Քննարկում:Մեծ Հայք

Active discussions
Wiki loves Science (Armenian).png
Այս հոդվածը բարելավվել է 2014-2015 թվականների Վիքին սիրում է Գիտություն նախագծի ընթացքում։


UntitledԽմբագրել

Ամոթ է, որ Մեծ Հայքի մասին հոդվածը այսպսին է հենց հայկական ՎՊ-ում:--Elegant's 08:53, 29 Նոյեմբերի 2009 (UTC)

Մեծ Հայքի նահանգների մայրաքաղաքներԽմբագրել

Հարգելի' Aram-van: Որևէ աղբյուրում այն մասին, որ Մեծ Հայքի նահանգները մայրաքաղաքներ են ունեցել, չի հիշատակվում: Ուստի, այդ մայրաքաղաքների մասին տեղեկությունները վավերական չեն: Խնդրում եմ համապատասխան խմբագրումներ և ուղղումներկատարել... --Rob 15:47, 16 Հունվարի 2011 (UTC)

ՔարտեզԽմբագրել

Բարև, կարող եմ տրամադրել Մեծ Հայքի քարտեզը, ըստ Շիրակացու– Այս անստորագիր գրառման հեղինակն է Draude (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Եթե ձեր ստեղծածն է, ապա կարող եք բեռնել Վիքիպահեստում։ --vacio 07:59, 10 Հուլիսի 2012 (UTC)

Հարցեր խմբագրողներին (կարևոր) – 1.Խմբագրել

Ողջո՜ւյն։ Հոդվածում նկատել եմ թերություններ, որոնց մասին ուզում եմ պարզաբանում ստանալ հոդվածը ստեղծողից և այն բարելավողներից։ Ահա այդ թերությունները՝

  • «․․․պետություն Հայկական Լեռնաշխարհում մ.թ.ա. 331-մ.թ. 428 թվականներին։ Հիմնադրվել է Ալեքսանդր Մակեդոնացուց հետո՝ Երվանդունիների օրոք։» – ինչո՞ւ չի նշված, որ Մեծ Հայքը հայկական պետություն է, օրինակ հայկական պետություն Հայկական Լեռնաշխարհում, թե՞ տվյալ նախադասությունը գրողի համար Մեծ Հայքը հայկական չէ։ Հոդվածի հենց առաջին նախադասությունում ինչո՞ւ է նշված Ալեքսանդր Մակեդոնացու անվան, ազգանունը։ Համեմատական կարգով դա նույնն է, ինչ ասենք Հայաստան․ պետություն Հարավային Կովկասում, ․․․․․թթ․։ Անկախությունը հռչակել է Ստալինի կամ ինչ–որ մեկի մահից հետո։։ Սա՝ ''«․․․պետություն Հայկական Լեռնաշխարհում մ.թ.ա. 331-մ.թ. 428 թվականներին։ Հիմնադրվել է Ալեքսանդր Մակեդոնացուց հետո՝ Երվանդունիների օրոք։» և ''«․․․հայկական պետություն Հայկական Լեռնաշխարհում մ.թ.ա. 331-մ.թ. 428 թվականներին։ Հիմնադրվել է Երվանդունիների օրոք։» միանգամայն տարբեր նախադասություններ են և ունեն կամ կարող են ունենալ միմյանց հակասող ենթատեքստեր։
  • «․․․387 թվականին Մեծ Հայքը բաժանվեց Հռոմի և Սասանյան Պարսկաստանի միջև։ Արշակունիները շարունակեցին իշխել երկրի պարսկական հատվածում մինչև 428 թվականը։» – եթե այսպես թողնենք, ապա դա նշանակում է կամ ամենայն հավանականությամբ նշանակում է, որ Մեծ Հայքը ինքն իրեն որոշեց, որ բաժանվի երկու մասի ու մեկը նվեր տա Հռոմին, մյուսը՝ Պարսկաստանին։ Իրականում դա այդպես չէ․ Հայկական պետությունը այդ երկու երկիրը գրավել են ու բաժանել։ Այսինքն՝ պետք է գրել որ ․․․ Մեծ Հայքը Հռոմի և Պարսկաստանի կողմից գրավվեց և բաժանվեց երկու մասի․․․, իսկ այս նախադասությունից առաջ էլ պետք է գրել, թե ինչ հանգամանքներում եղավ երկրի գրավումը։ Սխալ է գրել ․․․ շարունակեցին իշխել երկրի պարսկական հատվածում։ Պետք է գրել, որ ․․․ շարունակեցին իշխել Մեծ Հայքի՝ Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող տարածքում։ կամ էլ նման մի բան։
  • «Ծագում» բաժնում ինչո՞ւ է «գրված հիմնական հոդված՝ Երվանդունիներ»։ Իմա՞ստը։
  • «Մ.թ.ա. 612 թվականին Մարաստանի և Բաբելոնի միացյալ բանակը նվաճում է Մերձավոր Արևելքի երկու հզորագույն տերություններից մեկի՝ Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն և կործանում այդ պետությունը։ Ըստ Մովսես Խորենացու՝ Նինվեի գրավմանը մասնակցել են Պարույր Սկայորդու գլխավորած հայկական զորաջոկատները։» – ինչ ուղղակի կապ ունի այս նախադասության բովանդակությունը Մեծ Հայքի ստեղծման հետ։ Միգուցե Նինվեյի գրավումը նպաստե՞լ է Մեծ Հայքի ստեղծմանը։ Չեմ ժխտում։ Բայց այդ դեպքում գրված նախադասությունը դա չի հուշում։
  • «Մերձավորարևելյան մյուս տերությունը՝ Ուրարտուն, ապրում էր իր մայրամուտը։ Վերջինիս փլատակների վրա առաջանում է համահայկական առաջին պետությունը՝ Երվանդունիների թագավորությունը։» –այս նախադասությունը կարդալիս ընթերցողը հավանաբար կհասկանա, որ Ուրարտուն Հայաստանի հետ կապ չուներ, իսկ հայերը մինչ այդ ունեին մի երկու քրջոտ գավառապետություն։ Բայց այդ դեպքում ի՞նչ էր ասորական արձանագրություններում նշված Ուրարտու պետությունը, իսկ ըստ ուրարտական արձանագրությունների՝ «Բիայնա»–ն։ Բիայնա անվանումը նշանակում է երկու պետություն, այսինքն՝ առնվազն երկու հայկական պետություն միավորող պետական միավոր։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ Մեծ Հայքը առաջին համահայկական պետությունը չէր։
  • «Հայկական պետականությունը գոյատևել է ավելի քան մեկուկես հազարամյակ. դրա պատմությունը բաժանվում է հետևյալ փուլերի՝
    • Երվանդունիների թագավորություն և Սատրապական Հայաստան մ.թ.ա. 590 - մ.թ.ա. 331
    • Մեծ Հայք՝ Երվանդունիներ, Արտաշեսյաններ, Արշակունիներ մ.թ.ա. 331 - 428
    • Պարսկա-Բյուզանդական տիրապետություն 387-652
    • Արմինիա կուսակալություն 652-885
    • Բագրատունյաց Հայաստան 885-1045» – այս դասակարգումը որտեղի՞ց է վերցված, ո՞վ է կազմել և ի՞նչ տրամաբանությամբ։ Արդյո՞ք անհրաժեշտ չէ նշել աղբյուրը։ Կամ ինչո՞ւ է գրված «․․․դրա պատմությունը բաժանվում է հետևյալ փուլերի՝․․․», իսկ միգուցե մեկ ուրիշն էլ հինգի փոխարեն կարող է բաժանել երկու փուլի։ Ասածս այն է, որ պետք է գրել օրինակ «․․․դրա պատմությունը կարելի է բաժանել է հետևյալ փուլերի՝» կամ որ ավելի գրագետ է՝ «ըստ Պողոս Պողոսյանի՝ Մեծ Հայքի պատմությունը բաժանվում է հետևյալ փուլերի՝»։
  • «Մ.թ.ա. 550 թվականին Կյուրոս Մեծը ապստամբել էր Մարաստանի թագավոր [[Աժդահակի]] դեմ․․․» – եթե սլաքով սեղմում ենք Աժդահակ բառին, ապա հայտնվում ենք այստեղ, որտեղ գրված է, որ Աժդահակը «հայ և իրանական առասպելաբանության չար վիշապ» է։ Ավելի լավ չէ՞ Աժդահակ բառը այսպես՝ [[Աժդահակի]] չգրենք, որ մարդիկ չգնան ու կարդան, որ խոսքը վիշապի մասին է։

Իսկ ընդհանրապես, առաջարկում եմ պատմությանը առնչվող հոդվածներում յուրաքանչյուր նախադասություն գրելուց հետո տեղադրել աղբյուրը, այսինքն, թե որտեղից է վերցված այդ միտքը։ Նաև շատ կարևոր է, որ եթե գոյություն ունեն մեկից ավելի տեսակետներ, ապա կա՛մ ներկայացվեն բոլորը համապատասխան ձևով, կա՛մ գրել, որ այսինչ միտքը գրված է այսինչ գրքում կամ արձանագրությունում։ Եթե բազմաթիվ տեսակետներից մեկը ամենաընդունվածն է կամ ամենահավաստին, ապա պետք է գրել նաև, թե ինչու է հենց այդ տեսակետը ընդունված կամ ամենահավաստին, թեկուզ՝ որևէ հղումի տեսքով։ Առայժմ այսքանը։--Գարդմանահայ (քննարկում) 13:45, 16 Սեպտեմբերի 2014 (UTC)

Հոդվածում առկա նկարի մասինԽմբագրել

Իմ կարծիքով հոդվածում առկա լուսանկարը ոչ թե Բեհիսթունյան արձանագրությունից է, այլ Պերսեպոլիսի քանդակներից մեկն է, որտեղ պատկերված է Աքեմենյան արքային ընծա տանող հայը: Իսկ Բեհիսթունյան արձանագրությունում պատկերված է Բաբելոնի գերի ընկած հայազգի թագավոր Արախան: Խնդրում եմ ուղղել նկարի մեկնաբանությունը:--Որոտ (քննարկում) 00:06, 11 Փետրվարի 2019 (UTC)

Ուղղեցի, հարգելի Որոտ։ - Kareyac (քննարկում) 15:56, 8 Ապրիլի 2019 (UTC)

Շնորհակալ եմ:--Որոտ (քննարկում) 18:26, 8 Ապրիլի 2019 (UTC)

Կրոնի հարցԽմբագրել

Հարգելի Zaqarid, շնորհակալություն Ձեր ներդրման համար: Ճիշտ եք, հեթանոսությունը Մեծ Հայքում գերազանցապես և բացառապես ներկայացված էր զրադաշտականությամբ և դրա հելլենիստական տարբերակով նույնպես: Ըստ այդմ, նախքան այդ եղած բոլոր կրոնները, այդ թվում և հայերի համար ոչ ընդունելի ուրարտական դիցարանը, որևէ կապ չունեն Մեծ Հայքի գոյության տարիներին հայ էթնոսի հավատալիքի հետ: Հարգելի Voskanyan, խնդրում եմ հաշվի առնել սա: --Հայկ (արաբագետ) 18:16, 10 Հունիսի 2020 (UTC)

Քարտեզի հարցըԽմբագրել

Ինչքան տեղյակ եմ, Տիգրանյան տիրապետությունը տարածվել էր մինչև Եգիպտոսի սահմանը, իսկ Կապադովկիան նա գրավել էր Հռոմեացիներին առաջին անգամ ջախջախելուց հետո։ Քարտեզում նշված է ո՛չ առաջինը, ո՛չ էլ երկրորդը։ Պե՞տք է ես կազմեմ նույնատիպ քարտեզ, որը կընդգրկի վերը նշված տածաքները։ Zaqarid (քննարկում) 06:10, 12 Հունիսի 2020 (UTC)

Հարգելի Zaqarid, Կապադովկիան գրավվել էր երկու դաշնակիցների ուժերով՝ բնակչությունը գերեվարվել էր Հայաստան, իսկ տարածքն անցել էր Պոնտոսին: Ինչ վերաբերում է Եգիպտոսի սահմանին, ապա Իսրայելը չի եղել տերության կազմում՝ այն եղել է ժամանակավոր վասալ Սալոմե-Ալեքսանդրայի տիրապետության ժամանակ (որպես արքայի կին՝ մ.թ.ա. 103-76, որպես միանձնյա թագուհի՝ մ.թ.ա.76-67): --Հայկ (արաբագետ) 21:00, 12 Հունիսի 2020 (UTC)
Այդ գիտեմ, հարգելի Հայկ, բայց չէ՞ որ Հայաստանը գրավել էր կապադովկիան 67 թվականին՝ «Մ.թ.ա. 67 թ. կեսերին հայկական բանակները ներխուժեցին Կապադովկիա՝ պատրաստվելով վերականգնել հայկական իշխանությունը Ասորիքում (Սիրիայում), ինչպես նաև Միջերկրական ծովի ափերին։ Լրջորեն խախտվեց Հռոմի հեղինակությունն Արևելքում։ Հռոմեական սենատն արտակարգ միջոցներ ձեռք առավ։ Լուկուլլոսը հեռացվեց գլխավոր հրամանատարի պաշտոնից։ Նրա փոխարեն հրամանատար նշանակվեց հմուտ զորավար և քաղաքական գործիչ Գնեոս Պոմպեոսը»: Ինչքան գիտեմ Տիգրանի տակ բոլոր պետությունները՝ օրինակ Վիրքն ու Աղվանքը, հայկական վասալներ էին, այլ ոչ թե օկկուպացված տարածքներ։ Տարբերվու՞մ էր արդյոք Հրեաստանի <<վասալացման>> աստիճանը Zaqarid (քննարկում) 07:51, 13 Հունիսի 2020 (UTC)
Հարգելի Zaqarid, Կապադովկիան վերջին անգամ գրավվել է մի քանի ամսով՝ այն էլ ռազմական գործողությունների ընթացքում: Երբ որ այդ պատերազմն ավարտվեց, Հայաստանը հրաժարվեց այդ երկրից: Դիցուք՝ Ֆաշիստական Գերմանիան ընդլայնում էր իր տիրույթները, ուներ վասալներ ու ենթականեր: Այդ տերության բուն տարածքը, մինչդեռ, սահմանափակվում էր Գերմանիայով, Ավստրիայով ու Սուդեթների մարզով: Մնացած նվաճումները տեղի են ունեցել պատերազմի ընթացքում, և եթե նույնիսկ կառավարվել են գերմանացիների կողմից, ապա ոչ թե մի քանի ամսով, ինչպես հայերը Կապադովկիայում, այլ շատ ավելի երկար ու հիմնավոր՝ որոշ հետքեր նույնիսկ թողնելով: Ինչ վերաբերում է վասալներին ու ենթականերին, ապա դրանք տարբեր կատեգորիաներ են: Ժամանակակից Սիրիայի տարածքում գտնվող Ձեզ հայտնի բոլոր պետական կազմավորումները կա՛մ ենթարկվում էին ու կառավարվում Տիգրանի դրածոների ու անձամբ Տիգրանի կողմից, Վիրքը և Աղվանքը զորք ու հարկ էին տրամադրում, Ատրպատականը ևս ուղղակի ենթարկվում էր: Ինչ վերաբերում է Հրեաստանին, ապա դա միանգամայն այլ համակարգ ունեցող երկիր էր: Այն ղեկավարվում էր թեև ձևական նշանակված իսրայելցի հրեա ու հույն միապետերի կողմից, բայց ենթարկվում էր Պտղոմեոսյան Եգիպտոսին՝ այդ ժամանակ Պտղոմեոս 12-րդին (մ.թ.ա. 80-58): Ըստ այդմ, ինչպես հրեաներին, այնպես էլ ժամանակակից Հորդանանի տարածքում բնակվող նաբաթեացիներին ինչ-որ քաղաքական հենարան էր անհրաժեշտ, և ոչ թե Տիգրանի կայսերական ենթարկում: Դրա մասին հստակ գրվում է նույնիսկ հայոց պատմագրության մեջ՝ երբ Տիգրանը հասավ Եգիպտոսի սահմանագլխին ընկած Պտղոմայիս քաղաքը... : Պտղոմայիսը Փյունիկիայի ծայր հարավում գտնվող Ptolemais in Phoenicia քաղաքն էր, որը ենթարկվում էր հրեաներին (եգիպտացիներին), այսօր հայտնի որպես Աքքա՝ ժամանակակից Իսրայելի տարածքում: Այսինքն՝ Տիգրանը չէր նվաճել Հրեաստանը, այլ նրա տերությունը հասնում էր մինչև դրա սահմաններ՝ որոշակի կախվածության մեջ գցելով հրեաներին: --Հայկ (արաբագետ) 08:48, 13 Հունիսի 2020 (UTC)
Հարգելի Հայկ,շատ շնորհակալություն ձեզ պարզաբանելու համար, այս փաստերի մասին չգիտեի։ Zaqarid (քննարկում) 08:51, 13 Հունիսի 2020 (UTC)
Return to "Մեծ Հայք" page.