Քառասունհինգ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Քառասունհինգ» (ֆր.՝ Les Quarante-Cinq), Ալեքսանդր Դյումա (հոր) վեպերից է, որն ավարտում է հուգենոտյան պատերազմների մասին եռապատումը, այն պատմության վերջաբանն է, որը սկսվում է «Մարգո թագուհին» վեպում և շարունակվում «Կոմսուհի դը Մոնսորո»-ում։
Քառասունհինգ ֆր.՝ Les Quarante-cinq | |
---|---|
Հեղինակ | Ալեքսանդր Դյումա |
Անվանվել է | The forty-five guards? |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմական գեղարվեստական գրականություն |
Թեմա | The forty-five guards? |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1848 |
Նկարագրում է | Ֆրանսիա |
Նախորդ | Կոմսուհի դը Մոնսորո |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակման տարեթիվ | 1847 |
Սյուժե
խմբագրել«Քառասունհինգ» վեպում ընթերցողը կրկին հանդիպում է Դիանա դը Մերիդորին և տեղեկանում նրա հետագա ճակատագրին. ծանր տանելով իր սիրելի տղամարդու մահը՝ նա իր սիրելիի մահվան վրեժը դարձնում է իր կյանքի նպատակ։
«Քառասունհինգ» վեպում թագավորական տունը և բարձր ազնվական ընտանիքները խրվել են ինտրիգների մեջ, ամեն քայլափոխին իրականացնում են դավաճանություններ ու սպանություններ։ Դուքս Ֆրանսուա Անժուացին մասնակցում է պատերազմին միայն այն պատճառով, որ ցանկանում է դառնալ նախ Ֆլանդրիայի, ապա նաև Ֆրանսիայի միապետը։ Խորամանկ քաղաքական գործիչ դուքս դը Գիզը Վիլհելմ Օրանացու հետ դավադրություն է կազմակերպում։ Գիզի քույրը՝ դքսուհի դը Մոնպանսյեն պահում է վարձու մարդասպանների մի ամբողջ բանակ։ Ահա թե ինչպիսի շրջապատում էր գտնվում Հենրի IIIը։ Դյումայի նկարագրմամբ նա կարողանում էր թագավորել միայն նրա շնորհիվ, որ հենվում էր ողջամիտ, եռանդուն և նվիրված օգնականների վրա։ Սակայն «Քառասունհինգ» գրքում միայնակ թագավորի կողքին այդպիսի օգնականներ չկային։
Թուլակամ թագավորին կյանքի գնով պաշտպանող ֆավորիտների՝ Սեն-Մեգրենի, Քելյուսի, Շոմբերգի և Մոժիրոնի մահից հետո ողջ է մնում թագավորի սիրելիներից միայն դ'Էպերնոնը։ Հենց նրա գլխում է ծագում թագավորի պաշտպանության համար քառասունհինգ երիտասարդ ազնվականներից բաղկացած թիկնապահական գունդ ստեղծելու գաղափարը, որի ղեկավար է նա կարգում հմուտ զորավար Լուանյակին։ «Քառասունհինգ» վեպի անվանումը վերցված է թիկնապահների քանակից։ Բայց անգամ նոր թիկնապահական գունդը չի կարողանում փրկել դատապարտված Վալուային։
«Քառասունհինգ» վեպի համակրելի կերպարների մեջ առանձնանում է ծաղրածու Շիկոն։ Այս հերոսը հայտնվեց «Կոմսուհի դը Մոնսորո» վեպում որպես խորաթափանց քաղաքական գործիչ, որի խելքն ու միտքը շատ էր գնահատում Հենրի III-ը։ Նա բացահայտեց Անժուի դուքսի և կոմս դը Մոնսորոյի՝ թագավորի դեմ ուղղված դավադրությունը։ Թագավորին ընդդիմադիր կուսակցությունը ատում էր Շիկոյին և պատրաստվում էր հաշիվները մաքրել նրա հետ, բայց Շիկոն՝ հստակ հաշվարկելով քայլերը մեծ քաղաքականության իրականացման ժամանակ, կարողացավ գահին ավելի մերձեցնել Հենրի Նավառացուն։ Այս մարդը բարոյական և ինտելեկտուալ մակարդակներում գերազանցում է իր տիրոջը՝ արքային, իսկ փորձառու արքունական քաղաքական գործիչները Շիկոյի հետ համեմատած՝ թվում էին անհաջողակ աշակերտներ։ Շիկոն անպարտ է բոլոր մրցություններում, խելացի է և ուրախ։
Դիանային Փարիզում տեսնելով՝ թագավորի մինյոնը՝ կոմս դյու Բուշաժը սիրահարվում է նրան։ Բայց Դիանան չի պատասխանում երիտասարդի սիրուն. նա նվիրված է Բյուսիին անգամ մահից հետո։ Ճակատագիրը կոմսին և Դիանային հանդիպեցնում է Նիդեռլանդներում, որտեղ դյու Բուշաժը պատերազմի էր մասնակցում, իսկ կոմսուհի դը Մոնսորոն պատրաստվում էր վրիժառության։
Վեպի վերջում Դիանան սպանում է Ֆրանսուա Անժուացուն թույնով ցողված վարդի, դեղձի և մոմի միջոցով։
Ընդհանուր առմամբ եռապատման երրորդ գիրքը իր գեղարվեստական արժանիքներով զիջում է առաջին երկու գրքերին։ Նոր հերոսները թվում են բավականին մռայլ ու անգույն՝ համեմատած Լա Մոլի և Կոկոննասի, Քելյուսի և դը Բյուսիի, դը Մուիի և Նիկոլ Դավիթի կերպարների հետ։ Սակայն էջերը, որոնցում գործում են ծերացած, բայց առաջվա պես համակրելի Շիկոն, Վալուաների տոհմում վերջին թագավոր Հենրի III-ը և ցմփոր, էգոիստ և ալարկոտ Գորանֆլոն, ով դարձել էր աբբահայր, արժանի են ուշադրության և ստիպում են հիշել «Մարգո թագուհու» և «Կոմսուհի դը Մոնսորոյի» լավագույն դրվագները։