Քեթրին Այրես (անգլ.՝ Katherine Ayres, 1948, Կոլումբուս), ամերիկացի մանկագիր[1]։

Քեթրին Այրես
Ծնվել է1948
ԾննդավայրԿոլումբուս
Մասնագիտությունգրող և մանկագիր
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱշխատավայրChatham University?

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1948 թվականին, Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում, մեծացել է Օհայո, Արևմտյան Վիրջինիա և Նյու Յորք նահանգներում։ 1965 թվականին ավարտել է Նյու Յորքի Ուեսթ Իսլիպ քաղաքում գտնվող Ուեսթ Իսլիպ ավագ դպրոցը։ 1969 թվականին ավարտել է Ուոսթերի քոլեջը, իսկ 1974-ին մագիստրոսի աստիճան է ստացել Թաֆթս համալսարանում։ Կարիերան սկսել է որպես տարրական դպրոցի ուսուցչուհի։ 90-ականներին սկսել է գրել երեխաների համար։ Այրեսը համակարգում է Չաթամի համալսարանի գեղարվեստի մագիստրոսական ծրագիրը Փիթսբուրգում։

Գրքեր խմբագրել

  1. Տոհմածառ (Family Tree, fiction, New York: Delacorte Press, 1996)
  2. Հյուսիսը գիշերով. ստորգետնյա երկաթուղու պատմությունը North by Night: A Story of the Underground Railroad, fiction, New York: Delacorte Press, 1998)
  3. Ձայներ Ուիսփեր բենդում (Voices at Whisper Bend, fiction, Middleton, Wisconsin: Pleasant Company, 1999)
  4. Արծաթե դոլարի արժողությամբ աղջիկը (Silver Dollar Girl, fiction, New York: Delacorte Press, 2000)
  5. Քոփ Հիլլի տակ (Silver Dollar Girl, fiction, New York: Delacorte Press, 2000)
  6. Գողացող հարավը. ստորգետնյա երկաթուղու պատմություն (Stealing South: A Story of the Underground Railroad, fiction (New York: Delacorte Press, 2001)
  7. Երկար ճանապարհ (A Long Way, fiction, Cambridge: Candlewick Press, 2003)
  8. Մակարոն տղան, (Macaroni Boy, fiction, New York: Delacorte Press, 2003)
  9. Մեթյուի բեռնատարը (Matthew's Truck, fiction, Cambridge: Candlewick Press, 2005)
  10. Վերև, ներքև և շուրջը (Up, Down, and Around, fiction, Cambridge: Candlewick Press, 2007)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Katherine Ayres" (profile). New York, New York: Scholastic, retrieved online February 23, 2019.

Արտաքին հղումներ խմբագրել