Քննարկում:Ջիլ Քլեյբերգ

Latest comment: 6 տարի առաջ by Որոտ

Հարգելի Nimeru23, ինչպե՞ս եք հիմնավորում, որ Ջիլ տարբերակը ավելի ճիշտ է: Պարզապես խնդրում եմ ապացուցեք դա: Միայն չասեք, թե «էս ինչ թերթում» այդպես է գրված--Որոտ (քննարկում) 13:24, 17 Նոյեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Հարգելի Որոտ, հայերենում աշխատում են խուսափել կրկնակ բաղաձայններից: Այնպես որ ավելի հայեցի է Ջիլ տարբերակը, քան Ջիլլ: --Nimeru23 (քննարկում) 13:30, 17 Նոյեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Հարգելի Nimeru23, իսկ ինչու՞ են խուսափում: Կամ ինչու՞ հայեցի, երբ այս դերասանուհին հայ չէ: Իսկ ի՞նչ կասեք Աննա, Սուսաննա կամ պատմական Ջալալեդդին, Նասիրուդդին և այլ բազմաթիվ անվանումների մասին: Խնդրում եմ նայեք նաև Անի Ֆրիդ Լինգստադ էջի քննարկումը: Ես սպառիչ պատասխան եմ ակնկալում: Նախապես շնորհակալ եմ:--Որոտ (քննարկում) 13:37, 17 Նոյեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Հարգելի Որոտ, խնդրում եմ կարդալ ուղեցույցը, որի հեղինակը անձամբ ես չեմ: Աննա բառը գրվում է երկու Ն-ով, նույնը Էլլան, բայց Ջալալեդդին-ը իրականում պետք է լինի մեկ դ-ով: Ուղղակի այստեղ կարող է հարց լինել արդեն լայն տարածում գտած ի սկզբանե սխալ անվանման մասին: Ինչևէ, եթե դեռևս համաձայն չեք անվանման համար, կարող եք Վիքիպեդիա:Անվանափոխման առաջադրված հոդվածներ այստեղ անվանափոխության հարց բարձրացնել և լսել այլ մասնակիցների կարծիքներ: Ես այլևս չեմ անդրադառնա այս քննարկմանը, քանի որ ուղեցույց էլ եմ ուղարկել:: --Nimeru23 (քննարկում) 13:46, 17 Նոյեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Հարգելի Nimeru23, ես չգիտեմ թե ինչ ուղեցույցի մասին եք նշում և ինձ ուղղորդում եք Վիքիպեդիա:Անվանափոխման առաջադրված հոդվածներ հարց բարձրացնել, սակայն Դուք չեք ուղղորդվել դրանով և հոդվածն անվանափոխել եք առանց որևէ մեկի կարծիքն հարցնելու:--Որոտ (քննարկում) 13:53, 17 Նոյեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Հարգելի Որոտ, ուղեցույցում սպիտակի վրա սևով գրված է.

==Կրկնակի բաղաձայններ==

  • Օտարալեզու բառերի կրկնակ բաղաձայնները ըստ հայերեն արտասանության տառադարձնել մեկ բաղաձայնով:
  • Օրինակ՝ ակորդ, ակրեդիտիվ, ալեգրո, ալիգատոր, ամոնիում, Բարբյուս, կլասիցիզմ, կոլեգիա, կոլեկտիվ, կոմունիզմ:
  • Կրկնակ ր տառը ի ձայնավորից առաջ տառադարձնել ր, իսկ մնացած բոլոր դեպքերում ռ:
  • Օրինակ՝ բարիկադ, տերիտորիա, Մառ, Պյուռոս, տեռոր:
  • Կրկնակ բաղաձայնների հայերենում ուժգին արտասանվելու դեպքում, գրել կրկնակ բաղաձայնով:
  • Օրինակ՝ բրուտտո, Ջեմմա, մասսա, նետտո, պաննո, վաննա, վատտ:

Սրանից ավելի էլ ինչ եք ուզում ? --Nimeru23 (քննարկում) 14:02, 17 Նոյեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Հարգելի Nimeru23, ուղղագրական բառարանում Ջալալեդդինը գրված է երկու Դ-ով: Իսկ ինչ վերաբերվում է դերասանուհու անունին, ապա այն ըստ իս` քիչ թե շատ առնչվում է Ձեր մեջբերած «ուղեցույցի» միայն վերջին կետին, որը սակայն ոչինչ չի ապացուցում: Մնացած կետերը կապ չունեն սրա հետ: Մենք պարզապես զբաղվում ենք աչքակապությամբ: Շնորհակալություն քննարկմանը մասնակցելու համար:--Որոտ (քննարկում) 14:32, 17 Նոյեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Հարգելիներս: Այս քննարկումը հաստատ չէր լինի, եթե իմ կյանքում չլիներ մի դեպք: Ուզում եք հավատացեք, ուզում եք ոչ, բայց տարիներ առաջ ես ծանոթացել էի Ջեննի անունով մի բուլղարուհու հետ և նրան հայկական սովորության համաձայն, անվանում էի Ջենի: Մի օր նա չհամբերեց և ինձ դիտողություն արեց իր անունը սխալ արտասանելու համար: Հավատացեք, մենք բոլորս կնեղանանք մեր անունը սխալ արտաբերելու համար: Այդ օրվանից ես հասկացա, որ պետք է խստորեն տարբերակել հասարակ բառը հատուկ անունից և այն արտասանել այնպես, ինչպես այն արտասանում է անվան տերը: Հոդվածն ստեղծելիս ես երկար եմ տատանվել` Ջիլ թե Ջիլլ: Ուղղագրական բառարանը քրքրելուց հետո, ես չգտա երկրորդ տարբերակն արգելող որևէ կանոն: Կրկին ուշադրություն չէի դարձնի հոդվածի վերնագրի փոփոխմանը, եթե չլիներ Անի Ֆրիդ Լինգստադ հոդվածը, որն իրոք հիշեցրեց Ջեննիին:--Որոտ (քննարկում) 15:29, 17 Նոյեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Ողջույն։ Շատ ցանկալի կլինի փնտրել, թե որ տարբերակով է հայալեզու աղբյուրներում տարածված անվանումը։ Ի դեպ, 23artashes ջան, կարծիքդ կհայտնե՞ս։ Կրկնակ բաղաձայների դեպքում ի՞նչ ենք անում։ --@ջեօ (քնն․) 16:25, 17 Նոյեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Հարգելի GeoO, Աստված թող լուսավորի այս դերասանուհու հոգին, նա մահացել է և ես ներքուստ համամիտ էի Nimeru23-ի հետ, քանի որ իրոք հայերենում լավ չի հնչում երկու Լ-ով Ջիլլ անունը: Բացի այդ, այս անունով հայտնի մարդիկ այնքան էլ շատ չեն և դժվար թե կարողանանք գրականության մեջ տարբերակ գտնել: Սակայն ինձ համոզիչ փաստարկ էր պետք, որը սակայն իրականում չգտնվեց: Դա նշանակում է, որ մենք ազատ ենք անունները ներկայացնել բնագրին համահունչ: Դա չի նշանակում, որ Վիքիպեդիայում շիլաշփոթ պետք է առաջացնել: Մենք պարտվոր ենք հետևել հայերեն ուղղագրական կանոններին: Եթե Ջիլ կամ Ջիլլ անվան վերաբերյալ կոնկրետ որևէ բան չունենք, ապա ունենք Անի և Աննի անվանումների վերաբերյալ (օրինակ` բազմաթիվ են գրքերն ու հոդվածները Աննի Ժիրարդոյի վերաբերյալ): Իսկ Վիքիպեդիայում մարդիկ ավանդաբար բոլոր երկբաղաձայն (կրկնակի բաղաձայնով) անվանումները գրում են մեկ տառով, որը շատ դեպքերում իրոք սխալ է: Ես պարզապես ցանկանում եմ, որ անվանափոխում կատարելիս, մարդիկ այն քննարկելուց հետո անվանափոխեն (եթե խոսքը կոպիտ տառասխալի մասին չէ): Դա շատ ավելի քաղաքակիրթ է: Այ, օրինակ ես շնորհակալ եմ, որ Դուք նույնպես համամիտ եղաք Գյոթեբորգ քաղաքի անվան հետ և քաղաքի քննարկման էջում մի քանի մասնակցի հետ այն քննարկելուց հետո հոդվածը անվանափոխվեց: Դա պարզապես հրաշալի լուծում էր: Իսկ Nimeru23-ին կխնդրեի, որ այսպիսի բաների համար չզայրանա: Իմ կարծիքով բանավեճից չի կարելի նեղանալ: Իմ կարդացած գրքերը հաստատ սևի վրա սպիտակով չեն գրված եղել: Մի խոսքով... ՋԻԼից ես չեմ նեղվում, բայց կխնդրեի փոխել Անի Ֆրիդ Լինգստադի անունը:--Որոտ (քննարկում) 01:25, 18 Նոյեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Return to "Ջիլ Քլեյբերգ" page.