Քիվրախ
Քիվրախ (ադրբ.՝ Qıvraq , նաև Կվրաղ, Կռուակք), գյուղական ավան Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Քենգերլիի շրջանում, շրջանի վարչական կենտրոնը։
Բնակավայր | ||
---|---|---|
Քիվրախ | ||
ադրբ.՝ Qıvraq | ||
Երկիր | Ադրբեջան | |
Համայնք | Քենգերլիի շրջան և Շարուրի շրջան | |
ԲԾՄ | 915 մետր | |
Բնակչություն | ▲6000 մարդ (2017) | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Աշխարհագրություն
խմբագրելԳյուղը գտնվում է Արաքս գետից 5 կմ հեռավորության վրա, հարթավայրային տեղանքում։
Պատմություն
խմբագրելԳյուղը գտնվել է Հին Հայաստանի պատմական Արշատ-Արքաշատ քաղաքատեղից 2-3 կմ հեռավորության վրա։ Պատմական Կռուակքը բավական մեծ տարածք էր զբաղեցրել։ Տարածքի շատ հուշարձաններ ավերվել էին 19-րդ դարի վերջին։
Հուշարձաններ
խմբագրելԳյուղի պատմական տարածքի վրա նկատելի են բերդատեղի և դամբարանների հետքեր, որտեղից հայտնաբերված հնագիտական իրերը և խեցեղենը թվագրվում են մ.թ.ա. II-I հազարամյակին։ Գյուղի միջնադարյան գերեզմանատանը օրորոցաձև և խոյաձև տապանաքարեր են եղել[1]։
Կրթություն
խմբագրելԿվրաղի ծխական դպրոցը բացվել էր 1889 թվականին։ 1809 թվականից եղել էր երկդասյա և ընդմիջումներով գործել էր մինչև 1905 թվականը [2]։