Բրեյդեն Քինգ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բրեյդեն Քինգ (ծնվել է 1971, Չերի Փոյնթ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), 1993 թվականին ավարտել է Լոս Անջելեսի Հյուսիսային Կարոլինա համալսարանի Կինոյի և հեռուստատեսության դպրոցը։ Նրա «Հոլանդական նավահանգիստ. որտեղ ծովը կոտրում է մեջքը» ֆիլմը ցուցադրվել է 20-ից ավելի խոշոր կինոփառատոներում և աշխարհով մեկ շրջել է «Boxhead Ensemble»-ի անվանի խմբի կենդանի, հանպատրաստից երաժշտության նվագակցությամբ։ Քինգի ֆիլմերը փորձում են ջնջել դասակարգումները, համատեղել ավանդական միջոցներն ու փորձարարական մոտեցումները։ Նրա գործերը ցուցադրվել են աշխարհի առաջատար կինոփառատոներում և հաստատություններում, որոնց թվում են Սանդենսը, Ռոտերդամը, Բեռլինը, Լոնդոնը, Մելբուռնը, Սինգապուրը, Չիկագոյի ժամանակակից արվեստի թանգարանը և այլն։ Քինգը դասավանդել է Յեյլի, Հարավային Կալիֆորնիայի համալսարաններում, Բարդ, Ուիթոն քոլեջներում և այլուր։ Նրան շնորհված պարգևների թվում են Կաննի կինոփառատոնի Ատելյեի մրցանակը և NHK-ի ռեժիսորական մրցանակը Սանդենսի ԿՓ-ում 2008 թվականին, Արտհաուսային և փորձարարական կինոյի միջազգային կոնֆեդերացիայի (CICAE) մրցանակը 2011 թվականին Բեռլինի ՄԿՓ-ում և այլն։ Քինգի վերջին՝ «Այստեղ» խաղարկային ֆիլմի պրեմիերան կայացել է 2011 թվականին Սանդենսի և Բեռլինի ԿՓ-երում։
Բրեյդեն Քինգ Braden King | |
---|---|
Ծնվել է | 1971[1] |
Ծննդավայր | Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | լուսանկարիչ և կինոռեժիսոր |
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Անուն | Դերը |
---|---|---|
2012 | Ոչ ոք չի քայլում | դերասան (Դուգ) |
2011 | Այստեղ | ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, մոնտաժող |
2010 | «Homeland» արտույտի պատմությունը (տեսաֆիլմ, վավ.) | ռեժիսոր |
2009 | Տնային կինո (կարճամետրաժ) | ռեժիսոր, պրոդյուսեր, օպերատոր, սցենարիստ, |
2006 | «Sonic Youth». հավատում եք հիացմունքին | ռեժիսոր |
2005 | Թրթիռներ փնտրելիս. ոգեշնչման ժողովածու | ռեժիսոր, օպերատոր |
1998 | Հոլանդական նավահանգիստ. որտեղ ծովը կոտրում է մեջքը | ռեժիսոր, օպերատոր, մոնտաժող |