Քերի Փրեստոն

ամերիկացի դերասանուհի

Քերի Փրեսթոն (անգլ.՝ Carrie Preston, հունիսի 21, 1967(1967-06-21)[1], Մեյկոն, Ջորջիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր և պրոդյուսեր, ավելի հայտնի է «Իրական արյուն», «Լավ կին» հեռուստասերիալներում կատարած իր դերերով։ 2013 թվականին ստացել է Էմմի մրցանակ «Կնոջ լավագույն դերակատարում դրամատիկական հեռուստասերիալում» անվանակարգում «Լավ կին» սերիալում կատարած իր դերի համար[2][3]։

Քերի Փրեստոն
Ծնվել էհունիսի 21, 1967(1967-06-21)[1] (56 տարեկան)
ԾննդավայրՄեյկոն, Ջորջիա, ԱՄՆ
ԿրթությունՋուլիարդ դպրոց, Էվանսվիլի համալսարան և Central High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր և մոնտաժող
Ամուսին(ներ)Մայքլ Էմերսոն
Պարգևներ և մրցանակներ
carriepreston.com

Կյանքը և կարիերան խմբագրել

Քերի Փրեստոնը ծնվել և մեծացել է Մեյքոնում (Ջորջիա)։ 1990 թվականին նա ավարտել է Էվանսվիլի համալսարանը բակալավրի աստիճանով, իսկ 4 տարի անց՝ Ջուլիարդի դպրոցը և շուտով սկսել է ելույթ ունենալ Բրոդվեյի բեմում[4]։ Փրեստոնն ավելի հայտնի է Արլին Ֆաուլերի դերով «Իրական արյուն» հեռուստասերիալում, որտեղ նա նկարահանվել է 2008-2014 թվականների ընթացքում։ Նա նաև հայտնի է իր պարբերական դերով «Լավ կին» սերիալում։ Բացի այդ նա հայտնվել է շատ այլ սերիալներում, որոնց թվում են նաև «Սփին-Սիթի», «Դանդաղացված զարգացում», «Օրենք և կարգ։ Հատուկ կորպուս», «Հուսահատ տնտեսուհիները» «Կորուսյալները» (The Man Behind the Curtain տեսարանում), «Մասնավոր պրակտիկա» և «Տեսադաշտում» հեռուստասերիալները։ Մեծ էկրանին նա նշանակալից դերեր է ունեցել «Լավագույն ընկերոջ հարսանիքը», «Հարստության և աղքատության մեջ» և «Սթեփֆորդյան կանայք» ֆիլմերում։

1998 թվականից Քերի Փրեստոնն ամուսնացած է դերասան Մայքլ Էմերսոնի հետ[4]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. Nellie Andreeva (15 сентября 2013). «HBO, 'Behind The Candelabra' Lead Creative Arts Emmy Awards; 'Undercover Boss', 'South Park', Tony Awards, Bob Newhart, Dan Bucatinsky, Melissa Leo, Carrie Preston, Heidi Klum & Tim Gunn Among Winners». Deadline.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 16-ին.
  3. Lynette Rice (2013 թ․ հուլիսի 18). «Emmys 2013: And the nominees are...». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 18-ին.
  4. 4,0 4,1 «Carrie Preston Biography». BuddyTV. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 6-ին.