Քերոլայն Միլլեր

ֆուտբոլիստ

 

Քերոլայն Միլլեր
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 16, 1991(1991-07-16)[1] (33 տարեկան)
ԾննդավայրՌոքվիլ, Մերիլենդ, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունWalter Johnson High School?
Մասնագիտությունֆուտբոլիստուհի
 Caroline Miller Վիքիպահեստում

Քերոլայն Շենոն Միլլեր ( անգլ.՝ Caroline Shannon Miller,հուլիսի 16, 1991(1991-07-16)[1], Ռոքվիլ, Մերիլենդ, ԱՄՆ) ամերիկացի պրոֆեսիոնալ ֆուտբոլային հարձակվող։ Նա ներկայացրել է Միացյալ Նահանգները U-16, U-17 և U-20 մակարդակներում:

Վաղ կյանք

խմբագրել

Միլլերը մեծացել է Ռոքվիլում,( Մերիլենդ) և հաճախել է Ուոլթեր Ջոնսոնի ավագ դպրոցը: Այդ դպրոցում նա սահմանել է միավորների նոր ռեկորդ՝ նախորդին գերազանցելով 50 միավորով: Նա 2008 և 2009 թվականներին ճանաչվել է Գատորեյդ նահանգի տարվա լավագույն խաղացող, երեք անգամ եղել է Washington Post All-Met-ի առաջին թիմում և երեք անգամ՝ All-State-ի առաջին թիմում: Ավագ դպրոցի վերջին տարում նա խփել է 29 գոլ՝ սահմանելով դպրոցական նոր ռեկորդ և զբաղեցրել 24-րդ տեղը քոլեջի հավաքականում Top Drawer Soccer-ի կողմից[2][3]:

Միլլերը նաև խաղացել է McLean Freedom-ի ակումբային թիմում և օգնել թիմին հաղթանակ տանել 2007 թվականի ազգային առաջնությանը[2]:

Վիրջինիայի համալսարան

խմբագրել

Միլլերը հաճախել է Վիրջինիայի համալսարան, որտեղ 2012 թվականին խփել է 20 գոլ և վաստակել 47 միավոր: Նա ճանաչվել է 2012 Atlantic Coast Conference-ի տարվա լավագույն հարձակվող՝ դառնալով կոնֆերանսի առաջատարը գոլերով և միավորներով: Նա ազգային չորս խաղացողներից մեկն էր, ով սեզոնի ընթացքում հասել է 20 գոլի նշագծին, և առաջինը Atlantic Coast Conference-ից չորս տարվա ընթացքում, ով իրագործել է այդ: 2012 թվականին Միլլերը NSCAA-ի կողմից ճանաչվել է լավագույն խաղացող և եղել է Hermann Trophy-ի ֆինալիստ։ Նա ավարտել է մրցաշրջանը ռեկորդային շարքով՝ դառնալով ութ անընդմեջ գոլի հեղինակ և ընդհանուր առմամբ տասնմեկ գոլ խփելով ութ տարբեր թիմերի դեմ: Միլլերը երկու անգամ ճանաչվել է ACC-ի շաբաթվա լավագույն խաղացող և երկրորդ տարին անընդմեջ դարձել առաջին թիմի All-ACC-ը: Նա նաև մասնակցել է ACC All-Tournament թիմի կազմում՝ օգնելով իր թիմին՝ Կավալիերսին, հաղթել ACC առաջնությունը 2012 թվականին[2][4]:

Ակումբային կարիերա

խմբագրել

Վաշինգտոն Սփիրիթ, 2013–2015

խմբագրել

2013 թվականի հունվարի 18-ին Միլլերը ընտրվել է Վաշինգտոն Սփիրիթ 2013 NWSL քոլեջի դրաֆթի երկրորդ շրջանում (ընդհանուր 10-րդ ընտրություն) Կանանց ֆուտբոլի ազգային լիգայի մեկնարկային սեզոնի համար: Միլլերն այդ մասին ասել է. «Անչափ ուրախ եմ, որ ընտրվել եմ իմ հայրենի քաղաքի թիմի կողմից: Ես դեռ մանկուց երազում էի պրոֆեսիոնալ խաղացող դառնալու մասին և այժմ հնարավորություն ունեմ դա անելու: Շնորհակալ եմ UVa-ին, քանի որ հենց նրանց շնորհիվ է, որ ես ունեմ այս հնարավորությունը»: Քերոլայնը հեռացվել է Վաշինգտոնի Սփիրիթից 2015 թվականի մայիսի 28-ին [5][6][7][8][9]:

Միջազգային կարիերա

խմբագրել

Միլլերը նախկինում խաղացել է Միացյալ Նահանգների կանանց մինչև 16, 17 և մինչև 20 տարեկանների ֆուտբոլի հավաքականներում[2][10]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Caroline Miller profile». University of Virginia. Վերցված է March 30, 2013-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «uva_bio» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  3. «POY Alumni: NSCAA All-Americans». ESPN. December 9, 2011. Վերցված է March 30, 2013-ին.
  4. «Ho-hum win sends Virginia to second round». ESPN. Արխիվացված է օրիգինալից January 2, 2013-ին. Վերցված է March 30, 2013-ին.
  5. «Washington Spirit Sign Four Players». NWSL. Արխիվացված է օրիգինալից April 11, 2013-ին. Վերցված է March 30, 2013-ին.
  6. «Closer look at Washington Spirit's NWSL Draft Picks». NWSL News. Արխիվացված է օրիգինալից February 16, 2013-ին. Վերցված է March 30, 2013-ին.
  7. «UVA's Caroline Miller selected by Washington Spirit in NWSL College Draft». Soccer Wire. Վերցված է March 30, 2013-ին.
  8. «Washington Spirit acquire attacking talent in NWSL draft». Black and Red United. January 18, 2013. Վերցված է March 30, 2013-ին.
  9. «Equalizer Soccer – Spirit waive Miller; forward seeks more playing time». equalizersoccer.com. May 28, 2015.
  10. «Caroline Miller profile». US Soccer. Արխիվացված է օրիգինալից May 15, 2013-ին. Վերցված է March 30, 2013-ին.