Սատանի քաղաք (Սերբական կիրիլիցա`Ђавоља варош, անգլ.՝ Devil's Town, լատին․՝ Đavolja varoš ), յուրօրինակ ժայռերի փունջ, գտնվում է հարավային Սերբիայում, Րադան լեռան մոտ, Կուրշումլիա քաղաքի հարևանությամբ։ Նրա առավելություններն են՝ 202 էկզոտիկ գոյացած շերտերը, որոնք նկարագրվում են երկրի բուրգեր կամ «աշտարակներ»։ Բարձրությունը՝ 2-15 մ., լայնությունը՝ 4-6 մ.: Այդ շերտերը ստեղծված են հողի ուժգին էրոզիայից, որը ուներ ինտենսիվ հրաբխային ակտիվություն միլիոնավոր տարիներ առաջ[1]։ Աշտարակների մի մասը ունի «խոյակներ» կամ «գլուխ», որոնք հետագայում նրանց կպաշտպանեն էրոզիայից[2]։

Ժայռի տեսքը

1959 թվականից այն համարվում է արգելոցային տարածք և պաշտպանվում է պետության կողմից, 1995 թվականին Սերբիայի կառավարության որոշմամբ հայտարարվեց, որ դա ենթակա է առաջին աստիճանի պաշտպանության[3]։ Բնական աղբյուրները գտնվում են շերտերի տակ և ունեն բարձր հանքային կոնցենտրացիա։

Այնտեղ կան երկու աղբյուրներ՝ Đavolja voda (Սատանի ջուր), որը պարունակում է թթվային մաս(pH 1.5) և բարձր հանքային կոնցենտրացիա, երկրորդը՝ Crveno vrelo(Լավ կարմիր)[3]։

Ժայռը նոմինացվել է աշխարհի յոթ նոր հրաշալիքներից մեկը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Đavolja varoš Արխիվացված 2013-05-08 Wayback Machine, National Tourist Organization of Serbia (English)
  2. The Djavolja Varos (Devil's Town) Natural Landmark, UNESCO World Heritage
  3. 3,0 3,1 About Devil's Town, Official website
  4. «New7Wonders: Đavolja Varoš, Rock Formation». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել