Քեյկուբադ մզկիթ
Քեյկուբադ մզկիթ (ադրբ.՝ Keyqubad məscidi) 14-րդ դարի մզկիթ է, որը գտնվում է Բաքվի Իչարի Շահար տարածքում։ Մզկիթը գտնվում է Շիրվանշահերի ապարանքների վերին շինությունում, պալատական շենքի ետևում, Սեյիդ Յահյա Բակուվի թյուրբեյի դիմաց[1]։
Քեյկուբադ մզկիթ ադրբ.՝ Keyqubad məscidi | |
---|---|
Տեսակ | մզկիթ |
Երկիր | Ադրբեջան |
Վարչատարածք | Բաքու և Իչարի Շահար (Բաքվի թաղամաս) |
Կառուցման սկիզբ | 14-րդ դար |
Ճյուղ/ավանդույթ | Իսլամ |
Կարգավիճակ | գործող |
Հիմնադիր | Շիրվանշահ |
Ճարտարապետություն | |
Ոճ | Իսլամական |
Պատմություն
խմբագրելՄզկիթը կառուցվել է Շիրվանշահ Քեյկուբադի(1317-1348) կողմից։ Շենքի ճշգրիտ շինարարության ամսաթիվը անհայտ է։ Մզկիթը այրվել է 1918 թվականին։ Մզկիթը բաղկացած է ուղղանկյուն պաշտամունքի սրահից և փոքր միջանցքից։ ենթադրվում է, որ մզկիթը կառուցվել է 14-րդ դարում։ Դահլիճի կենտրոնում չորս սյուներ էին։ Պաշտամունքի սրահի հարավային պատի վրա միհրաբ կար։ Մզկիթը նույնպես օգտագործվել է որպես մեդրեսե Սեյիդ Յահիա Բակուվիի կողմից։ 1918 թվականի տեպքերի ժամանակ մզկիթը այրվեց և ավերվեց[2]։ Մզկիթի հարավային մասում կա թյուրբե։ Թյուրբեն և Քեյկուբադ մզկիթը պատկանում է Շիրվանշահերի ապարանքներին[3]։
Մզկիթի հիմնական պլանը | Մզկիթի պլանը | Մզկիթի արտաքին տեսքը |