Քերիչ, խոհանոցային պարագա` մթերքները մանրացնելու համար (օրինակ` պանիր, բանջարեղեն և այլն)։

Քերիչ

Քերիչի մակերևույթը սովորաբար ունենում է բազմաթիվ անցքեր նրանց հարող ատամիկներով։ Ատամիկները կտրիչի դեր են կատարում, իսկ անցքերի միջով անցնում է մանրացված մթերքը։ Տարբեր չափերով մանրացման համար քերիչներն ունենում են տարբեր չափերի ատամիկներով մի քանի մակերեսներ։ Քերիչների մի քանի տեսակներ բացվածքներ չեն ունենում։ Կան նաև ուղղանկյունաձև կտրիչով և ուղղանկյուն բացվածքով քերիչների տեսակներ։ Քերիչի սկզբունքները նույնն են, ինչ բանջարեղենի կտրիչները
Բթացած քերիչները կարելի է սրել համապատասխան նրբախարտոցով։

Պատմություն խմբագրել

Պանրի քերիչը ստեղծել է Ֆրանսուա Բոուլիերի կողմից 1540 թվականին՝ չնայած կարծում էին, որ այն չի կարող օգտագործվել[1]։

Տարբերակներ խմբագրել

Կան նաև պարուրաձև կտրտող քերիչներ, որոնք օգտագործվում են արշտա պատրաստելու ժամանակ կամ մթերքները ժապավենաձև կտրտելու համար։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Քերիչով հաճախ մանրացնում են տնտեսական օճառը, երբ լվանում են սպիտակեղենը։ Դա անում են օճառը ջրում ավելի արագ լուծելու համար[2]

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hill, Kathleen Thompson (Fall 2011). «A Grate Look». Culture Cheese Magazine. Վերցված է 2013 թ․ հունվարի 1-ին.(չաշխատող հղում)
  2. «Экологическое чистящее средство для мытья посуды и уборки своими руками». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.

Գրականություն խմբագրել

  • Тёрка-шинковка // Краткая энциклопедия домашнего хозяйства. — М.: Государственное Научное издательство «Большая Советская энциклопедия», 1959.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերիչ» հոդվածին։