Քիթ Ալան (հունվարի 7, 1969(1969-01-07), Սակրամենտո, ԱՄՆ), ամերիկացի հեռուստադերասան և սցենարիստ, ավելի հայտնի է «Z ազգը» սերիալում կատարած Մյորֆիի դերով[1]։

Քիթ Ալան
Ծնվել էհունվարի 7, 1969(1969-01-07) (55 տարեկան)
ԾննդավայրՍակրամենտո, ԱՄՆ
ԿրթությունԹատերական արվեստների ամերիկյան ակադեմիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունսցենարիստ, դերասան, հեռուստատեսային դերասան և կինոռեժիսոր
keithallanactor.com

Կենսագրություն խմբագրել

Քիթ Ալանը ծնվել և մեծացել է Կալիֆոռնիա նահանգի Սակրամենտո քաղաքում։ Ավարտել է Դրամատիկական արվեստի ամերիկյան համալսարանը։

Կարիերա խմբագրել

Հեռուստատեսությունում նորամուտը նշել է 2000 թվականին, նկարարահանվել է «Հմայվածները», «Բաֆին՝ վամպիրներ ոչնչացնողը», «C.S.I. հանցագործության վայրը», «Աստղային ճանապարհ։ Էնթերփրայզ», «Կլինիկա» և շատ այլ ուրիշ սերիալների էպիզոդներում։

2011 թվականին հանդես է եկել որպես «11/11/11» սարսափ ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ, որը միանգամից թողարկվել է DVD-ով։ Ֆիլմը հանդիսանում է «11-11-11»-ի մոքբաստերը և ստացել է բացասական արձագանքներ[2][3][4]։

2012 թվականին Ալանը գրել է «Զոմբիների ապստամբությունը» մարտֆիլմի սցենարը, իսկ 2013 թվականին դարձել է «Զոմբիների գիշերը» սարսափ ֆիլմի սցենարի հեղինակը։ Երկուսում էլ նա խաղացել է երկրորդական դերեր։ 2014 թվականրին դերասանը խաղացել է «Z ազգը» սերիալի գլխավոր դերերից մեկում և արժանացել ճանաչման[5]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2000 ս Հմայվածը Charmed օգնական #2 (էպիզոդ 1)
2000 ս Վիլը և Գրեյսը Will & Grace լուսանկարիչ (էպիզոդ 1)
2000 ս Բաֆին՝ վամպիրներ ոչնչացնողը Buffy the Vampire Slayer հոգեկան հիվանդ (էպիզոդ 1)
2002 ս C.S.I. հանցագործության վայրը CSI: Crime Scene Investigation նորաձևության լուսանկարիչ (էպիզոդ 1)
2002 ս Աստղային ճանապարհ։ Էնթերփրայզ Enterprise հրամանատար Ռաան (էպիզոդ 1)
2003 ս Ամուր ցանց Dragnet Ուիլարդ (էպիզոդ 1)
2004 ս Ինչու եմ քեզ սիրում What I Like About You Օմար (էպիզոդ 2)
2006 ս Կլինիկա Scrubs բարմեն (էպիզոդ 1)
2006 ս Տան մոտ Close to Home Մարկ Շեյլ (էպիզոդ 1)
2008 ֆ Ամերիկյան հեքիաթ An American Carol պլանտանցիաներում երգող տղան
2009 ֆ Հրաշալի երազ The Perfect Sleep Մեծ ինկվիզիտոր
2009 ս Ուեյվերլի Փլեյսի կախարդները Wizards of Waverly Place Ուոլի (էպիզոդ 1)
2010 ս Դեպի մեծ ժամանակներ Big Time Rush մանրավաճառ (էպիզոդ 1)
2011 ս Վիքտարիուս Victorious Մայքլ (էպիզոդ 1)
2012 ֆ Վտանգավոր երթ Air Collision SEAL մարտիկ №2
2012 ս Խենթերը Mad Men Ստիվեն Չեյզ (էպիզոդ 1)
2012 ֆ Զոմբիների ապստամբությունը Rise of the Zombies Տեշ (նաև սցենարիստ)
2012 ս Don't Trust the B---- in Apartment 23 Փիթեր (էպիզոդ 1)
2013 ֆ Զոմբիների գիշերը Zombie Night դիակապուտ (նաև սցենարիստ)
2014-2018 ս Z ազգը Z Nation Ալվին Բերնարդ Մյորֆի (գլխավոր դեր)
2015 ֆ Սպանիր ինձ անողոքաբար Kill Me, Deadly Դյու
2017 ֆ Սև երկաթ The Black Ghiandola Ջոնաթան Քինգ
2018 ս Լավ բժիշկը The Good Doctor Տայ Դարբի (էպիզոդ 1)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mary Powers (2014 թ․ հոկտեմբերի 30). «Keith Allan Talks Z Nation, the Messiah Murphy and Getting His Freak On». TV Goodness. Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.
  2. «Keith Allan: Yes I made a movie about 11/11/11». Twitter. 2016 թ․ հոկտեմբերի 11.
  3. Foywonder (2011 թ․ նոյեմբերի 11). «11/11/11 (2011)». Dread Central.
  4. Courtney Sanders (2015 թ․ հոկտեմբերի 8). «Keith Allan Exclusive: Part Two». {{cite web}}: Unknown parameter |publishher= ignored (|publisher= suggested) (օգնություն)
  5. Debi Moore (2015 թ․ հոկտեմբերի 14). «Exclusive: Z Nation's Keith Allan Talks What's Ahead for Murphy this Season». Dread Central. Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել