Քեռս (Խլաթի գավառ)
Քեռս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խլաթի գավառակում։ Գտնվում էր Խլաթ քաղաքից 19 կմ հյուսիս-արևմուտք՝ սարահարթի վրա, Նազիկ լճի հյուսիսարևելյան ափի մոտակայքում։
Գյուղ | ||
---|---|---|
Քեռս | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառակ | Խլաթի գավառակ | |
Այլ անվանումներ | Գերս, Գիրս, Կերս, Կիրս, Հերս, Քերս, Քիրս | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Բնակչություն
խմբագրելXIX դարի առաջին կեսին ուներ 50 տուն, 1850-ական թվականներին 11 տուն հայ, իսկ XX դարի սկզբին ուներ 20 տուն քուրդ բնակիչ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՔեռսում կար ստորգետնյա ժայռափոր եկեղեցի` Ս. Ամենափրկիչ անունով։ Եկեղեցին կառուցել է տվել Ավետիս անունով մի մեծահարուստ։ Քեռսի մոտակայքում է գտնվում Գրսա Ս. Հովհաննես վանքը[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 355
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն