Քելլի Մակգոնիգալ

ամերիկացի հոգեբան

Քելլի Մակգոնիգալ (անգլ.՝ Kelly McGonigal, հոկտեմբերի 21, 1977(1977-10-21), Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), փիլիսոփայության դոկտոր, հոգեբան և Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր[2]։ Սթենֆորդի համալսարանի՝ դասախոսների համար բարձրագույն մրցանակի դափնեկիր է[3]։

Քելլի Մակգոնիգալ
անգլ.՝ Kelly McGonigal
Ծնվել էհոկտեմբերի 21, 1977(1977-10-21) (46 տարեկան)
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲոստոնի համալսարան և Սթենֆորդի համալսարան[1]
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Մասնագիտությունհոգեբան և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՍթենֆորդի համալսարան
Կայքkellymcgonigal.com

Քելլին մասնագիտանում է մարդու հոգեբանական և ֆիզիկական վիճակի կապվածության ուսումնասիրության մեջ։ Այդ գործում նա փորձագետ է։ Նա ուսումնասիրում է սթրեսը, սթրեսի խնդրահարույց կողմերը և այն, թե ինչպես կարելի է հասնել սեփական նպատակին՝ հաղթահարելով ներքին կոնֆլիկտը։ Յոթ տարի Քելլին եղել է յոգայի մասին թերթի գլխավոր խմբագիր։ Նա քարոզում է յոգայի և մեդիտացիայի օգտակարությունը հոգու հավասարակշռության և հանգստության վրա[3]։

2013 թվականին TED Global-ին ներկայացրած իր զեկույցում Կելլին մատնանշել է ներքին սուբյեկտիվ ինքնավստահության կարևորությունը՝ խնդիրները հաղթահարելու և կյանքում հաջողությունների հասնելու համար։ Կելլին մշակել է հայտնի բաց դասախոսություններ՝ «Կամքի ուժի բնազդ» (անգլ.՝ The Willpower Instinct) և «Կարեկցանքի գիտություն» (անգլ.՝ THE SCIENCE OF COMPASSION), որոնք օգնում են մարդկանց դառնալ ավելի արդյունավետ։ Նրա հայտնի բեսթսելլերը՝ «Կամքի ուժի բնազդ»-ը հայտնվել է ինքնավստահության մասին 10-շաբաթյա դասախոսությունների մեջ, որը նա դասավանդում է Սթենֆորդում[3]։

Քելլին եկել է այն համոզման, որ կամքի ուժը մկանների մի խումբ է, որը կարելի է մարզել։ Քելլին գտնում է, որ ինքնավերահսկեղությունը որպես մկան՝ օգտագործվելիս հոգնում է։ Գիրքն ստացել է 285 բարձր գնահատական Amazon-ում[3]։

Նրա ուսումնական դասախոսություններն արժանացել են բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Սթենֆորդի համալսարանի բարձրագույն մրցանակը[2]։ «Կամքի ուժի բնազդ»-ն ու «Կարեկցանքի գիտություն» դասախոսությունները պատմում են այն մասին, թե ինչպես օգտագործելով հոգեբանության ձեռքբերումները՝ դառնալ ավելի երջանիկ և հաջողակ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել