Քերոլայն Սանշայն (անգլ.՝ Caroline Mohr Sunshine, սեպտեմբերի 5, 1995(1995-09-05), Ատլանտա), ամերիկացի դերասանուհի, պարուհի, երգչուհի և 2016 թվականի ԱՄն նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի ընտրական շտաբի անդամ։ 2018 թվականի մարտի 8-ից մինչև 2018 թվականի մարտի 28-ը՝ Սպիտակ տան մամլո քարտուղար։

Քերոլայն Սանշայն
անգլ.՝ Caroline Mohr Sunshine
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 5, 1995(1995-09-05) (28 տարեկան)
ԾննդավայրԱտլանտա
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿլարեմոնտի ՄաքԿենի քոլեջ
Մասնագիտություներգչուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
 Caroline Sunshine Վիքիպահեստում

Որպես դերասանուհի հայտնի է դարձել «Մարմադյուկ» ընտանեկան ֆիլմում Բարբարա Վինսլոուի և Disney Channal–ի «Պարի տենդը» սերիալում՝ փոխանակմամբ եվրոպացի ուսանողուհի Թինկի Հեսենհեֆերի դերով։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 5-ին Ատլանտա քաղաքում (Ջորջիա նահանգ, ԱՄՆ

Երեք տարեկանից սկսել է զբաղվել բալետով։ Ավելի ուշ սկսել է խաղալ մանկական թատրոնում և պարային դպրոց հաճախել Կալիֆոռնիայում։

2008 թվականից սկսել է հայտնվել է հեռուստատեսությամբ, 2010 թվականից՝ նկարահանվել կինոյում։ Առավել հայտնի է «Պարի տենդ» սիթքոմի շնորհիվ, որում մասնակցության համար երկու անգամ (2011և 2010 թվականներ) առաջադրվել է «Երիտասարդ դերասան» մրցանակին՝ «Հեռուստասերիալի լավագույն դերասանական անսամբլ» անվանակարգում[1][2][3]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2010 Թիմ Շպից Team Spitz Լիզա Սպիտց
2010 Մարմադյուկ Marmaduke Բարբարա Վիոնսլոու
2011 Դիսնեյ 365 Disney 365 Ինքն իր
2012 Վերին դաս A.N.T. Farm Էլլա
2011-2013 Պարի տենդ Shake It Up! Թինկա Հեսենհեֆեն
2014 Ձկնաբանություն Fish Hooks Ալեքսիս (հնչյունավորում)
2015 Աութֆիլդ The Outfield Էմիլի Ջորդան
2015 Գնալ վա բանկ Go Four Broke Թիֆանի Բրենդի
2017 Մայրի՛կ, ես դա չեմ արել Mommy, I Didn't Do It Սիլվի Գարեթ

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերոլայն Սանշայն» հոդվածին։