Քիպրիթճյան (բժիշկ)

հայ բժիշկ

Հ. Քիպրիթճյան (?- փետրվարի 13, 1927, Մարսել, Ֆրանսիա), հայ բժիշկ։

Հ. Քիպրիթճյան
Ծնվել էանհայտ
Մահացել էփետրվարի 13, 1927
Մահվան վայրՄարսել, Ֆրանսիա
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ
ԿուսակցությունՀՅԴ

Կենսագրություն խմբագրել

Ատամնաբուժական կրթություն է ունեցել։ Ատամնաբույժ է աշխատել։ 1897 թվականից եղել է ՀՅԴ գործիչ։ Պարսկահայքի Սալմաստ քաղաքում եղել է մարտական շարքերի կազմակերպիչ։ 1908 թվականին եղել է Կ. Պոլ­սում։ 1915 թվականի ապիիլի 24-ին Կ. Պոլսում ձերբակալվել է ի թիվս հարյուրավոր հայ մտավորականների։ Շնորհիվ իր պարսկահպատակ լինելուն՝ հրաշքով ազատվել է ու վերապրել։

Մահացել է 1927 թվականի փետրվարի 13-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում։

Գրականություն խմբագրել

  • Թէոդիկ, Ամէնուն տարեցոյցը, 1928, Փարիզ, 1929։

Աղբյուր խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։