Քեթի Գոդբոլդ
Քեթրին Մալիա «Քեթի» Գոդբոլդ (անգլ.՝ Catherine Malia «Cathy» Godbold, սեպտեմբերի 23, 1974[1], Ավստրալիա - մայիսի 4, 2018[2], Մելբուռն, Ավստրալիա), ավստրալիացի դերասանուհի և երգչուհի։
Քեթի Գոդբոլդ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | սեպտեմբերի 23, 1974[1] |
Ծննդավայր՝ | Ավստրալիա |
Վախճանի թիվ՝ | մայիսի 4, 2018[2] (43 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Մելբուռն, Ավստրալիա |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և երգչուհի |
IMDb։ | ID 0323734 |
Կենսագրություն և կարիերա
խմբագրելՔեթրին Մալիա Գոդբոլդը ծնվել է 1974 թվականի սեպտեմբերի 23-ին Ավստրալիայում՝ հեռուստատեսության և ռադիոյի հաղորդավար Ռոզմարի Մարգանի (1937-2017) և նրա առաջին ամուսնու ընտանիքում։ Գոդբոլդի ծնողները ամուսնալուծվել են, երբ նա դեռ երեխա էր, իսկ 1989 թվականին նրա մայրը կրկին ամուսնացել է Ռոս Միտչելի հետ[3]։ Գոդբոլդը ունեցել է երկու եղբայր և երկու քույր՝ Մեթյու, Թիմոթի, Աննաբել, Մելիսա, յոթ զարմիկ և զարմուհի, երբեք ամուսնացած չի եղել և երեխաներ չի ունեցել[4]։
Նա առավել հայտնի էր «Ձիասպորտի ակումբ»–ում Դեբորա Հեյլ Ռեգներիի դերով և Մեգ Բոմանի՝ «Տնից հեռու» ֆիլմում խաղացած դերով[5]։ Իր մոր դերն է խաղացել Գրեմ Քենեդու «Թագավոր» ֆիլմում, որը թողարկվել է Գոդբոլդի լուրջ ախտորոշումից հետո և դարձել է նրա վերջին աշխատանքը կինոյում[5]։
2007 թվականի մայիսին, այն բանից հետո, երբ նրա մասնակցությամբ «Ձիասպորտի ակումբ» հեռուստասերիալը երկարացվել է 3–րդ եթերաշրջանով, Քեթիին ախտորոշվել է ուղեղի քաղցկեղ։ Ուռուցքը հեռացրել են, և նա Մելբուրնի հիվանդանոցում անցել է քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի կուրս[5]։ Հիվանդության պատճառով նա չի կարողացել շարունակել դերասանական կարիերան։ 2017 թվականի դեկտեմբերին 80-ամյա մայրը՝ Գոդբոլդը, մահացել է քաղցկեղի դեմ 17 տարի պայքարից հետո։ Մոր մահից մեկ ամիս անց՝ 2018 թվականի հունվարին, Գոդբոլդի մոտ կրկին ախտորոշվել է ուղեղի քաղցկեղ, այս անգամ տերմինալ փուլում։ 2018 թվականի ապրիլին Քեթիի մոտ մի շարք լուրջ նոպաներ են տեղի ունեցել, որոնք վերջնականապես վնասել են նրա ուղեղը։ Մի քանի շաբաթ անց՝ 2018 թվականի մայիսի 4-ին, 43-ամյա Քեթին մահացել է ուղեղի քաղցկեղից․ ավելի քան տասը տարի անց այն բանից հետո, երբ առաջին անգամ նրան ախտորոշել էին հիվանդությունը[6]։ Նրա մահը վրա է հասել մոր՝ քաղցկեղից մահանալուց կես տարի անց։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1990 | տֆ | Ավելի շատ հաղթողներ։ Նրա ուսուցչի ուրվականը | More Winners: His Master's Ghost | Սառա Օ Գրեյդին |
1991 | ս | Հավանականություն | Chances | Նիկկի Թեյլոր |
1992 | ս | Տուն և ճանապարհ | Home and Away | Մեգ Բոուման |
1992 | ֆ | Ալեքս | Alex | Մեգի |
1993֊1994 | ս | Նորապսակներ | Newlyweds | Ջուլ Քարտեր |
1994 | ս | Բարև, պա՜պ | Hey Dad..! | Քեսի |
1997 | ս | Հարևաններ | Neighbours | Սոնդրա Փայք |
2001 | տֆ | Շիկահեր | Blonde | Ասիստենտ № 2 |
2001֊2003 | ս | Ձիասպորտի ակումբ | The Saddle Club | Դեբորա Հեիլ Ռեգնետ |
2007 | տֆ | Թագավոր | The King | Ռոզմարի Մարգան |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Find A Grave — 1996.
- ↑ 2,0 2,1 2,2 'Home and Away' star Catherine Godbold dies age 43 after decade-long brain cancer battle
- ↑ Home and Away star dies aged 43, months after mum Rosemary Margan’s death | Starts at 60
- ↑ GODBOLD, Catherine Malia
- ↑ 5,0 5,1 5,2 Dmytryshchak, Goya (2018 թ․ մայիսի 5). «Australian actor Cathy Godbold dies after cancer battle». The Sydney Morning Herald. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Actress Cathy Godbold dies age 43». Nine News. 2018 թ․ մայիսի 5. Վերցված է 2018 թ․ մայիսի 5-ին.