Քարտեզի և տարածքի հարաբերակցություն

Քարտեզի և տարածքի հարաբերակցություն, հարց սիմվոլի և օբյեկտի միջև կապի մասին։ Ալֆրեդ Կորժիբսկու հայտնի «Քարտեզը դեռ տարածքը չէ» արտահայտությունը նշանակում է, որ ինչ-որ բանից վերցված աբստրակցիան կամ դրա հանդեպ արձագանքը ինքնին առարկան չեն։ Այլ կերպ ասած, առարկան ցույց տվող ձեռքը ինքնին առարկան չէ, որևէ տեսության մեջբերումը դեռ տեսությունը չէ, օբյեկտիվ իրականությունը նկարագրող գիտական տեսությունը օբյեկտիվ իրականությունը չէ։

Քարտեզի և տարածքի հարաբերակցություն խմբագրել

Գրեգորի Բեյթսոնը իր «Քայլեր դեպի գիտակցության էկոլոգիան» ժողովածուում զետեղված «Ձևը, իրը և տարբերությունը» էսսեում (1970) նշել է, որ իրականում անհնար է պատկերացնել, թե ինչ է տարածքը, քանի որ ցանկացած հասկացություն որոշակի չափով հիմնված է պատկերացման վրա;[1]:

  Մենք ասում ենք, որ քարտեզը տարբերվում է տարածքից։ Իսկ ի՞նչ է տարածքը։ Օպերացիոնալ կերպով բնորոշելով՝ ինչ-որ մեկը ցանցենիով և չափող սարքերով որոշակի տարածքի մասին տվյալներ է ստանում, որոնք այնուհետև հանձնում է թղթին։ Այն, ինչ թղթի վրա է, այդ մարդու պատկերացումն է այդ տարածքի մասին, ոչ թե հենց տարածքը։ Եվ եթե այսպես շարունակել, կստացվի որ դա անվերջանալի քարտերի և մտապատկերների շարան է, և ոչ երբեք տարածք, քանի որ թղթի վրա ներկայացման գործընթացում տարածքը ներկայացվում է ընկալման ֆիլտրերով, որոնք սուբյեկտիվ են։  

Նիլ Գեյմանը իր «Ամերիկյան աստվածներ» վեպի մասերից մեկում գեղարվեստորեն անդրադարձել է քարտեզի և տարածքի հարաբերակցության հարցին[2]։

  Ինչպե՞ս նկարագրել պատմությունը։ Ավելի լավ է ուղղակի գրել կատարվածի մասին։ Հասկանու՞մ եք։ Իրադարձությունը ինքդ քեզ և աշխարհին նկարագրելու և բացատրելու համար այն պետք է պատմել։ Դա հավասարակշռության վերականգնման գործընթաց է, պատրանք է։ Որքան ճշգրիտ է քարտեզը, այնքան այն ավելի շատ է համապատասխանում տարածքին։ Ամենաճշգրիտ քարտեզը հենց տարածությունն է, այն լիովին ճիշտ է և բացառապես անօգուտ։ Պատմությունը քարտեզ է, որը նույն տարածքն է։ Դրա մասին պետք է հիշել։  

Բեյթսոնը նշել է, որ քարտեզի օգտակարությունը որոշվում է ոչ թե տառային իրականությամբ, այլ կառուցվածքով, որը առավելագույնս նման է տարածքի կառուցվածքին։ Նա այս հարցը քննարկել է «Անանուն ալկոհոլիկների թեոլոգիա» ստեղծագործության մեջ։

Ըստ Բեյթսոնի՝ այն մշակույթը, որը համոզված է, որ հարբուխը փոխանցվում է չար հոգիների միջոցով, որ այդ ոգիները դուրս են գալիս մարդու միջից, երբ նա փշռտում է, որ նրանք կարող են փոխանցվել մի մարդուց մյուսին ֆիզիկական շփման միջոցով կամ շնչառական ուղիներով, կարող է նույնքան արդյունավետ «քարտեզ» լինել առողջապահության համար, որքան այն, որում ոգիները փոխարինված են միկրոբներով։

Քարտեզը տարածք չէ խմբագրել

«Քարտեզը տարածքը չէ» արտահայտությունը առաջին անգամ հիշատակվել է 1931 թվականին՝ Ալֆրեդ Կորժիսկու զեկույցում, որը նա կարդացել է Ամերիկյան մաթեմատիկական միության (American Mathematical Society) առաջ ելույթի ժամանակ (Նոր Օռլեան, Լուիզիանա)[3]։

  • Քարտեզը ունի կառուցվածք, որը կա՛մ կարող է նման լինել տարածքին, կա՛մ նման չլինել
  • Քարտեզը տարածքը չէ

Բելգիացի սյուրռեալիստ Ռենե Մագրիտը «ընկալումը միշտ կանգնած է մեր և իրականության արանքին» կոնցեպտը պատկերել է իր նկարների շարքում, որտեղ զետեղված է «Կերպարների դավաճանությունը» նկարը, որի վրա պատկերված է ծխամորճ և կա հետևյալ գրությունը «Ceci n'est pas une pipe» («Սա ծխամորճ չէ»)[4]։

Լուիս Քերոլը իր «Սիլվի և Բրունո» (1889 թվական) գործում տվել է երևակայական քարտեզի հումորային նկարագրություն, որի մասշտաբը մղոններով է։

Ստեղծագործության հերոսը նկարագրում է այդ քարտեզի օգտագործման մի քանի դժվարություններ և եզրահանգում, որ «այժմ մենք օգտագործում ենք հենց երկիրը՝ իր քարտեզի փոխարեն, քանի որ դա էլ պակաս լավ քարտեզ չէ»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bateson G. Form, Substance and Difference // Steps to an Ecology of Mind: Collected Essays in Anthropology, Psychiatry, Evolution, and Epistemology. University Of Chicago Press. ISBN 0-226-03905-6.(անգլ.)
  2. Гейман Н. Американские боги. — М.: АСТ, Ермак, 2006. ISBN 5-17-019844-2.
  3. Korzybski A. A Non-Aristotelian System and its Necessity for Rigour in Mathematics and Physics. Доклад в Американском математическом обществе (Новый Орлеан, штат Луизиана, США). Встреча American Association for the Advancement of Science. 28 декабря, 1931 года. Перепечатано в «Science and Sanity», 1933, с. 747—761.(անգլ.)
  4. См. Barry, Ann Marie (биография Արխիվացված 2005-11-29 Wayback Machine). Visual Intelligence: Perception, Image, and Manipulation in Visual Communication. (books.google.com) С. 15—16.(անգլ.)

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել