«Քարե երկնքի ներքո» (ռուս.՝ «Под каменным небом»), 1974 թվականի գեղարվեստական ֆիլմ, «Լենֆիլմ» (ԽՍՀՄ) և «Թիմֆիլմ» (Նորվեգիա) կինոստուդիաների համատեղ արտադրության կինոնկար, որը նկարահանել են ռեժիսորներ Կնուտ Անդերսենն ու Իգոր Մասլեննիկովը[2][3]։

Քարե երկնքի ներքո
ռուս.՝ Под каменным небом
Երկիր ԽՍՀՄ
 Նորվեգիա
Ժանրդրամա և ռազմական ֆիլմ
Թվական1974
Լեզուռուսերեն և նորվեգերեն
ՌեժիսորKnut Andersen? և Իգոր Մասլեննիկով
Սցենարի հեղինակSigbjørn Hølmebakk? և Յուրի Նագիբին
ԴերակատարներArne Lie?, Եվգենի Լեոնով, Նիկոլայ Բուրլյաև, Օլեգ Յանկովսկի, Անատոլի Սոլոնիցին[1], Նիկոլայ Գրինկո[1] և Ֆիլիպ Յանկովսկի[1]
ՕպերատորՎլադիմիր Վասիլև
ԵրաժշտությունՎլադիմիր Դաշկևիչ
Պատմվածքի վայրՆորվեգիա
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն82 րոպե

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1974 թվականի հոկտեմբերի 25-ին (Օսլո), 1975 թվականի օգոստոսի 4-ին (Մոսկվա)։

Սյուժե խմբագրել

…1944 թվականի հոկտեմբեր։ Թշնամուն տրվող ջախջախիչ հարվածների շղթայում հայտնվում է նոր օղակ՝ Հեռավոր Հյուսիսը։ Կարելյան ռազմաճակատի զորքերը հյուսիսային նավատորմի նավաստիների հետ համագործակցությամբ ջախջախել են գերմանա-ֆաշիստական զավթիչներին, որոնք ներխուժել են Խորհրդային Անդրբևեռ, ամբողջությամբ մաքրել են նրանցից պեչենեգյան հողը և դուրս եկել Նորվեգիայի հետ պետական սահմանի մոտ։ Առջևում Ֆինմարքն է, Հյուսիսային Նորվեգիայի ստրկացված հողերը։ Այս մեծ ճակատամարտի դրվագներից մեկի մասին էլ պատմում է մեր ֆիլմը…

1944 թվականի հոկտեմբերին, հակառակ հիտլերյան հրամանատարության՝ դեպի հարավ տարհանման հրամանին, նորվեգական Կիրկենես քաղաքի բնակիչները թաքնվել են լքված հանքում։ Նորվեգական դիմադրության մասնակիցների և խորհրդային բանակի հրամանատարության համատեղ գործողություններով, որոնց հայտնի է դարձել քաղաքի հին շինությունները պայթեցնելու հիտլերների մտադրության մասին, հաջողվում է կանխել ողբերգությունը[3][4][5]։

Դերերում խմբագրել

  • Առնե Լի – Կիրկենեսի քաղաքապետ
  • Վեսլեմեյ Հասլյունդ – Աստրիդ
  • Բեռնհարդ Ռամստադ – Յալմար
  • Կորե Տաննվիկ – Էլդար
  • Դան Ֆոսսե – Էմանուել
  • Նիլս Ուտսի – Բյորգինալեն
  • Սուլֆրիդ Հեյեր – Մարթա
  • Տուրլեյֆ Ռեյս – նախարար
  • Ռագնհիլդ Միկելսեն – Աստրիդի մայրը
  • Կարին Մասե – Էլինոր
  • Պոլ Պանդե Ռոլֆսեն – էպիզոդ
  • Գերդ Յորգենսեն – Օլինե
  • Կորե Վիկլունդ – Ռիկարդ
  • Արնե Օս – բժիշկ
  • Սոնյա Բե – քույր Աննա
  • Առնե Քրիստոֆերսեն – Ստեներսեն
  • Լեյֆ Էրիկ Ֆորբերգ – պատանի
  • Հելենա Կրագ – հղի կին

  • Ֆիլիպ ՅանկովսկիԱստրիդի որդին
  • Ֆելիքս Վեդերնիկով – տղա նապաստակի հետ
  • Ռուսերեն տեքստը կարդում է՝ Վ. Սմիռնով

Նկարահանող խումբ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • ««Под каменным небом»». Государственный регистр фильмов. Министерство Культуры Российской Федерации. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
  • «Под каменным небом» Аннотированный каталог фильмов киностудии «Ленфильм» 1918—2003.
  • ««Под каменным небом»». Фильмы. Энциклопедия отечественного кино. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
  • ««Под каменным небом»». Статья. Онлайн-энциклопедия Кирилла и Мефодия. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
  • «Под каменным небом»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  • Ермолаев Д. А. «Норвежский король плакал на премьере» (ռուսերեն). Государственный Архив Мурманской области. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 6-ին.