագիրը հստակ և միանշանակ կերպով չի բնութագրում հոդվածի բովանդակությունը: Ի՞նչ է նշանակում «Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ (2016)». համատե՞ղ, դաշնակցայի՞ն ռազմական գործողություններ, թե՞ հակընդեմ, բախումնային:
  • 2.Ուշադիր կարդալու դեպքում «Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ (2016)» վերնագիրը կարելի է հասկանալ, թե խոսքը 2016-ի ամբողջ ընթացքում ռազմական գործողությունների մասին է կամ էլ՝ 2016-ին միայն ապրիլի սկզբին են եղել ռազմական գործողություններ:
  • 3.2016թ. ապրիլի սկզբին հենց պատերազմ է եղել, թեկուզ և 4 օր տևողությամբ: «Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ (2016)» ասելով մենք թաքցնում ենք իրականությունը, ինչը ձեռնտու էր ՀՀ այն բարձրագույն էշելոնի պաշտոնյաներին, որոնք թաքցնում էին պատերազմի, իբր, հանկարծակի պայթելու և այն իրենց կողմից խայտառակ ձևով վարելու փաստերը: Դրա համար նրանց որոշակի մասը որոշ պատասխանատվության ենթարկվեց՝ պաշտոնազրկվեց. ինչպես օրինակ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու իր մի շարք տեղակալներ ու վարչության պետեր: Մինչ հասարակությունը շարունակում էր և հիմա էլ շարունակում է քննարկել քառօրյա պատերազմի ընթացքում բացահայտված խնդիրները եւ պատասխաններ պահանջել բարձրաստիճան պաշտոնյաներից, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը անակնկալ ձեւով, առանց բացատրությունների ու պատճառաբանությունների որոշումներ էր կայացնում ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունների մասով։ Ապրիլյան Քառօրյա պատերազմից 22 օր հետո Սերժ Սարգսյանի հրամանագրով աշխատանքից ազատվել են միանգամից երեք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Մասնավորապես ՀՀ Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ - նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը:[1]: Ընդ որում, նրանց հաջորդեց ՀՀ ՊՆ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, որը 2016թ. մայիսի 20-ին պաշտոնազրկվեց[2] և, ապա՝ նաև հունիսի 6-ին կալանավորվեց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար:[3] Առանց աղմուկի և պատճառների հայտարարման 2016 թվականի ապրիլի 26-ին պաշտոնազրկվեցին նաև ՀՀ Զինված Ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ - գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը[4][5], կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վարչության պետ, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը:[6] Յուրի Խաչատուրովի մասով որոշումը միայն 2016թ. հոկտեմբերին ընդունվեց, իսկ Հայկազ Բաղմանյանի մասով որոշում դեռ մինչ այժմ չկա։ Չնայած պաշտոնական հաղորդագրություններում բացատրություններ չկան, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը գնացել նման քայլի, այնուամենայնիվ, կասկածից դուրս է, որ այս պաշտոնյաների ազատումներն ուղղակիորեն առնչվում են Ապրիլյան Քառօրյա պատերազմին։ Անշուշտ, հետախուզությունը, կապն ու նյութատեխնիկական ապահովման վարչություններն ու դրանց պետերը առանցքային դերակատարներից են զինված ուժերի համակարգում։ Քառօրյա պատերազմից հետո հարցեր առաջացան, դրանցից ամենակարեւորները` թվարկենք.
  • 1. Իմացե՞լ է մեր հետախուզությունը, թե ինչ գործողությունների է պատրաստվում հակառակորդը, թե՞ ոչ։ Եթե այո` ապա ինչո՞ւ են զինված ուժերը անակնկալի եկել` հենց առաջին օրը տալով մարդկային մեծ կորուստներ։ Եթե ոչ, ապա նորից է հարց առաջանում` ինչո՞վ են զբաղված եղել, որ չեն կարողացել հասկանալ օրեր շարունակ հակառակորդի սահմանին նկատվող ակտիվության պատճառները։ Հարցերի պատասխաններն այս պահին չենք ունենա, փոխարենը` իշխանությունն առաջարկում է բավարարվել Արշակ Կարապետյանի` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնանկությամբ։
  • 2. Հակառակորդ կողմից տեղեկացանք, թե ինչ են զրուցել մեր զինվորները պատերազմի ամենաճգնաժամային վայրկյաններին։ Ենթադրում ենք, որ այդ խոսակցությունների ժամանակ ասվել են բաներ, որոնք հակառակորդի կողմից որոշակիորեն օգտագործվել են։ Բայց սա կապի պատասխանատուների մասով «ամենաթեթեւ» մեղադրանքներից է։ Այս դեպքում էլ առաջարկվում է բավարարվել գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանի պաշտոնանկությամբ, ով պատասխանատու է եղել Հայաստանի զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի համար։
  • 3. Փամփուշտները վերջացել են. մեր տղաները ստիպված են եղել անգամ բահերով ու քարերով ծնկի բերել հակառակորդի մեծաթիվ զորքերին։ Հեռախոսային խոսակցությունների վերծանումները եւս ապացուցելու են գալիս, որ տղաների «գրպաններն» արագորեն դատարկվել են փամփուշտներից։ Ինչո՞ւ. այս հարցի պատասխանի փոխարեն էլ առաջարկվում է «մխիթարվել» Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանի պաշտոնանկությամբ։

ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունները նշանակում են, որ կոնկրետ պաշտոնատար անձինք թերացել են իրենց պարտականությունների կատարման մեջ, եւ դրա հիման վրա կայացվել է համապատասխան որոշում. 26.04.2016թ. իր հերթին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։ «Պատերազմը վեր հանեց նոր խնդիրներ, որոնց պետք էր օպերատիվ արձագանքել։ Այո, բացահայտվել են նոր խնդիրներ եւ դրանց կապակցությամբ պետք են նոր լուծումներ». ասել է նա` արձագանքելով լրագրողների այն դիտարկմանը, թե` պատերազմ չլինելու դեպքում ոչ էլ իմանալու էինք այս լրջագույն թերացումների մասին։ ԱԺ պատգամավորը միաժամանակ չի համաձայնել այն տեսակետի հետ, թե այսօրինակ խնդիրների դեպքում պետք է համակարգից ազատել բարձրաստիճան պաշտոնյաների, ոչ թե ցածրում աշխատողների։ Փոխնախարարի կամ վարչության պետի պաշտոնը Նահապետյանն ամենեւին էլ ցածր չի համարել։ Նա նաեւ հավելել է` նոր պաշտոնանկություններ են լինելու։ Քառոօրյա պատերազմից մի քանի ամսի անց պաշտոնազրկվեց նաև ՀՀ ԶՈՒ Գլխավոր Շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը[7], որին փոխարինեց գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը[8]: Ի տարբերություն Ս.Օհանյանի, Յուրի Խաչատուրովը ինչ-որ ուրիշ պաշտոն ստացավ (Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար)[9]: Սակայն, իրականում նրանք բոլորը քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեին, եթե ՀՀ իշխանություններն իրոք ժողովրդի կողմից ընտրված լինեին, այլ ոչ թե Ռուսաստանի դրածոները: Քրեական պատասխանատվություն և ժողովրդական դատաստան պետք է իրականացվի, փաստորեն, ազգադավ պաշտոնյաների կողմից և Ռուսաստանի դավադրության հետևանքով տանուլ տրված Պատերազմի համար, իսկ խոշոր հաշվով՝ ՀՀ անկախության 25 տարիների ընթացքում հայկական պետականությունը պլանաչափորեն թուլացնելու և քայքայման եզրին կանգնեցնելու համար:[10]:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Samo04 (քննարկում|ներդրումներ) 11:18, 9 Դեկտեմբերի 2016 մասնակիցը։

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. ՄԻՐԶԱԲԵԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ - ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ: 2016թ. Ապրիլի 26, Երևան, ՆՀ- 306 - Ա:
  2. http://www.president.am/hy/decrees/item/2652/ | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Մ. ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ-ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ: 2016թ. Մայիսի 20, Երևան, ՆՀ- 433 - Ա:
  3. http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1349 | ՀՈԴՎԱԾ 375. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՐԱՇԱՀԵԼԸ, ԻՇԽԱՆԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ: 1. Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, եւ եթե դրանք էական վնաս են պատճառել (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)` պատժվում են ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: 2. Նույն արարքները, որոնք անզգուշությամբ ծանր հետեւանքներ են առաջացրել` պատժվում են ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով:
  4. http://www.president.am/hy/decrees/item/2636/%7CՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, 2016թ. Ապրիլի 26, Երևան, ՆՀ- 307- Ա:
  5. http://armlur.am/521699/ | Պաշտոնից հեռացված ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետը աղմկահարույց պատմության կիզակետում էր հայտնվել. ՊՆ պաշտոնանկությունների հետքերով: 20:30 | Ապրիլ 26 2016:
  6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Կ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՊԻ ԶՈՐՔԵՐԻ ՊԵՏ - ԿԱՊԻ ԵՎ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ: 2016թ. Ապրիլի 26, Երևան, ՆՀ- 308 - Ա:
  7. http://www.president.am/hy/decrees/item/3265/ | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Յ. ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, 2016թ. Հոկտեմբերի 3, Երևան, ՆՀ- 1071 -Ա
  8. http://www.president.am/hy/decrees/item/3268/ | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Մ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ, 2016թ. Հոկտեմբերի 3, Երևան, ՆՀ- 1074 -Ա
  9. http://www.president.am/hy/decrees/item/3266/ | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Յ. ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ, 2016թ. Հոկտեմբերի 3, Երևան, ՆՀ- 1072 -Ա
  10. http://www.louysworld.com/archives/28840 | Մնացական Ռ. Խաչատրեան, ռազմական պատմաբան, ՀՀ Զինուած Ուժերի պահեստազօրի գնդապետ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔՐԷԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ. կամ Երրորդ Հանրապետութիւնը մեռել է, ժամանակն է անցնելու Չորրորդին: Օգոստոսի 8, 2016, 4:01:

Հարց խմբագրել

Բարի ուշ երեկո, Սամվել ջան։ Շնորհակալ եմ Քառօրյա պատերազմ հոդվածում ուղղումներ անելու համար։ Միայն թե մի հարց կա, որի շուրջ կցանկանայի կարծիքդ լսել․ այս խմբագրումը ինչո՞վ է պայմանավորված։ 800 հա տարածքի կորուստը արդյունք չէ՞։ Շնորհակալ եմ։ --@ջեօ 21:05, 14 Հուլիսի 2017 (UTC)Պատասխանել

Հարգելի Ջեօ, գտնում եմ, որ տարածքային կորուստը նշանակալի արդյունք չէ, կարելի է գրել դրա մասին հոդվածում, բայց ոչ կաղապարում, քանի որ նշյալ տարածքում չեն եղել բնակավայրեր, մարտավարական կարևոր դիրքեր:--Սամվելքննարկում 04:46, 17 Հուլիսի 2017 (UTC)Պատասխանել
Սամվել ջան, հաշվի առնելով, որ վերջին տասնամյակում սա առաջին դեպք է, երբ հայտարարվում է տարածքային կորստի մասին, ապա կարծում եմ՝ ավելի քան նշանակալի փաստ է։ --@ջեօ 06:39, 17 Հուլիսի 2017 (UTC)Պատասխանել
Ջեօ ջան, բացի Ադրբեջանական լրատվամիջոցներից ես ոչ մի տեղ չեմ կարդացել, որ տարածքները մեծ նշանակություն են ունեցել ռազմավարական և մարտավարական տեսանկյունից, ինքնին տարածք կորցնելը արդյունք է, բայց դրա նշանակալիությունը պետք է գնահատվի դրա կարևորությամբ: Ինչևէ, ինձ համար սկզբունքային չէ, սակայն իմ կարծիքով դա կարող է թյուր կարծիք ստեղծել, որ բախման ժամանակ Արցախը պարտություն է կրել, ինչը այդպես չէ:--Սամվելքննարկում 06:48, 17 Հուլիսի 2017 (UTC)Պատասխանել
Ողջո՜ւն բոլորին: Կներեք, որ միջամտում եմ ձեր զրույցին, բայց չեմ կարող այս թեմայի կողքով անտարբեր անցնել՝ չներկայացնելով իմ դիրքորոշումը: 800 հա տարածքի կորստի մասին հայտարարել է անձամբ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը: Տարածքի կորուստը հայկական կողմի համար համարվում է կորուստ՝ անկախ այդ տարածքի կարևորությունից և չափից, իսկ ադրբեջանական կողմի համար ձեռքբերում՝ անկախ այդ տարածքի կարևորությունից և չափից: Ինչո՞ւ. որովհետև այդ տարածքները ըստ Արցախի Սահմանադրության, համարվել են տվյալ երկրի տարածք, հայրենիքի մաս, և պետք է պաշտպանվեին: Այստեղ ես համաձայն եմ, որ 800 հա տարածքի կորուստը (հայկական կողմի համար) կամ ձեռքբերումը (ադրբեջանական կողմի համար) Քառօրյա պատերազմի արդյունք է և, իմ կարծիքով, բավականին շոփշափելի կորուստ: Ինչո՞ւ է կարևոր այդ 800 հա-ը հայկական կողմի համար: Կարևոր է, որովհետև այդ տարածքը կորցնելու հետևանքով հայկական կողմը ստիպված է եղել նահանջել և նոր պաշտպանական դիրքեր կառուցել: Այսինքն՝ կորցրել է իր մարտական դիրքերը, որտեղից սահմանային վերահսկողություն էր իրականացնում, իսկ մարտական դիրքը, անկախ դրա մեծ կամ փոքր լինելուց, կարևոր է տվյալ երկրի բանակի համար, հատկապես՝ Հայաստանի: ՀՀ-ն այնպիսի հարուստ երկիր չէ, որ իրեն թույլ տա սահմանին կառուցել ոչ պետքական մարտական դիրքեր: Նշված 800 հա-ի մեջ է մտնում այսպես կոչված Լելե-թեփե բարձրունքը, որի վրա մինչև 2016 թվականի ապրիլի 2-ը գտնվել է հայկական զինուժի կարևորագույն մարտավարական դիրք: Ինչու՞ է կարևորագույն: Կան տարբեր հանգամանքներ, իսկ ես կնշեմ դրանցից մեկը: Այդ բլրի (որի վրա էլ գտնվում էր հայկական մարտական դիրքը) կորստի հետևանքով հայկական կողմը ստիպված եղավ տարհանել հայկական Թալիշ գյուղը, այսինքն՝ այստեղ գործ ունենք գյուղի կորստի հետ: Կորուստ է, քանի որ բնակավայրի մի զգալի մասում խաղաղ հայ բնակչի ապրելն անհնար է: Գյուղը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի անմիջական կրակի տակ: Ահա թե որքան կարևոր է այդ բարձրունքը: Ի դեպ, այդ բարձրունքը վերցնելու համար հայկական ուժերը 1994 թվականին տվել են մոտ 400 զոհ: Իսկ թե ինչո՞ւ հայկական մամուլի որոշ ներկայացուցիչներ գրում են, թե իբր այդ դիրքը կարևոր չէր, ապա ասեմ իմ կարծիքը: Որովհետև ընթանում էր տեղեկատվական քարոզչական լրատվական արտահոսք. ՀՀ իշխանությունները չէին կարող խոստովանել, որ այդ բարձրունքը կամ այդ 800 հա-ը կարևոր նշանակություն ունեին, քանի որ այդպիսով կպայթեր այն փուչիկը, թե իբր ադրբեջանական կողմը ոչինչի չի հասել, իսկ չխոստովանել, որ եղել է տարածքային կորուստ, կրկին չէին կարող, որովհետև տարբեր աղբյուրներից պարզ էր, որ եղել է: Եթե ասեին, որ կարևոր էր, ապա տեսականորեն պետք է իրավական հարթությունում պատասխան տային (չնայած այս դեպքում էլ պետք է իրավական պատասխանատվություն լիներ): Իսկ ինչ վերաբերվում է թյուր կարծիք ձևավորվելուն, ապա անկախ այն հանգամանքից, թե Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան հոդվածում ինչ գրած կլինի, արդյունքն այն է, որ առնվազն 800 հա տարածք է կորցրել հայկական կողմը: Թե որքանով է պարտություն համարվում, թող ընթերցողը որոշի: Ես կողմ եմ, որպեսզի կորուստներ բաժնում գրված լինեն մեզ հայտնի բոլոր երկկողմանի կորուստները (մարդկային, տարածքային, ռազմամթերքի և այլն), իսկ արդյունք բաժնում՝ հողային կորուստը, քանի որ հիմնականում հենց տարածքային հաշվարկ են անում և որոշում պատերազմի, ճակատամարտի արդյունքը: Ի դեպ, կարելի է այս թեման տեղափոխել խորհրդարան, որպեսզի ավելի շատ մասնակիցներ իրենց դիրքորոշումը հայտնեն:--Գարդմանահայ (քննարկում) 08:05, 17 Հուլիսի 2017 (UTC)Պատասխանել
Գարդմանահայ ջան, նախ նշեմ, որ քո ասած բարձրունքը ոչ թե Թալիշում է, այլ Հորադիսում, երկրորդ, ես չեմ ժխտում, որ տարածքային կորուստ չի եղել, դրա կարևորության համար անհրաժեշտ են օբյեկտիվ աղբյուրներ, ոչ Ադրբեջանական, ոչ էլ հայկական ընդդիմադիր, որոնք ամեն առիթով փորձում են վարկաբեկել իշխանություններին: Կան շատ միջազգային աղբյուրներ, որոնք պնդում են, որ հողային կորուստներն աննշան են, սակայն, նորից եմ կրկնում, ինձ համար սկզբունքային չի այս հարցը, կարող եք հոդվածում ավելացնել այս կորուստի մասին:--Սամվելքննարկում 08:39, 17 Հուլիսի 2017 (UTC)Պատասխանել
Հա ճիշտ ես Samo04 ջան, մեխանիկորեն գրեցի Լելե թեփե ու այդ ուղղությամբ խորացա: Թալիշինը այլ բարձունք է: Սակայն աառավել ևս. + դնենք նաև Լելե-թեփեն: Կարելի է այս քննարկումը կա՛մ տեղափոխել խորհրդարան, կա՛մ որ ավելի ճիշտ է, տվյալ հոդվածի քննարկման էջ, որտեղ այլ մասնակիցներ էլ իրենց կարծիքները կհայտնեն:--Գարդմանահայ (քննարկում) 08:58, 17 Հուլիսի 2017 (UTC)Պատասխանել
Կարելի է հոդվածի քննարկան էջ տանել:--Սամվելքննարկում 09:04, 17 Հուլիսի 2017 (UTC)Պատասխանել
Կարծում եմ՝ հոդվածի քննարկման էջ տեղափոխելն հերիք է, որպեսզի հետագայում սա որպես կոնսենսուս ներկայացնենք։ Եվս մեկ անգամ հարցնեմ, Սամվել ջան, եթե դեմ չես, հոդվածի տեղեկաքարտում ավելացնենք կորստի մասին տեղեկատվությունը։ --@ջեօ 10:24, 17 Հուլիսի 2017 (UTC)Պատասխանել
Դեմ չեմ Ջեօ ջան:--Սամվելքննարկում 10:27, 17 Հուլիսի 2017 (UTC)Պատասխանել

Շահերի բախում խմբագրել

Հոդվածը զգալի ոչ չեզոք պնդումներ ու անձնական վերլուծություններ է պարունակում, դրա համար տեղադրել եմ Շահերի բախում պիտակը։ Մասնավորապես Քառօրյա պատերազմ#Պատերազմի անվանման հարցը բաժինը զուտ անձնական քննադատություն ու եզրահանգում է՝ թե ինչ պետք է լիներ Հայաստանում պատերազմից առաջ ու հետո, ինչ չպետք է լիներ, ինչը ում մեղքով էր, և այլն։ Եթե եղել ենք քննադատություններ հասարակության կամ քաղաքական ուժերի կողմից, պետք է դրանք ներկայացնել որպես վերջիններիս դիրքորոշում, ոչ որպես Վիքպեդիայի։ Ըստ որում, օգտագործված լեզվական ոճն էլ հեռու է հանրագիտարանայինից (օր․ «Յուրի Խաչատուրովը ինչ-որ ուրիշ պաշտոն ստացավ»)։ --vacio 13:32, 14 Փետրվարի 2018 (UTC)

Շնորհակալության դիտարկման համար, հոդվածից ենթավերնագիրն ամբողջությամբ ենթակա է հեռացման, ոչ հանրագիտարանային, սեփական տեսակետի և փաստարկները հեղինակավոր աղբյուրների միջոցով չհիմնավորելու պատճառով:--Սամվելքննարկում 13:51, 14 Փետրվարի 2018 (UTC)
Return to "Քառօրյա պատերազմ" page.