Քղիսթել Հոֆման
Քղիսթել Հոֆման (գերմ.՝ Christel Hoffmann, ապրիլի 19, 1936, Burkau, Բաուտցեն Շրջան, Սաքսոնիա, Նացիստական Գերմանիա), գերմանացի թատերագետ և մանկավարժ։
Քղիսթել Հոֆման | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 19, 1936 (88 տարեկան) |
Ծննդավայր | Burkau, Բաուտցեն Շրջան, Սաքսոնիա, Նացիստական Գերմանիա |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | գրող |
Կենսագրություն
խմբագրելԼայպցիգի թատերական դպրոցում սովորելուց հետո նա աշխատել է տեղի Landestheater Neustrelitz-ում և Städtische Bühnen-ում՝ որպես դրամատուրգ։ 1960-ից 1970 թվականներին եղել է Բեռլինի Freundschaft թատրոնի գլխավոր դրամատուրգը։ 1973 թվականին Բեռլինի Հումբոլդտի համալսարանում ստացել է դոկտորի աստիճան՝ պաշտպանելով իր դիսերտացիան ԳԴՀ-ի մանկապատանեկան թատրոնի պատմության և պատմական վկայակոչման մասին թեմայով։ 1980-ականների սկզբին նա տեղափոխվել է Բեռլինի Պիոներպալաստ՝ որպես մանկական ներկայացումների մեթոդիստ։ 1986 թվականից հետո Հոֆմանն աշխատել է որպես ԳԴՀ-ի մանկապատանեկան թատրոնի միջազգային խնդիրների գրասենյակի գիտական աշխատակից և այդպիսով դարձել է ԳԴՀ-ի ASSITEJ-ի (մանկապատանեկան թատրոնի միջազգային միություն) վերջին տնօրենը։ 1990-2001 թվականներին աշխատել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության մանկապատանեկան թատերական կենտրոնում, ղեկավարել Բեռլինի գրասենյակը և բազմաթիվ նախագծեր[1]։
1990-ից 1994 թվականներին դասավանդել է Բեռլինի գեղարվեստի համալսարանում։ 1994 թվականից սկսած դասավանդում է Ցյուրիխի գեղարվեստի համալսարանում[2], իսկ 2001 թվականից՝ Օսնաբրյուքի համալսարանի թատերական կրթության ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր է։ 1993-ից 1995 թվականներին Հոֆմանը Բեռլինի Theatertreffens der Jugend-ի գեղարվեստական ղեկավարն էր։ Բացի այդ, նա պարբերաբար մասնակցում է այնպիսի փառատոնների և թատերական հանդիպումների կազմակերպման գործընթացներին, ինչպիսիք են Internationalen Regieseminar für Kinder- und Jugendtheater, der Spurensuche – Treffen Freier Kinder- und Jugendtheater-ը և der Spurensuche – Treffen Freier Kinder- und Jugendtheater[3], ինչպես նաև` սեմինարների հայրենիքում և արտերկրում՝ երեխաների հետ թատրոնի մեթոդաբանության և էպիկական թատրոնի պատմողական մեթոդների վերաբերյալ[4]։
Հրապարակումներ
խմբագրել- Theater für Junge Zuschauer, Akademieverlag Berlin 1976.
- Kinder- und Jugendtheater der Welt, Henschelverlag Berlin 1978, 2. Aufl. 1984.
- Die Pfosten sind, die Bretter aufgeschlagen … Theater von Aischylos bis Brecht, Kinderbuchverlag Berlin 1984, 2. Aufl. 1988.
- Spielen und Theaterspielen, Kinderbuchverlag Berlin 1989, Neuausgabe: Deutscher Theaterverlag 2009.
- Theater spielen mit Kindern und Jugendlichen. Konzepte, Methoden & Übungen, Juventa Verlag Weinheim und München 1999, 2. Aufl. 2004. (Hg., gemeinsam mit Annett Israel)
- Spiel.raum.theater. Aufsätze, Reden und Anmerkungen zum Theater für junge Zuschauer und zur Kunst des Darstellenden Spiels, Peter Lang Verlag Frankfurt am Main u. a. 2006.
- Seit 1998 Herausgeberin der Arbeitshefte zum Kinder- und Jugendtheater. Schriftenreihe des Kinder- und Jugendtheaterzentrums in der Bundesrepublik Deutschland. Frankfurt am Main.[5]
- Horst Hawemann – Leben üben: Improvisationen und Notate, Theater der Zeit Berlin 2014. (Hg. in Kooperation mit der Hochschule für Schauspielkunst „Ernst Busch“ und ASSITEJ Deutschland)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Hon.-Prof. Dr. Christel Hoffmann» (German). Hochschule Osnabrück. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Webarchiv|text=Archivlink |url=http://vorlesungsverzeichnis.zhdk.ch/courses/4441 Արխիվացված 2014-09-11 Wayback Machine |wayback=20140911001808 |archiv-bot=2018-04-04 04:04:08 InternetArchiveBot
- ↑ Webarchiv|text=Archivlink |url=http://www.theater-strahl.de/spurensuche/index.html Արխիվացված 2014-09-11 Wayback Machine |wayback=20140911002421 |archiv-bot=2018-04-04 04:04:08 InternetArchiveBot
- ↑ u. a. mit dem Goethe-Institut: http://www.goethe.de/ins/fr/lp/prj/bab/net/enindex.htm
- ↑ Webarchiv|text=Archivlink |url=http://www.kjtz.de/publikationen.asp?size=800&UserID=1070393753&Nr=3&St=0 Արխիվացված 2007-05-28 Wayback Machine |wayback=20070528191040 |archiv-bot=2018-04-04 04:04:08 InternetArchiveBot