Քանդակների այգի (Վիբորգ)

այգի Վիբորգում

Քանդակների զբոսայգի, Վիբորգի կենտրոնում գտնվող պուրակ է, որը տեղակայված է Ակուլովա, Վոկզալնայա, Կույբիշև փողոցների և Լենինգրադյան խճուղու միջև։

Picto infobox plant.png
Քանդակների այգի
Волк напротив "американского" дома - panoramio.jpg
Տեսակայգի, պուրակ և պուրակ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՎարչատարածքՎիբորգ
Հիմնվել է1988
Քանդակների այգի (Վիբորգ)ը գտնվում է Ռուսաստանում
Քանդակների այգի (Վիբորգ)

ՊատմությունԽմբագրել

Երկար ժամանակ ներկայիս այգու տեղում գտնվել է Պետերբուրգի արվարձանի բնակելի թաղամասի և Վիբորգի կամրջագլխային ամրությունների մի մասը, որը կազմավորվել էր 18-րդ դարի առաջին կեսին։ Թաղամասի ուրվագծերը ձևավորվել են 19-րդ դարի վերջին, երբ, համաձայն 1861 թվականի գլխավոր հատակագծի, արվարձանի տարածքը ներառվել է քաղաքի մեջ։ Մինչև 1930-ականների վերջը այս տարածքը կառուցապատված է եղել մեկ և երկհարկանի բնակելի և առևտրային շենքերով։ 1929 թվականին Վիբորգի գլխավոր հատակագծով նախատեսվում է եղել տարածքի վերակառուցում, այդտեղով պետք է անցներ Մյուլլյումյաենկատու փողոցը` դեպի Վոկզալնայա հրապարակ գնացող նախագծված լայն մայրուղու մի մասը, այդ պատճառով էլ թաղամասը չի կառուցապատվել բազմահարկ շենքերով։ Բայց կառուցվել է Մելնիչնայա Գորա հրապարակից դուրս եկող փողոցի միայն մի փոքր մասը, նախագիծն ընդհատվել է խորհրդա-ֆիննական պատերազմի արդյունքում (1939-1944), որի ընթացքում թաղամասի փայտե շենքերը ամբողջությամբ ավերվել են։ Այսպիսով, ձևավորվել է պուրակ, որի բարեկարգման համար քաղաքային իշխանությունները ներգրավել են ՌՍՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի մասնաճյուղի անդամներին[1]։

1976 թվականից ի վեր այգի-պուրակային քանդակագործության նկատմամբ հետաքրքրության վերածննդի շրջանում ԽՍՀՄ-ում կազմակերպվել են քանդակագործական սիմպոզիումներ, որոնց անցկացման վայրը այն քաղաքներն են եղել, որոնք ապահովված են եղել քանդակներ ստեղծելու համար համապատասխան նյութերով։ Առաջին փորձը Կլայպեդայի սիմպոզիումն էր, որի արդյունքում ստեղծվել է Քանդակների պուրակ։ Բիշքեկի Կաղնու պուրակի քանդակները հիշեցնում են 1984 թվականին անցկացված նմանատիպ սիմպոզիումը։ Վիբորգի քաղխորհրդի գործադիր կոմիտեն որոշում է կայացրել կիրառել հաջողված փորձը և 1988 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին կազմակերպել ՌՍՖՍՀ նկարիչների միության քանդակագործական սիմպոզիումը։ Տասնմեկ հոգանոց քանդակագործների խմբի աշխատանքի համար որպես նյութ օգտագործվել է Վոզրոժդենիեի քարհանքի տեղական մոխրագույն ռապակիվի գրանիտը։ Սիմպոզիումի աշխատանքների արդյունքում ստեղծվել են տասնմեկ քանդակագործական կոմպոզիցիաներ, որոնցից ինը տեղադրվել են «Քանդակների այգի» կոչվող պուրակում`

  • Վիկտոր Դիմովի «Գայլը»,
  • Ս. Պ. Ասլամովի «Երգող քարը»,
  • Ա. Մ. Բոգաչովի «Ուլիտանա» և «Հանգիստ ծովեզրին»,
  • Թ. Գուլիևի «Երգը»,
  • Յու. Վ. Եվգրաֆովի «Օրփեոս»,
  • Ս. Կ. Զադորոժնու «Դարբին»,
  • Ե. Ֆ. Մարիշևի «Ծնրադրություն»,
  • Վ. Ա. Պոլոզովի «Հանգիստ»,
  • Լև Սմորգոնի «Շինարար»։

Լ. Ա. Բեյբությանի «Տղան կատվի հետ» տասներորդ քանդակը տեղադրված է Մեծ Շերեփի ծովափին գտնվող պուրակում, իսկ տասնմեկերորդը՝ Ն. Ն. Խրոմովի «Ալիք»-ը (լողացող կնոջ կերպարը) Վիբորգսկի շրջանի Զիմինո ավանի առողջարանի շենքի մոտ։

Հետազոտողների կարծիքով, քանդակագործական սիմպոզիումները դարձել էին կարևոր իրադարձություն Վիբորգի գեղարվեստական կյանքում։ Պուրակում տեղադրվել էին պայմանական և ընդհանրացված ձևերով քանդակներ, որոնք ներկայացնում էին աշխատանքի, ստեղծագործության, հանգստի, ինչպես նաև գրական կերպարների պատկերներ։ Միևնույն ժամանակ, պարտեզի հատակագծման մեջ նկատվեցին թերություններ, որոնց պատճառով գրանիտե քանդակները, գործնականում զուրկ էին պատվանդաններից և ընկալվում էին պասիվ և միօրինակ։ Դա հաշվի էր առնվել պուրակի հետագա բարեկարգման, ընթացքում` լրացուցիչ կանաչապատման,մանկական խաղահրապարակի ձևավորման և ամենահաջողված քանդակերից մեկի` «Գայլի» կոմպոզիցիայի կենտրոն տեղափոխման ընթացքում։

Պուրակում տնկված էկզոտիկ ծառատեսակներից հատկանշական էին Մակկա թխկենին և շագանակենին։

ԳրականությունԽմբագրել

  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8
  • Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.

ԾանոթագրություններԽմբագրել