Քարե քաղաք Կուկլիցա կամ Տիկնիկների հովիտ — յուրատիպ բնական լանդշաֆտ, որն իր մեջ է ընդգրկում 120-ից ավելի բնական ծագման քարե սյուներ Մակեդոնիայի հյուսիսում Կրատովո համայնքի Կուկլիցա գյուղում։

Քարե քաղաք Կուկլիցա
«Հարս ու փեսա»
Քարե սյուներ

Քարե քաղաքն ընկած է Կրատովոյից 8 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Կրիվա գետի ափի հովտում։ Քարե ֆիգուրաներով շրջանը գտնվում է ծովի մակարդակից 415-420 մետր բարձրության վրա, տարածվում է մոտ 0,3 կմ²։ Ֆիգուրաները, որոնք հիշեցնում են մարդիկ կամ տիկնիկներ (որտեղից՝«Տիկնիկների հովիտ» անվանումը) ունեն տարբեր մեծություններ, տարբերվում են բարձրությամբ և տեսքով։ Ամենանշանավորները համարվում են երկու իրար կողքի կանգնած խոշոր ֆիգուրաները՝ անվանված ժողովրդի կողմից «Հարս ու փեսա»։

Գոյություն ունեն այդ հողերում քարե սյուների հայտնվելը բացատրող մի քանի լեգենդ։ Նրանցից ավելի հայտնի է տղամարդու մասին լեգենդը, որը չէր կարողանում ընտրել երկու կանանցից մեկին, ում հետ կամուսնանար։ Եվ արդյունքում որոշում է ամուսնանալ միանգամից երկուսի հետ՝ նշանակելով երկու պսակադրությունը մեկ օրում։ Արդյունքում հարսնացուներից մեկը գնում է դիտելու մյուս հարսանիքը և բռնում ամուսնուն ուրիշ հարսնացուի հետ։ Բարկացած կինը անիծում է երկուսին էլ, և հարսանիքի բոլոր մասնակիցները դառնում են քարեր։ Ըստ մյուս լեգենդի՝ ինչ-որ ժամանակ այդ հողերը անապատային են եղել, և երբ պատերազմի ժամանակ անցել են զորքեր, օդի սաստիկ անբարենպաստ ջերմաստիճանից վերածվել են քարերի։ Ըստ տեղացիների խոսքերի՝ ամեն 5-6 տարին մեկ հովտում առաջանում են նոր քարեր։

Անցկացված գիտական հետազոտությունները բացատրում են քարե սյուների գոյացման պատճառը, դրանք առաջանում են վերջին 100 հազար տարիների Գոլոցեն դարաշրջանի կոռոզիոն պրոցեսներով։ Նրանց գոյացման հիմնական գործոնը այստեղի հրաբխային հանքաշերտերի քամահարումն է։ Դա հնարավոր է դարձել նրանով, որ մոտ 30 մլն տարի առաջ հիմքի փափուկ հրաբխային տուֆը վերևից ծածկվել է ամբողջական ամուր անդեզիտներով և իգնիմբրիտներով։ Ամբողջ Բալկաններում կան չորս տեղանքներ նման այս բնական անոմալիաներին, որոնցից երեքը ընկած են Մակեդոնիայի տարածքում և մեկը Սերբիայում՝ կոչված Սատանի քաղաք[1][2][3]։

Պատկերասրահ խմբագրել

Հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Exploring Macedonia». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
  2. Macedonia Holidays and Tours
  3. kuklica.50webs.com