Քլեբու (նորվ.՝ Klæbu), համայնք Նորվեգիայի Սյոր Թրյոնդելագ կոմսությունում: Վարչական կենտրոնը Քլեբու քաղաքն է: Պաշտոնական լեզուն համարվում է Բուկմոլը: Զբաղեցնում է 186.36 կմ² տարածք[1]:

Picto infobox map.png
Քլեբու
նորվ.՝ Klæbu

Զինանշան
Klabu komm.png
Selbusjoen og Vassfjellet.jpg
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Կարգավիճակformer municipality of Norway?
Մտնում էSør-Trøndelag våpen.svg Սյոր Թրյոնդելագ կոմսություն
ՎարչկենտրոնՔլեբու
Հիմնական լեզուԲուկմոլ
Բնակչություն (2010)
5,801 (185 տեղ)
Տարածք186.36  (337 տեղ)
NO 5030 Klæbu.svg
Սահմանակցում էՏրոնհեյմ, Սելբու և Մելհուս
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ1662
klabu.kommune.no
Քլեբուի համայնքը Սյոր Թրյոնդելագ կոմսության քարտեզին

Համայնքը ստեղծվել է 1838 թվականի հունվարի 1-ին: Անվան սկզբնամասը՝ kleppr, նշանակում է ժայռոտ բլուր, իսկ վերջավորությունը՝ bú, նշանակում է գյուղական շրջան:

Համայնքի տարածքում ակտիվ գործունեություն է իրականացնում Նորվեգական եկեղեցին, որն այստեղ ունի 1790 և 1974 թվականներին կառուցված երկու եկեղեցի:

ԶինանշանԽմբագրել

Քլեբուի համայնքի զինանշանը հաստատվել է 1983 թվականի հուլիսի 8-ին և իրենից ներկայացնում է կապույտ ու արծաթագույն վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված է Նիդելվա գետի ջրվեժը խորհրդանշող գույների համադրություն[1]:

ԲնակչությունԽմբագրել

Համաձայն 2010 թվականի մարդահամարի տվյալների՝ Քլեբուի համայնքում բնակվում է 5,801 մարդ: Վերջին 60 տարում բնակչության թվաքանակի կրկնակի աճ է գրանցվել[1]:

ԱշխարհագրությունԽմբագրել

Քլեբուի համայնքի տարածքով հոսում է Նիդելվա գետը: Կան բազմաթիվ լճեր:

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Kristiania, Norge: W. C. Fabritius & sønners bogtrikkeri. (նորվ.)

Արտաքին հղումներԽմբագրել