Քնարիկ Կորկոտյան
Քնարիկ Արամի Կորկոտյան (ապրիլի 11, 1927, Ախալցխա, Ռուսական կայսրություն - մայիսի 6, 1999, Երևան, Հայաստան), մատենագետ, գրադարանագետ, գրադարանավարության և մատենագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու։
Քնարիկ Կորկոտյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 11, 1927 |
Ծննդավայր | Ախալցխա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 6, 1999 (72 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | մատենագետ |
Կենսագրություն
խմբագրելՔնարիկ Կորկոտյանը ավարտել է Ախալցխայի միջնակարգ դպրոցը 1945 թվականին։ Սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանոգերմանական բաժնում (1949-1954)[1]։
Ավարտելով համալսարանը՝ 1954 թվականից սկսել է աշխատել Արտաշատի շրջանում որպես գերմաներենի ուսուցչուհի[1]։
1956 թվականին Քնարիկ Կորկոտյանը ընդունվել է Ալեքսանդր Մյասնիկյանի անվան գրադարան։ 1957-1963 թվականներին աշխատանքին զուգահեռ, հեռակա կարգով, ընդունվել և սովորել է Մոսկվայի կուլտուրայի ինստիտուտի գրադարանային ֆակուլտետում[1]։
1959 թվականին Ալ․ Մյասնիկյանի գրադարանում բացվել է հայ գրքի մատենագիտության բաժինը, որտեղ Քնարիկ Կորկոտյանը աշխատել է որպես ավագ մատենագետ։ Հայ գրքի մատենագիտության բաժնում աշխատած տարիներին Նինել Ոսկանյանի և Անթառամ Սավալյանի հետ համատեղ կազմել է «Հայ գիրքը 1512-1800 թթ․»[2] համահավաք մատենագիտական ցանկը։ 1966 թվականին Քնարիկ Կորկոտյանը պաշտպանել է գիտական թեզ «Հայ տպագիր գիրքը Կոստանդնուպոլսում»[3] թեմայով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[1]։
Սկսած 1965 թվականից Քնարիկ Կորկոտյանը դասավանդել է Երևանի մակավարժական համալսարանում, իսկ 1970 թվականից՝ կուլտուրայի ֆակուլտետի գրադարանային բաժնում։ 1998-1999թթ։ եղել է գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ[1]։
Գործունեություն
խմբագրելՔնարիկ Կորկոտյանը մի շարք գրադարանագիտական և մատենագիտական գրքերի հեղինակ է։
- Գրադարանային գրացուցակներ։ Մեթոդական ձեռնարկ գրադարանավարների և գրադարանային բաժնիուսանողների համար
- Գրադարանային մատենագիտական դասակարգում։ Աղյուսակներ մասսայական գրադարանների համար
- Գրադարանների կենտրոնացված համակարգի աշխատանքի տեխնիկան։ Հրահանգչա-մեթոդական ցուցումներ և հաշվառման ձևեր
- Գրադարանների կենտրոնացված համակարգի աշխատանքի կազմակերպումը։ Հրահանգներ և հաշվառման ձևեր
- Մատենագիտական նկարագրության կազմման համառոտ կանոններ
Քնարիկ Կորկոտյանի գրադարանային գործունեության մի կարևոր արդյունքը Ելենա Բաղդասարյանի հետ համատեղ գրադարանային-մատենագիտական դասակարգման (ԳՄԴ) աղյուսակների ռուսերեն հրատարակության թարգմանությունը և տեղայնացումն էր։ 1970-ական թվականներին Հայաստանի գրադարաններում իրականացվեց գրադարանային կենտրոնացված համակարգերի (ԳԿՀ) ստեղծում։ Առանց ԳՄԴ աղյուսակների հրատարակման հնարավոր չէր լինի ԳԿՀ համահավաք գրացուցակների կազմումը, նյութերի նկարագրման և քարտագրման միասնականացումը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մելյան Բալաբեկ. Գրքի Երախտավորները. Երևան. էջեր 31–32.
- ↑ Հայ գիրքը 1512-1800 թթ․
- ↑ Հայ տպագիր գիրքը Կոստանդնուպոլսում