Քարձոր (Ալաշկերտի գավառ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քարձոր (այլ կիրառումներ)

Քարձոր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Ալաշկերտի գավառակում[1]։ Գտնվում էր Բագրևանդ գետի ձախ կողմում, Ալաշկերտ քաղաքից 14 կմ հարավ-արևելք։

Գյուղ
Քարձոր
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԱլաշկերտի գավառակ
Այլ անվանումներԿարձոր, Կարջոր, Կարցոր, Կարցուր, Քարցուր
Պաշտոնական լեզուՀայերեն, այլ
Ազգային կազմՀայեր (մինչև 1860), քրդեր
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև 1860), այլ
Ժամային գոտիUTC+3

Պատմություն

խմբագրել

Հայ բնակչությունը գաղթել է Հայաստան և բնակություն հաստատել Արևելյան Հայաստանում, ներկայիս Ծակքար գյուղում։

Բնակչություն

խմբագրել

Եղել է հայաբնակ գյուղ մինչև 1860-ական թվականները։ 1878 թվականին ուներ 7 տուն` 36 բնակչով, իսկ XX դարի սկզբին ուներ 25 տուն քուրդ բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Քարձորն ուներ խաչքարերով գերեզմանատուն[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 329

Աղբյուրներ

խմբագրել