Քիմիայի Բալթյան օլիմպիադա

Քիմիայի Բալթյան օլիմպիադա (ՔԲՕ, անգլ.՝ Baltic Chemistry Olympiad, BChO), քիմիայի ամենամյա մրցաշար Բալթյան երկրների (Էստոնիա, Լատվիա և Լիտվա) դպրոցականների համար։ Իր էությամբ օլիմպիադան շատ նման է Քիմիայի միջազգային օլիմպիադային (IChO)։ Օլիմպիադան հիմնականում անցկացնում է ընդունող երկրի առաջատար համալսարաններից որևէ մեկը։

Կառուցվածք խմբագրել

Յուրաքանչյուր օլիմպիադային մասնակցում են 20 աշակերտներ՝ 8 աշակերտ հյուընկալող երկրից և 6-ական աշակերտ մյուս երկու երկրներից։ Այստեղ աշակերտները լուծում են խնդիրներ քիմիայի տարբեր բաժիններից։ Տեսական փուլը բաղկացած է լինում 6 առաջադրանքներից (յուրաքանչյուր երկի8 կազմում է 2-ական խնդիր), որոնք ընդհանուր գնահատվում են 60 միավոր, և 2 տեսական հարցերից, որոնք էլ գնահատվում են 40 միավոր։ Օլիմպիադայի հնարավոր մաքսիմալ միավորն է 100 բալը։ Օլիմպիադայի արդյունքների հիման վրա՝ յուրաքանչյուր երկիր որոշում է, թե ովքեր են մասնակցելու միջազգային օլիմպիադային։

Անցած օլիմպիադաները խմբագրել

ՔԲՕ հ/հ Քաղաք Երկիր Ամսաթիվ Մասնակից
երկրների
թիվը
Մասնակիցների
թիվը
23 Դաուգավպիլս   Լատվիա Ապրիլի 24-26, 2015 3 20
22 Վիլնյուս   Լիտվա Ապրիլի 25-27, 2014 3 20
21 x   Էստոնիա 2013 3 x
20 Ռիգա   Լատվիա Ապրիլի 13-15, 2012 3 19
19 Վիլնյուս   Լիտվա Ապրիլի 15-17, 2011 3 20
18 Տարտու   Էստոնիա Ապրիլի 16-18, 2010 3 19
17 Ռիգա   Լատվիա Ապրիլի 17-19, 2009 3 20
16 x   Լիտվա 2008 3 20
15 Տարտու   Էստոնիա Ապրիլի 27-29, 2007 3 20
14 Ռիգա   Լատվիա Ապրիլի 29 – Մայիսի 1, 2006 3 18
13 Վիլնյուս   Լիտվա Ապրիլի 29 – Մայիսի 1, 2005 3 20
12 Տարտու   Էստոնիա Ապրիլի 29 – Մայիսի 2, 2004 3 20
11 Ռիգա   Լատվիա Ապրիլի 25-27, 2003 3 19
10 Պալանգա   Լիտվա Ապրիլի 20-22, 2002 3 20
9 Տարտու   Էստոնիա Ապրիլի 25-27, 2001 3 20
8 Ռիգա   Լատվիա Մայիսի 3-5, 2000 3 21
7 Կաունաս   Լիտվա Մայիսի 5-7, 1999 3 x
6 Տարտու   Էստոնիա Մայիսի 12-14, 1998 3 20
5 Վիլնյուս   Լիտվա Մայիսի 15-17, 1997 3 20
4 Ռիգա   Լատվիա Մայիսի 6-8, 1996 3 18
3 Տարտու   Էստոնիա Մայիսի 8-10, 1995 3 x
2 Վիլնյուս   Լիտվա Մայիսի 2-4, 1994 3 x
1 Ռիգա   Լատվիա Մայիսի 4, 1993 3 x

x -> անհրաժեշտ տեղեկատվությունը անհասանելի էր համամապատասխան կայքէջերում։

Արտաքին հղումներ խմբագրել