Քննարկում:Թմբկաբերդ

Latest comment: 4 տարի առաջ by Emptyfear

Բոլոր գիտական հրատարակություններում այս բերդն անվանվում է Թմբկաբերդ (Թմբուկ բառից), այդ թվում նաև ՀՍՀ-ում, որտեղից մեջ է բերված այս հոդվածը: Սակայն չգիտես ինչու, այստեղ այն անվանվում է Թմկաբերդ, որը հիմնականում թումանյանական բարբառն է («Թմկաբերդի առումը»): Մենք գիտենք, որ Հովհ. Թումանյանը ստեղծագործում էր հիմնականում բարբառով կամ լավագույն դեպքում իր ժամանակների ուղղագրությամբ, ուստի պետք չէ հիմք ընդունել հայտնի պոեմում առկա տարբերակը: Պարզապես «Հեյ պարոններ, ականջ արեք...», այժմ մենք ականջ չենք անում, այլ լսում ենք... --Որոտ (քննարկում) 10:05, 27 Օգոստոսի 2016 (UTC)Պատասխանել

Հարգելի Գոհար Ալավերդյան և Emptyfear, Ձեր կողմից տեղադրված և «Թմբկաբերդի պարսպից մի հատված» մեկնաբանությունով լուսանկարը ոչ մի կապ չունի Թմբկաբերդի հետ, քանի որ այն Խերթվիսի բերդի լուսանկարն է, ուստի ես այն հեռացնում եմ հոդվածից: Խնդրում եմ ուշադիր լինել, հազիվ հոդվածը խելքի է բերվել... Հարգանքներով՝ --Որոտ (քննարկում) 01:43, 14 Մայիսի 2019 (UTC)Պատասխանել

Հարգելի Որոտ, շատ շնորհակալ եմ տեղեկացման, և նկարը հեռացնելու համար։ Ներողություն եմ խնդրում պատճառված անհարմարության համար։ Արդեն ուշադիր կլինեմ։--Emptyfear (քննարկում) 06:26, 14 Մայիսի 2019 (UTC)Պատասխանել
Return to "Թմբկաբերդ" page.