Քյավառ (հեռուստաընկերություն)
Քյավառ ՀԸ, հայկական մարզային ոչ պետական հեռուստառադիոընկերություն[1][2]։ Եթեր է հեռարձակվում 1997 թվականի մարտի 7-ից։ Հեռարձակումը կատարվում է Գավառ քաղաքից, եթերային ծածկույթը ընդգրկում է Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Մարտունի քաղաքները և հարակից գյուղերը՝ 27 դեցիմետրային ալիքով։ Հեռուստաալիքը ներկայացնում է տեղեկատվական, հասարակական, քաղաքական, մշակութային, կրոնական, սպորտային, երաժշտական, երիտասարդական և ժամանցային հաղորդումներ։ Պոտենցիալ հեռուստադիտողների թիվը շուրջ 170.000 է[3]։
«Քյավառ հեռուստաընկերություն» ՍՊԸ | |
---|---|
Երկիր | Հայաստան Գավառ |
Հեռարձակման գոտի | Գեղարքունիքի մարզ |
Հեռարձակման լեզու | հայերեն |
Հեռարձակման սկսման թվական | 1997 |
Սեփականատեր | «Քյավառ հեռուստաընկերություն» ՍՊԸ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Գեղարքունիքի մարզպետարան. Լրատվամիջոցներ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «Գեղարքունիքում երեք հեռուստաընկերություն աշխատում են միասնական հոլդինգի կազմում». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ internews.am - Լրատվամիջոցներ / Քյավառ հեռուստաընկերություն