Քերովբե Սպենյան

հայ լեզվաբան, բանասեր

Քերովբե Սպենյան (1817, Կոստանդնուպոլիս - 1886, Վիեննա, Ավստրո-Հունգարիա), հայ բանասեր, լեզվաբան։ Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ, քահանա (1838)։ Սպենյանը եղել է դասական հայերենի գյուտի մասնակիցներից, որոնք որակապես տարբերել են V դարի և հետագա շրջանի գրական հայերենը։ Այդ սկզբունքով էլ Սպենյանը գրել է «Ուսումն դասական հայերեն լեզվի» աշխատությունը, որը վերամշակել, լրացրել և 1920 թվականին լույս է ընծայել Հակովբոս Տաշյանը իբրև համանուն մեկ այլ աշխատության մաս՝ «Առաջին դպրություն, անգիր ժամանակք» վերնագրով։ Սպենյանը գրել է նաև աստվածաբանական աշխատություն (աշխարհաբարով) և «Քերականություն գերմաներեն լեզվի» (1844) դասագիրքը[1]։

Քերովբե Սպենյան
Ծնվել է1817
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել է1886
Մահվան վայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա
Մասնագիտությունլեզվաբան և բանասեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 69