Քենդի Սաքս (անգլ.՝ Candy Suxxx), «Grand Theft Auto: Vice City» համակարգչային խաղի կերպար։ Պոռնոդերասանուհի է, ինչպես նաև էլիտար մարմնավաճառ, որը Վայս Սիթիի հարուստ քաղաքացիներին ուղեկցորդ ծառայություններ է մատուցում[1][2][3]։

Քենդի Սաքս
անգլ.՝ Candy Suxxx
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունպոռնոգրաֆիկ դերասան և մարմնավաճառ

Անվանում խմբագրել

Քենդի Սաքսը պոռնոդերասանուհու կեղծանունն է, իրականում նրա անունը Քենդիս Շանդ է (անգլ.՝ Candice Shand)[4], իսկ Քենդի Սաքս կեղծանունը (անգլ.՝ Candy Suxxx) ծառայում է որպես հղում դեպի անգլալեզու սաքս սլենգային արտահայտությանը, ինչպես նաև, հաշվի առնելով կեղծանվան երեք X տառերը (Suxxx), հղվում է դեպի պոռնոինդուստրիա՝ XXX, Քենդի անունը (Candy) անգլերենից թարգմանաբար նշանակում է «քաղցրավենիք»։

Նախատիպ խմբագրել

Քենդի Սաքսի նախատիպը, ըստ որոշ տվյալների, բրիտանական ծագմամբ էրոտիկ մոդել Մորգան Լին է (Morgan Leigh), որը ժամանակին Էդինբուրգից Ֆլորիդա էր տեղափոխվել[5][6]։ Կերպարի հնչյունավորմամբ զբաղվել է հայտնի պոռնոաստղ Ջենա Ջեյմսոնը[7][8][9][10]։ Քենդի Սաքսին հնչյունավորելու համար Ջենա Ջեյմսոնն ստացել է 5000 դոլար հոնորար[11]։

Մասնակցությունը սյուժեում խմբագրել

Կրծքի վիրահատության արդյունքում շատ մեծ կրծքով Քենդին բիկինի է կրում ԱՄՆ դրոշի մոտիվներով և կարմիր կոշիկներով։ Քաղաքի կենտրոնում աշխատել է որպես մարմնավաճառ։ Կոնգրեսմեն Ալեքս Շրաբը նրա մշտական հաճախորդն է։ Թոմի Վերսետտին վարձել է նրան «Interglobal Films» պոռնոստուդիայում աշխատելու համար՝ կավատին սպանելուց հետո։

Քենդի Սաքսը, ի վերջո, դառնում է Թոմի Վերսետտիի մոտ աշխատող պոռնոաստղ։ Նրանց ցույց են տալիս պաստառներում և «Vice City»-ի («Խայթոց», «Ավելի մոտ ընդհարումներ»), «San Andreas»-ի («Vinewood Call Girls», «Դա չի կարող լինել օրինական», «Անակոնդայի վերադարձը») և «Liberty City Stories»-ի («Թույլ տուր ինձ թռչկոտել») որոշ պոռնոգրաֆիկ ֆիլմերի տեսաշապիկներում։ Իր պատկերով գովազդային վահանակները կան իր պատկերով կա Լոս Սանտոսում և Լաս Վենտուրասում (GTA: San Andreas): «Vice City Stories»-ից հայտնի է, որ Քենդին նկարահանվել է մոտ 1984 թվականին նկարահանված անասնապղծության մասին ֆիլմում։ «GTA Vice City Stories» խաղի միսիաներից մեկում Ջերի Մարտինեսը նայում է հենց այդ ֆիլմը։ «Vice City»-ում պոռնոֆիլմերի նրա խաղընկերը Մերսեդես Կորտեսն է։

Արձագանքներ և քննադատություն խմբագրել

  • Ըստ «Complex» հրատարակչության՝ «Վիդեոխաղերի թոփ 50 թեժ կերպարներ» ցանկում Քենդի Սաքսն զբաղեցրել է 39-րդ տեղը՝ «GTA-ի իդեալական աղջիկ» ձևակերպմամբ. շիկակարմիր պոռնոաստղ, որը խաղի ամբողջ ընթացքում կրում է միայն բիկինի՝ ԱՄՆ դրոշի պատկերով[12]։
  • «GadgetReview» հրատարակչությունը Քենդիին ընդգրկել է «Վիդեոխաղերի թոփ 20 կին կերպարներ» ցանկում՝ նրան դնելով 15-րդ հորիզոնականում[13]։
  • 2003 թվականին Ջենա Ջեյմսոնը Քենդի Սաքսին հնչյունավորելու համար ստացել է «G-Phoria Award» մրցանակը՝ որպես «Լավագույն ձայն»։

Խաղալիքային արտադրանք խմբագրել

2006 թվականին «MediCom Toys»-ը «Rockstar Games»-ի հետ համատեղ թողարկել է «Grand Theft Auto: Vice City» խաղի կերպարների ֆիգուրների շարքը, որոնց թվում կա նաև Քենդի Սաքսը[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Candy Suxxx, Giant Bomb
  2. GRAND THEFT AUTO: VICE CITY TURNS 10 YEARS OLD TODAY, IGN
  3. «Jedna z najważniejszych gier w dziejach elektronicznej rozrywki. Historia Grand Theft Auto w pigułce». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 13-ին.
  4. kentpaul.com (Great 80s quotes section)
  5. Candy Suxxx в реальности, Gamer.ru
  6. Real-life Candy Suxxx
  7. XXXbox 360: A History of Porn Stars in Video Games, Complex
  8. Порнозвезда мечтает получить роль в Grand Theft Auto, Lenta.ru
  9. Jenna Jameson Had No Problem Faking Sex For GTA, Kotaku
  10. Video: Porn actress turn to pop music in 'We Are The Party'
  11. Kushner, 2012
  12. The 50 Hottest Video Game Characters, Complex
  13. 20 Hottest Female Video Game Characters
  14. Героев Grand Theft Auto воплотят в пластике, Lenta.ru

Աղբյուրներ խմբագրել

  1. David Kushner Vice City // Jacked: The Outlaw Story of Grand Theft Auto. — John Wiley & Sons, 2012. — ISBN 0470936371.