Վերին դաս
Վերին դաս (անգլ.՝ upper class), պետության մեջ բնակվող սոցիալական խումբ, որին, ըստ հետազոտողների, պատկանում են.
- ամենաբարձր սոցիալական կարգավիճակ ունեցող մարդիկ, որոնք, որպես կանոն, հասարակության կայացած անդամներ են և տիրապետում են ամենամեծ քաղաքական ուժին (Լարի Բարտելսի սահմանումը)։
- ընկերության ղեկավարներ, զինվորական բարձր կոչում ունեցող անձինք, դաշնային դատավորներ, ճարտարապետներ, հայտնի բժիշկներ, արքեպիսկոպոսներ, իրավաբաններ, համալսարանի դասախոսներ (դասակարգում, որն ընդունված է ԱՄՆ-ում)։
Վերին դասը գտնվում է սոցիալական հիերարխիայի գագաթնակետում։ Լ.Բարտելսի տեսակետի համաձայն՝ վերին դասին պատկանող մարդիկ ունեն հսկայական հարստություն, որը փոխանցվում է սերնդեսերունդ։ Մինչև 20-րդ դարը «վերին դաս» հասկացությունը ամենից հաճախ վերաբերում էր արիստոկրատներին։ Ժամանակակից հասարակություններում վերին դասն այլևս որոշվում է ոչ թե ծագումով և ինստիտուցիոնալ արտոնություններով, այլ հիմնականում նյութական հարստությամբ։
Հայեցակարգի ընկալման պատմությունը
խմբագրելՎերին դասի տեսության մասին խոսել է նաև այնպիսի ազդեցիկ սոցիոլոգ, ինչպիսինն է Օգյուստ Կոնտը, ում համարում են սոցիոլոգիայի հիմնադիրը։ Նա պնդում էր, որ աշխատանքի սոցիալական բաժանումն էր հասարակության շերտավորման պատճառը։ Փիլիսոփան գերիշխող դասի մեջ տեսնում էր գիտնականներին, մտածողներին և ընդհանրապես մտավորականներին։ Կոնտը կարծում էր, որ մարդկության ողջ ապագան կախված է բանականությամբ օժտված մարդկանցից, հետևաբար, նրանց էր համարում որպես վերին դաս։
Կարլ Մարքսը նույնպես նույնպես զբաղվում էր դասակարգային տեսության մշակմամբ։ Երկու բևեռացված դասակարգերի միջև հակամարտությունը նրա փիլիսոփայության հիմնական կատեգորիաներից մեկն է։ Որպես վերին դաս` Մարքսը ճանաչում էր այն մարդկանց, ովքեր տիրապետում են արտադրության միջոցներին և ունակ են շահագործել հակառակ դասակարգին` պրոլետարիատին, ստրուկներին և այլն` կախված սոցիալ-տնտեսական կազմավորումից։ Նա բացատրեց այս կամ այն դասի գերակայությունը ապրանքի հավելյալ արժեքի օրենքով։ Նրանք, ովքեր բացի տնտեսական ռեսուրսներներից եկամուտ ստանալուց, հավելյալ արժեք էր ստանում, հանդիսանում են հասարակության վերին դասի ներկայացուցիչներ։ Սոցիոլոգիայում ամուր արմատավորված է վերին խավին պատկանող անձը՝ որպես զգալի կապիտալ և սեփականություն ունեցող կերպար[1]։
Մեկ այլ սոցիոլոգ Հերբերտ Սփենսերը կարծում էր, որ ցանկացած հասարակությունում կա որոշակի էլիտայի ձևավորման պահանջ։ Դա պայմանավորված է նրանով, որ իր համակարգում յուրաքանչյուր սոցիալական շերտ կամ դաս պետք է որոշակի գործողություններ կատարի իր սոցիալական դերի շրջանակներում։ Հասարակության լիարժեք գործունեության համար անհրաժեշտ է այդ հիերարխիայի գագաթնակետի գոյությունը, որը ըստ նրա վերին դասն էր՝ ղեկավար մարմինները, որոնք պետք է կարգավորեն իրենց ենթակա բոլոր դասերը[2]։
Նույնչափ ազդեցիկ սոցիոլոգ Էմիլ Դյուրկհեյմը, նույնպես հանդես է եկել վերին դասի մասին իր տեսությամբ։ Իր «Սոցիալական աշխատանքի բաժանման մասին» աշխատության մեջ նա նույնպես աշխատանքի բաժանումը համարել է սոցիալական դասակարգերի առաջացման անհրաժեշտ պայման։ Նա հասարակության վերին դասի ներկայացուցիչներին համարում էր ոչ միայն կապիտալիստների խումբ, որոնք տիրապետում էին արտադրության միջոցներին, այլև նաև մարդիկ, ովքեր իրենց դիրքին հասել են իրենց անհատական հատկությունների և տաղանդների շնորհիվ[3]։
[[Պատկեր։ SC06 2006 Rolls-Royce Phantom.jpg|thumb|300px|Rolls-Royce - վեբլենյան ապրանք, որը բնորոշ է ցուցադրական սպառմանը։ Հիմնական կոնֆիգուրացիայի գինը մոտ 450,000 դոլար է:]]
Վերին դասի ներկայացուցիչներին սեփականատերեր համարարելու իր տեսությամբ հանդես եկավ Մաքս Վեբերը։ Նա կարծում էր, որ այս դասի բարձր դիրքը պայմանավորված է սեփականություն ունենալու վրա, որից եկամուտ են ստանում նրա անդամները։ Միևնույն ժամանակ, նա վերին դասի մարդկանց բաժանեց երկու խմբի՝ ռանտյե և ձեռնարկատերեր, ինչը շատ խելամիտ քայլ է թվում։ Բացի բարձր եկամուտներից, Վեբերը վերին դասն առանձնացնում է հեղինակությամբ, աչքի ընկնող սպառողականությամբ, հատուկ կենսակերպով, բարձրագույն կրթությամբ և, հաճախ, իրենց կյանքում ծանր ֆիզիկական աշխատանքի բացակայությամբ[4]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ К. Маркс, Ф. Энгельс // Манифест коммунистической партии.
- ↑ Г. Спенсер Основания социологии. — 2013.
- ↑ Э. Дюркгейм О разделении общественного труда. Метод социологии.. — 1991.
- ↑ Козлова Л. В. «Высший класс»: интерпретация в классической западной социологии // Теория и практика общественного развития. — 2015.