Քնար (երգչախումբ)

երգչախումբ

«Քնար», Դամասկոսի Հայ կաթողիկե միության երգչախումբ[1]։ Հիմնադրվել է 1962 թվականին՝ Հայր Անդրանիկ Կռանյանի ջանքերով։ Խմբավարներ՝ Պողոս Աբաջյան, Անտուան Քեշիշյան, Սարգիս Քեշիշյան, Ժիրայր Ալթունյան, Գայանե Բաղդասարյան, Շանթ Քեշիշյան (2003 թվականից)։

Քնար
ԵրկիրՍիրիա Սիրիա
ԺանրերՀայկական ժողովրդական երաժշտություն
Գործունեություն1962 թվականից

Կիրակի և տոն օրերին Հայ կաթողիկե եկեղեցում մասնակցում է Պատարագին։ Հանդես է գալիս նաև համերգներով. երգացանկում ընդգրկված են հայկական ժողովրդական երգեր։ Հյուրախաղերով ելույթներ է ունեցել Հալեպում, Բեյրութում, Քեսաբում, 2004 թվականին՝ Հայաստանում (մասնակցել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնին)։

2012 թվականին երգչախումբը նշել է իր հիմնադրման 50-ամակը. նույն թվականի հունիսի 10-ին Դամասկոսի Հայ կաթողիկե եկեղեցում տեղի է ունեցել «Քնար» երգչախմբի հոբելյանական համերգը` նվիրված երգչախմբի հիմնադրման հիսունամյակին (1962-2012)։

2011 թվականին ստացել է Հայաստանի մշակույթի նախարարության պատվոգիր, իսկ 2012 թվականին՝ Դամասկոսում Հայաստանի Հանրապետության դեսպանատան ոսկե մեդալը։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։