Քլանադ (երաժշտական խումբ)

Քլանադ (անգլ.՝ Clannad), իռլանդական երաժշտական խումբ, ստեղծվել է 1970 թվականին, եղբայրներ՝ Քիարանի, Փոլի, Մաիր Բրենանի և երկվորյակներ՝ Նոելի և Պատրիկի կողմից[1]։ Քլանադի երաժշտությունը կարելի է բնութագրել որպես կելտական ֆոլկի, ֆոլկ ռոքի և ջազի միաձուլում։ Նրանք երգում են գելերենով (իռլանդերեն) և անգլերենով[2]։

Քլանադ
ԺանրերՆյու էյջ
Գործունեություն1970
ԼեյբլԲերտելսմանի երաժշտական խումբ
Կայքclannad.ie
 Clannad Վիքիպահեստում

Քլանադ խմբում ընդգրկված են Մաիր Բրենանը (անգլ.՝ Máire Brennan), նրա եղբայրները՝ Քիարան Բրենանն (անգլ.՝ Ciarán Brennan) ու Պոլ Բրենանը (անգլ.՝ Pól Brennan), և զարմիկները՝ Նոել Դուգգանը (անգլ.՝ Noel Duggan) և Պատրիկ Դուգգանը (անգլ.՝ Padraig Duggan): Նրանք բոլորը Իռլանդիայի Դոնեգալ շրջանի Գիդոր քաղաքից են։ Խմբի անվանումը գալիս է իռլանդերենից՝ Դոնեգալ (անգլ.՝ an Clann as Dobhair - ընտանիք Դոբհեյրից)։ Այս կազմով նրանք հանդես են եկել իրենց հայր Լեո Բրենանի պանդոկում։

Հաջողություններ խմբագրել

Երաժիշտների առաջին մեծ հաջողությունը գրանցվել է 1970 թվականին, երբ խումբը հաղթեց հեղինակավոր Lettarkenny ժողովրդական փառատոնում, որի արդյունքում ստեղծվեց առաջին սկավառակի պաշտոնական ձայնագրությունը։ Խումբը 1973 թվականին Clann as Dobhar անունը կրճատեց Քլանադով, երբ «Լիզա»[3] երգով Letterkenny ժողովրդական փառատոնում հաղթանակ տարավ։ 1979 թվականին խումբը թողարկել է երեք ալբոմ և հաջող ավարտել ամերիկյան շրջագայությունը։ 1980 թվականից 1982 թվականներին նրանք քրոջ/զարմուհու՝ Էնյա Բրեննանի հետ երգում էին` լրացուցիչ երաժշտական գործիքներով, մինչև նա լքեց խումբը` մենակատար կարիերան շարունակելու համար։ 1982 թվականից հետո, Քլենադը միջազգային ուշադրության արժանացավ իրենց «Theme from Harry's Game»[4] սինգլով, որը դարձավ թոփ հնգյակի հիթ Իռլանդիայում և Մեծ Բրիտանիայում։ Երգը ներկայացվել է «Magical Ring»-ում (1983), որը մեծ արձագանք գտավ[5]։ 1997 թվականի Լենդմարկս (անգլ.՝ Landmarks) ալբոմը 1999 թվականին շահեց Գրեմմի մրցանակ՝ որպես Նյու Էյջի (անգլ.՝ New-age) լավագույն ալբոմ։ 2008-ին համաշխարհային շրջագայությունն ավարտեցին Մոյան, Քիարանը, Նոելը և Պադրիկը։ 2013 թվականին Փոլը միացավ և նրանք թողարկեցին Nádár-ը՝ տասնհինգ տարվա ընթացքում իրենց առաջին ստուդիական ալբոմը[6][7]։ Խմբին է պատկանում «Robin of Sherwood» սերիալի սաունդթրեքը։ Պատրայգ Դուգգանը մահացավ 2016 թվականին՝ թողնելով խմբին որպես քառյակ։

Մրցանակներ խմբագրել

Քլաննադն իր կարիերայի ընթացքում շահել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում ՝ Գրեմմի մրցանակ, BAFTA, Ivor Novello մրցանակ և Billboard երաժշտական մրցանակ։ Նրանք ձայնագրել են երգերը վեց տարբեր լեզուներով և վաստակել են բրիտանական թոփ 10 ալբոմ։ Նրանք համարվում են այն նվագախումբը, որը իռլանդական երաժշտությունն ու իռլանդական լեզուն հասցրել է ավելի լայն լսարանի՝ հաճախ արտասահմանում ավելի մեծ ժողովրդականություն վայելելով, քան հարազատ Իռլանդիայում[8][9]։

  1. 1982: 1982 Ivor Novello Awards, Best Soundtrack for "Theme From Harry's Game"
  2. 1984: 1984 BAFTA Awards, Best Television Music for "Robin of Sherwood"
  3. 1992: Billboard Music Award, World Music Song of the Year for "Rí na Cruinne"
  4. 1999: Grammy Awards of 1999, Best New Age Album for "Landmarks"
  5. 2007: Meteor Music Awards, Lifetime Achievement Award
  6. 2014: BBC Radio 2 Folk Awards, Lifetime Achievement Award Nominations

Անվանակարգեր խմբագրել

  1. 1982: 1982 BAFTA Awards, Best Television Music for "Harry's Game"
  2. 1994: Grammy Awards of 1994, Best New Age Album for "Banba"
  3. 1996: Grammy Awards of 1996, Best New Age Album for "Lore"
  4. 2009: Ireland's Music Awards, Best Revival Act

Կազմ խմբագրել

 
Clannad collage

Ընթացիկ անդամներ խմբագրել

  • Ciarán Brennan - բաս, կիթառ, ստեղնաշարեր, մանդոլին, վոկալ (1970 թ. մինչ այժմ
  • Moya Brennan - վոկալ, տավիղ (1970, մինչ այժմ)
  • Pól Brennan - ֆլեյտա, կիթառ, հարվածային գործիքներ, սուլիչներ, վոկալ (1970–1990, 2011, մինչ այժմ)
  • Noel Duggan - կիթառ, վոկալ (1970, մինչ այժմ)

Նախկին անդամներ խմբագրել

  • Pádraig Duggan - կիթառ, մանդոլա, մանդոլին, վոկալ (1970, 2016)
  • Enya Brennan - հարվածային գործիքներ, ստեղնաշարեր, վոկալ (1980–1982)

Դիսկոգրաֆիա խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

  • Studio albums
  • Clannad (1973)
  • Clannad 2 (1974)
  • Dúlamán (1976)
  • Fuaim (1982)
  • Crann Úll (1980)
  • Magical Ring (1983)
  • Legend (1984)
  • Macalla (1985)
  • Sirius (1987)
  • Atlantic Realm (1989)
  • The Angel and the Soldier Boy (1989)
  • Anam (1990)
  • Banba (1994)
  • Lore (1996)
  • Landmarks (1997)
  • Nádúr (2013)

Լայվ ալբոմներ խմբագրել

  • Clannad in Concert (1979)
  • Clannad: Live in Concert (2005)
  • Clannad: Christ Church Cathedral (2012)
  • Turas 1980 (2018)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Clannad Lyrics». Lyricsfreak.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  2. «Rolling Stone : Clannad: Macalla : Music Reviews». Archive.today. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 25-ին.
  3. «Pádraig Duggan obituary». the Guardian (անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2021 թ․ հուլիսի 10-ին.
  4. «University Of Ulster News Release - UU To Honour Peacemaker Tutu». web.archive.org. 2011 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 10-ին.
  5. «Radio Swiss Classic». www.radioswissclassic.ch. Վերցված է 2021 թ․ հուլիսի 10-ին.
  6. «New Clannad album > Clannad & Moya Brennan News». web.archive.org. 2009 թ․ փետրվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 10-ին.
  7. «Kennedy Street - Clannad». web.archive.org. 2008 թ․ հունիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 10-ին.
  8. Moser, Margaret; Fri.; June 21; 2002. «Chieftains, Clannad». www.austinchronicle.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 10-ին. {{cite web}}: |last4= has numeric name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  9. Facebook; Twitter; options, Show more sharing; Facebook; Twitter; LinkedIn; Email; URLCopied!, Copy Link; Print (1993 թ․ հունիսի 2). «Clannad Finds Road to U.S. Exposure : Pop music: The use of 'Harry's Game' in TV car commercials has given the Irish folk-pop group another shot at the American market». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 10-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլանադ (երաժշտական խումբ)» հոդվածին։