Քերոլ Յագեր
Քերոլ Էն Յագեր (անգլ.՝ Carol Ann Yager, հունվարի 26, 1960, Ֆլինտ, Միչիգան, ԱՄՆ - հուլիսի 18, 1994, Ֆլինտ, Միչիգան, ԱՄՆ), բժշկության պատմության ամենածանր մարդկանցից մեկը։ Քերոլ Յագերը ոչ պաշտոնապես համարվում է աշխարհի ամենագեր կինը, ինչպես նաև պատմության ամենագեր մարդկանցից մեկը։ Յագերի առավելագույն քաշը՝ 727 կգ, փաստագրված չէ։ Մահվան պահին նրա քաշը եղել է 544 կգ՝ 170 սմ հասակի դեպքում[1]։
Քերոլ Յագեր | |
---|---|
Ծնվել է | հունվարի 26, 1960 |
Ծննդավայր | Ֆլինտ, Միչիգան, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 18, 1994 (34 տարեկան) |
Մահվան վայր | Ֆլինտ, Միչիգան, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կենսագրություն
խմբագրելՅագերը մանկուց չափից շատ է սնվել։ Ըստ նրա՝ ուտելը հոգեբանական խանգարման գործոն է եղել, որի պատճառը ընտանիքի մտերիմ անդամի կողմից սեռական ագրեսիան է եղել[2]։ Թեև հետագա հարցազրույցներում նա նշել է, որ կան նաև այլ գործոններ, որոնք ազդել են իր ուտելու սովորությունների վրա և հանգեցրել այդպիսի ծանր գիրության. դրանք են «կմախքները պահարանում»[3] և «հրեշները»[4] : Յագերը չի կարողացել ինքնուրույն շարժվել, քանի որ նրա մկանները չեն դիմացել այդքան ծանր բեռին[1]։
Յագերն այն կինն է, ով ամենաշատը նիհարել է բնական՝ ոչ վիրահատական ճանապարհով։ Պաշտոնապես գրանցվել է առանց վիրահատության, երեք ամսվա ընթացքում 236 կիլոգրամ կորցնելը[1]։
Քերոլ Յագերը մահացել է 1994 թվականի հուլիսի 18-ին 34 տարեկան հասակում՝ մոտ 544 կգ քաշով։ Նրա մահվան վկայականում, որպես մահվան պատճառ նշվել է երիկամների անբավարարությունը, իսկ հիվանդագին գիրությունը և բազմաթիվ օրգանների անբավարարությունը՝ որպես նպաստող գործոններ[3]։
Յագերը թաղված է մասնավոր գերեզմանատանը։ Հուղարկավորության արարողությանը ներկա են եղել նրա 90 ընկերներն ու ընտանիքի անդամները[1][5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Carol Yager
- ↑ Bizarre magazine 64, p. 81.
- ↑ 3,0 3,1 The Flint Journal, Tuesday, July 19, 1994, page A1, «1,200-lb Woman dies».
- ↑ The Flint Journal, Wednesday, August 18, 1993, page A1, «Weight loss brings star status» by Mike Stobbe (Journal health writer).
- ↑ The Flint Journal, Sunday, July 24, 1994, page B1, «1,200-lb. woman more than curiosity» by Ken Palmer (Journal staff writer).
Արտաքին հղումներ
խմբագրել- The Flint Journal, Friday, June 17, 1994, page A1, «What next for 1,200-pound woman?».