Քնձմնձուկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Գորտնուկածաղկավորներ (Ranunculales)
Ընտանիք Գորտնուկազգիներ (Ranunculaceae)
Ենթաընտանիք Isopyroideae
Տրիբա Isopyreae
Ենթատրիբա Thalictrinae
Ցեղ Քնձմնձուկ (Thalictrum)
L., 1753

Քնձմնձուկ (լատին․՝ Thalictrum)[1], գնձմնձուկ, գունդատ, գորտնուկազգիների (հրանունկազգիներ) ընտանիքի, բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 250 (այլ տվյալներով՝ 120) տեսակ։

Հայաստանում խմբագրել

ՀՀ-ում՝ 6 տեսակ՝

  • դեղին քնձմնձուկ (Thalictrum flavum),
  • փոքր քնձմնձուկ (Thalictrum minus),
  • գարշահոտ քնձմնձուկ (Thalictrum foetidum) և այլն։

Հանդիպում է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է չոր տափաստանային, միջին և վերին լեռն, գոտիներում, անտառոտ, խոնավ վայրերում, այգիներում և այլն։ Հիմնականում մարգագետնային (նաև դաշտային) մոլախոտ է։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 10-125 սմ։ Տերևները հերթադիր են, եռմասնյա կամ փետրաբաժան։ Ծաղկաբույլը հուրանանման է, ծաղիկները՝ մանր, անշուք, կանաչակարմրավուն։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։

Ծաղկի բանաձևը. [2]։

Պտուղը բազմընկուզիկ է։ Սերմերը մանր են։

Քիմիական կազմ խմբագրել

Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, եթերայուղեր, վիտամին C, ներկանյութ և այլն։

Կիրառություն խմբագրել

Պատրաստուկներն օգտագործվում են մալարիայի, դեղնախտի, ընկնավորության, թարախային վերքերի և այլ հիվանդությունների բուժման համար։ Ունի միզամուղ հատկություն։ Թունավոր է, մեղրատու, որոշ տեսակներ գեղազարդիչ են։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Крупкина, 2001
  2. Барабанов Е. И. Ботаника: учебник для студ. высш. учеб. заведений. — М: Издательский центр «Академия», 2006. — С. 239. — 448 с. — ISBN 5-7695-2656-4