Քարտեզագրական միջազգային միություն

Քարտեզագրական միջազգային միություն, ՔՄՄ (ֆր.՝ Association Cartographique Internationale, անգլ.՝ International Cartographic Association), միջկառավարական կազմակերպություն, որը ստեղծվել է անդամ երկրների ազգային կազմակերպությունների կողմից՝ քարտեզագրական գիտությանն ու արտադրությանն աջակցելու, քարտեզագրական հետազոտությունների կատարման ու կոորդինացման, տարբեր երկրների գիտնականների համագործակցության, ինչպես նաև քարտեզագրական կարևոր հարցերի քննարկման, միջազգային կոնֆերանսների, սիմպոզիումների, ցուցահանդեսների կազմակերպման և քարտեզագրության նորագույն նվաճումներին ծանոթացնելու համար։

Քարտեզագրական միջազգային միություն
Изображение логотипа
ՏեսակՄիջազգային կազմակերպություն
ՀապավումICA
ՀիմնադրվածՀունիսի 9, 1959
Գլխադասային գրասենյակՇվեյցարիա Բեռն, Շվեյցարիա
ՏարածաշրջանՀամաշխարհային
Պաշտ. լեզու(ներ)Անգլերեն, ֆրանսերեն
Գլխավոր քարտուղարԳեորգ Գարտներ[1]
Վերադաս կազմակերպությունԳիտական միությունների միջազգային խորհուրդ
Կայքicaci.org(անգլ.)

Հիմնադրվել է 1959 թվականի հունիսի 9-ին՝ Բեռնում (Շվեյցարիա)։ Առաջին ժողովն անցկացվել է 1961 թվականին, Փարիզում։

Անդամներն են 73 երկիր (2022)։ Բարձրագույն օրգանը Գլխավոր ասամբլեան է, որը հրավիրվում է 4 տարին մեկ։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 431  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարտեզագրական միջազգային միություն» հոդվածին։