Քանի՜ ձեռքից եմ վառվել

Հովհաննես Թումանյանի քառյակ

«Քանի՜ ձեռքից եմ վառվել», Հովհաննես Թումանյանի քառյակներից։

Քանի՜ ձեռքից եմ վառվել
Տեսակգրական ստեղծագործություն և քառյակ
Ժանրքառյակ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1917
ՎիքիդարանՔանի՜ ձեռքից եմ վառվել

Պատմություն խմբագրել

Հովհաննես Թումանյանն այս քառյակը գրել է 1917 թվականի դեկտեմբերի 24-ին։ Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում են երեք ինքնագրեր, որոնցից մեկը Թումանյանի դուստր Աշխենի ալբոմում է։ Քառյակն առաջին անգամ տպագրվել է 1918 թվականին Թիֆլիսում լույս տեսնող «Ժողովրդի ձայն» թերթի 1-ին համարում[1], այնուհետև՝ 1922 թվականին Թիֆլիսում հրատարակված Հովհաննես Թումանյանի «Քառյակներ» ժողովածուի 10-րդ էջում և Կ․ Պոլսում լույս տեսած Թումանյանի «Բանաստեղծություններ» ժողովածուի 49-րդ էջում, ապա՝ Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հատորի 206-րդ էջում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հովհաննես Թումանյանի թանգարան». www.toumanian.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 11-ին.
  2. «Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/524 — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2019 թ․ հունիսի 11-ին.