Քլազինա Մարիա Հոորնիկ (հոլ.՝ Clasina Maria Hoornik, ավելի հայտնի է որպես Սին (հոլ.՝ Sien) 1850, Հաագա, Նիդերլանդներ - 1904[1][2], Հաագա, Նիդերլանդներ և Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[3]), հաագացի մարմնավաճառ։ 1882 թվականի փետրվարից մինչև 1883 թվականը Վինսենթ վան Գոգի կինն էր։

Քլազինա Մարիա Հոորնիկ
հոլ.՝ Clasina Maria Hoornik
Դիմանկար
Ծնվել է1850
ԾննդավայրՀաագա, Նիդերլանդներ
Մահացել է1904[1][2]
Մահվան վայրՀաագա, Նիդերլանդներ կամ Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[3]
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտությունմարմնավաճառ և դերձակ
 Sien Hoornik Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծանոթություն Վան Գոգի հետ

խմբագրել

1882 թվականի սկզբին Վինսենթ վան Գոգը նյարդային պոռթկման եզրին էր։ «Ես անհապաղ պետք է ինձ կին գտնեմ,― ասում էր նկարիչը, նկատի ունենալով մարմնավաճառի,― հակառակ դեպքում ես կսառեմ և քար կդառնամ»։ Վան Գոգը նախընտրում էր ոչ երիտասարդ և ոչ այնքան գեղեցիկ մարմնավաճառների, որոնց կարող էր նա «դաստիարակել»։

1882 թվականի փետրվարին Վան Գոգը և Քլազինան ծանոթանում են Հաագա քաղաքում։ Շուտով նրանց միջև բուռն սիրավեպ է առաջանում. որոշ ժամանակ անց Սինը, ինչպես անվանում էր նրան Վինսենթը, հղի լինելով, տեղափոխվում է նրա տուն։

Համատեղ կյանք

խմբագրել

Եղբորը՝ Թեոյին ուղղված նամակներում Վան Գոգը կողակցի մասին շատ ջերմ և հարգալից է արտահայտվում, պատմում է Սինի երեխաների նկատմամբ կապվածություն ունենալու մասին[4]։ Չնայած նրան, որ զույգն ապրում էր բացարձակ աղքատության մեջ, երկուսն էլ, ինչպես Վինսենթը, այնպես էլ Սինը, ունեին անկայուն բնավորություն, նրանց համատեղ կյանքը տևում է մեկ ու կես տարի։ Ավելին, Վան Գոգը մտածում էր պաշտոնական ամուսնություն կնքելու մասին, ինչին կտրականապես դեմ էին նկարչի հարազատները։ Վինսենթին չի կանգնեցնում նույնիսկ այն, որ ընկերուհին նրան վարակում է սուսանակով (գոնորեա)[5], որի պատճառով երեք շաբաթ հիվանդանոցում է պառկում։

Բաժանում

խմբագրել

1883 թվականի վերջում Սինի և Վինսենթի հարաբերությունների աստիճանաբար վատանում են։ Վան Գոգի և Սինի միջև խաղաղ հարաբերությունները վերջանում են, և նա ժամանակի ընթացքում դադարում է կոչել նրան նրա անունով, նախընտրում է «կին, որի հետ ես ապրում եմ» կամ պարզապես «կին» բառերը։ 1883 թվականի սեպտեմբերին, եղբոր՝ Թեոյի դրդմամբ Վան Գոգը որոշում է կայացնում խզել Սինի հետ հարաբերությունները, և, հեռանալով նրանից լքում է Հաագան։ Նկարիչը, որը ոչ միայն կապված էր մարմնավաճառի, այլև նրա երեխաների հետ, շատ ծանր է տանում բաժանումը։

Սինը Վան Գոգի ստեղծագործություններում

խմբագրել

Սինի կողքին անցկացրած ամիսների ընթացքում Վան Գոգը զգալիորեն աճում է որպես նկարիչ։ Նա իր սիրուն, երեխաներին և սիրո մորն է նվիրել մի քանի տասնյակ աշխատանքներ, հիմնականում գրաֆիկական բնույթի։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Online Dictionary of Dutch Women (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 Biografisch Portaal — 2009.
  3. 3,0 3,1 3,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. Harrison, R, ed. (2011). «Vincent van Gogh. Letter to Theo van Gogh. Written 14 May 1882 in The Hague». Van Gogh Letters. WebExhibits. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 18-ին.
  5. Zemel, 18-19.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլազինա Մարիա Հոորնիկ» հոդվածին։