Քենեթ Ֆարիդ
Քենեթ Բերնարդ Ֆարիդ Լյուիս (անգլ.՝ Kenneth Bernard Faried Lewis, նոյեմբերի 19, 1989[1][2][3], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ[1][2][3]), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ծանր հարձակվող[4]։
![]() Kenneth Faried | ||
![]() | ||
Դիրքը | Ծանր հարձակվող | |
---|---|---|
Ի ծնե տրված անունը | Kenneth Bernard Faried Lewis Քենեթ Բերնարդ Ֆարիդ Լյուիս | |
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 19, 1989 (33 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() | |
Ազգություն | ![]() | |
Հասակ | 2,03 մ | |
Քաշ | 103 կգ | |
Դպրոց | Տեխնոլոգիայի ավագ դպրոց (Նյուարկ, Նյու Ջերսի) | |
համալսարան | Մորհեդ սթեյթ (2007–2011) | |
Դրաֆթի տարի | 2011 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 22-րդ | |
Դրաֆթ ակումբ | Դենվեր Նագեթս | |
Կարիերայի պատմություն
| ||
![]() ![]() ![]() ![]() ![]() | ||
Մրցանակներ
| ||
| ||
Ծնվել է Նյուարկ քաղաքում (Նյու Ջերսի նահանգ)։ Հաճախել է Նյուարկի Տեխնոլոգիայի ավագ դպրոցը, որից հետո մարզական կրթաթոշակի առաջարկ է ստացել Մարիստի և Այոնայի քոլեջներից, սակայն նախընտրել է հանդես գալ Մորհեդի նահանգային համալսարանում (Կենտուկի նահանգ)։ Համալսարանի թիմում խաղացել է կենտրոնականի դիրքում։
Համալսարանի երրորդ տարում Ֆարիդը մասնակցության հայտ է ներկայացնում NBA-ի 2010 թվականի դրաֆթում, սակայն դիմումը ետ է վերցնում և վերադառնում համալսարանի հավաքական։ Ընտրվում է հաջորդ տարվա դրաֆթի առաջին ռաունդի 22-րդ ընտրությամբ՝ «Դենվեր Նագեթսի» կողմից։ Սկզբնական շրջանում Ֆարիդը չափազանց քիչ խաղաժամանակ էր ստանում թիմում, սակայն երբ վնասվածք են ստանում մի շարք առանցքային բասկետբոլիստներ, ներառյալ բրազիլացի կենտրոնական Նենեն, ակումբի ղեկավարությունը որոշում է շատացնել Ֆարիդի անցկացրած րոպեները։ Ցուցադրած լավ խաղի շնորհիվ, Ֆարիդը դառնում է թիմի մեկնարկային խաղացողը, իսկ ակումբի ղեկավարությունը 2012 թվականի մարտի 15-ին փոխանակում է Նենեին՝ Ջավալ Մաքգիի և Ռոնի Թուրիաֆի դիմաց։
Ֆարիդն իր խաղաոճի համար ստացել է Կենդանամարդ (Manimal) մականունը։
Անձնական Խմբագրել
Ֆարիդը դավանում է իսլամ[5]։ Ունի մեկ դուստր։
Ունի միասեռական մայր՝ Ուոդա Ֆարիդ անունով, ով 2007 թվականին իր զուգընկերու հետ մտել է քաղաքացիական ամուսնության մեջ։
Ունի հայր՝ Քենեթ Լյուիս անունով։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 http://espn.go.com/nba/player/gamelog/_/id/6433/kenneth-faried
- ↑ 2,0 2,1 2,2 http://espn.go.com/nba/player/photos/_/id/6433/kenneth-faried
- ↑ 3,0 3,1 3,2 http://espn.go.com/nba/player/splits/_/id/6433/kenneth-faried
- ↑ «Քենեթ Ֆարիդ. տվյալների, նորություններ, հոլովակներ – ESPN»
- ↑ Բրենչ Ջոն (Մարտի 16, 2011)։ «Աստղային անդրադարձ կատարողը ետևում է թողնում հուզմունքը»։ «Նյու Յորք Թայմս»։ Վերցված է Մարտի 20, 2011