Քմահաճ մկնիկը (ռուս.՝ Привередливая мышка), ռուսական կարճամետրաժ մուլտֆիլմ, որը նկարահանվել է 2013 թվականին։

Քմահաճ մկնիկը
Տեսակմուլտֆիլմ
Երկիր Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն784 վայրկյան
Թվական2013

Սյուժե խմբագրել

Փոքրիկ մկնիկը ճանապարհին մետաղադրամ է գտնում և իր համար կարմիր ժապավեն է գնում։ ժապավանով զարդարվելով` նա հիացմունք է առաջացնում անտառի բնակիչների մոտ, որոնք միանգամից ցանկանում են նրա հետ ընկերություն անել։

Սակայն մկնիկը որոշում է, որ ոչ ոք արժանի չէ իր հետ ընկերություն անելու և մերժում է նրանց։ Բայց երբ հայտնվում է չար կատվի ձեռքում զրկվում է ժապավեններից, նա հասկանում է, որ գեղեցկությունն ամենակարևորը չէ։

Փառատոներ և պարգևներ խմբագրել

  • 2014 - «Սուզդալ» փառատոն, «Կառուսել» հեռուստաալիքի մրցանակ[1]։
  • 2014 - Սեուլի «SICAF» անիմացիոն ֆիլմերի 18-րդ միջազգային փառատոնի գլխավոր մրցանակ։ Մուլտֆիլմը դարձել է 27 ժապավեններից լավագույնը, որոնք ընտրվել էին այդ անվանակարգի համար[2]։
  • 2014 - «Ալ առագաստներ» XXII միջազգային մանկական կինոփառատոնի դիպլոմ[3]։
  • 2015 - Ռումիական Կլուժ-Նապոկա քաղաքում անցկացված Cluj Shorts International Short Film Festival միջազգային փառատոնի մրցանակ` «Լավագույն մանկական ֆիլմ» անվանակարգում։ Փառատոնի ժյուրիի ներկայացուցիչները հատկապես ընդգծել են անիմացիյի բարձր որակը, երաժշտական լուծումները և ֆիլմի կրթական արժեքը[4]։

Արտադրություն խմբագրել

Մուլտֆիլմը նկարահանվել է երկու տարվա ընթացքում։ Դրա առաջին ցուցադրությունը ռուսական մեծ էկրանին լեփ-լեցուն դահլիճով տեղի է ունեցել 2014 թվականի հունվարի 18-ին, Միշկին քաղաքի մշակույթի տան համերգային դահլիճում։

Մուլտֆիլմն առաջին տիկնիկային աշխատանքն է վերականգնված «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում և արված է խորհրդային անիմացիոն կինոյի ավանդույթներով, օպերատորական աշխատանքում օգտագործվել են նորարարական տեխնոլոգիաներ։ Նկարահանումների ժամանակ օգտագործվել են հատուկ թմբուկներ` շարժական ֆոն ստեղծելու համար, որոնք հարմարաեցված էին տեախցիկներին և թույլ էին տալիս համայնապատկեր նկարահանել ցանկացած կետից ու եռաչափություն հաղորդել մանրագույն դետալներին։ Տիկնիկներն ու դեկորացիաները պատրաստվել են ձեռքով, իսկ մի շարք հարմարանքներ պատրաստվել են զրոյից[5]։

Ռեժիսոր Սերգեյ Ստրուսովսկու խոսքով՝ մկնիկի համար նախատիպ է ծառայել Մերիլին Մոնրոն[6]։

Մուլտֆիլմը դրական քննադատություններ է ստացել ռուս քննադատների կողմից։ Նրանց խոսքով` «Քմահաճ մկնիկը» նշանակալի աշխատանք է ռուսական անիմացիայի համար։ Սա վերջին տարիներին Ռուսաստանում ստեղծված առաջին տիկնիկային մուլտֆիլմն է[7]։

Մի քանի երկրներ հետաքրքրվել են «Քմահաճ մկնիկը» մուլտֆիլմով։ Մուլտֆիլմի ցուցադրման մասին պայմանավորվածություն կա որոշ եվրոպական ալիքների հետ, ծրագրվում է այն թարգմանել օտար լեզուներով[8]։

Հեղինակներ խմբագրել

Մուլտֆիլմը նկարահանվել է ՌԴ Մշակույթի նախարարության պետական ֆինանսական աջակցությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Итоги 19-го Открытого российского фестиваля анимационного кино в г. Суздале Արխիվացված 2016-04-08 Wayback Machine
  2. ««Привередливая мышка» студии «Союзмультфильм» получила приз фестиваля SICAF в Сеуле». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  3. 22-ой Международный детский кинофестиваль «Алые Паруса» в Артеке(չաշխատող հղում)
  4. «Международный фестиваль короткометражных фильмов ClujShorts (Румыния)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
  5. Работа «Союзмультфильма» получила приз международного фестиваля в Сеуле
  6. Мышка с бантиком — совсем не то, что мышка без бантика.(չաշխատող հղում)
  7. Российский мультфильм победил в фестивале в Сеуле
  8. Ассоциация анимационного кино России

Արտաքին հղումներ խմբագրել