Քարավազք Արաքսի, Որդուարի մերձակայքից մինչ Մեղրի հոսող Արաքս գետի հատվածը միջնադարում այդպես է անվանվել։ Արաքսն այդ մասում հոսում է քարքարոտ ժայռաշղթաների նեղ կիրճով և համարյա զուրկ է բուսականությունից։ Այս մասում գետն ունի քարավազոտ ափեր և համեմատաբար արագ է հոսում։ Երկրաբանական գիտությունների համաձայն` որպես Արաքսի հովտի մի մաս` Նախիջևանի արաքսամերձ տարածքը խոր հնադարում ծածկված է եղել ջրի տակ։ Ըստ ուսումնասիրման արդյունքների՝ Նախիջևանի տարածքում տարածված են եղել մեծ և փոքր լճեր՝ Արաքսի երկարությամբ։ Իսկ մեծ ու փոքր լեռնաճյուղերը, որոնք ձգված են եղել Արաքսի ընթացքին ուղղահայաց, դրանց միջև կազմել են ամբարտակների շարքեր, որոնք աստիճանաբար սկսվել են քայքայվել հազարամյակների ընթացքում։ Արաքսի ընթացքը մինչև Որդուար քաղաքի մերձակայքը՝ Դարուա և Քամքու լեռների փեշերը, ձևավորվել է լճերի մակերևույթների աստիճանաբար իջնելու հետևանքով։ Այդ երկու ապառաժոտ լեռները իրարից բաժանվել և երկու մասի են բաժանվել երկրաշարժների պատճառով։ Արաքսը շարունակում է իր ընթացքը այդ խորը ու նեղ կիրճով և հետագայում ստացել է Քարավազք անվանումը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 52 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։