Լենինգրադյան խճուղի (Վիբորգ)
Լենինգրադյան խճուղի (նախկինում՝ Պետերբուրգյան, ֆիններեն՝ Kannaksentie), Վիբորգի գլխավոր փողոցներից մեկն է, որն անցնում է Կարմիր հրապարակից դեպի «Լազարևկա» արդյունաբերական գոտի, այնուհետև դեպի Չերկասովսկայա հանգույց, որտեղից միանում է M10 «Սկանդինավիա» մայրուղուն։
Լենինգրադյան խճուղի | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Վիբորգ |
Անվանվել է | Լենինգրադ |
Կառուցապատման պատմություն խմբագրել
Լենինգրադյան խճուղու տարածքը սկսել են կառուցապատել 18-րդ դարի առաջին կեսին, երբ 1738 թվականին բռնկված հրդեհից հետո իշխանությունները թույլ չեն տվել տեղաբնակներին բնակություն հաստատել Աննինսկի ամրությունների մոտ և Հողակերտ քաղաքում։ Այսպես առաջացել է Սանկտ Պետերբուրգի արվարձանը։ 19-րդ դարում, երբ արվարձանը միացել է քաղաքին, նրա գլխավոր փողոցը կոչվել է Սանկտպետերբուրգյան (Պետերբուրգյան, ֆիներեն` Pietarinkatu, շվեդերեն` St. Peterburgska gatan):
Այն կրկնում է Սանկտ Պետերբուրգի հին ճանապարհի ուրվագծերը, բայց արվարձանի փայտե շենքերից ոչինչ չի մնացել, ցածրահարկ շենքերը վերացել են 1861 թվականի գլխավոր հատակագծի իրագործմամբ[1]։ 19-րդ և 20-րդ դարերի սկզբին հին շենքերը փոխարինվել են բազմահարկ բազմաբնակարան շենքերով։ Օրինակ, Կարմիր հրապարակի մուտքը զարդարում էին ճարտարապետ Ալլան Շուլմանի նախագծով կառուցված աշտարակներով բազմահարկ շենքերը։ «Կարյալա» ապահովագրական ընկերության շենքը, որը կառուցվել է 1939 թվականին, Վիբորգի ամենաբարձր բնակելի շենքն է եղել մինչև 1967 թվականը, մինչև նույն փողոցում տասներկու հարկանի բնակելի շենքի կառուցումը[2]։
1929 թվականից, Ֆինլանդիայի անկախության հռչակումից հետո, մինչև խորհրդա-ֆիննական պատերազմ (1939-1940), փողոցը պաշտոնապես կոչվել է Kannaksentie (ճանապարհ դեպի [Կարելյան] պարանոց), 1940 թվականից այն ստացել է իր ժամանակակից անվանումը։ Փողոցի վրա գտնվող շենքերը մեծ ավերածությունների են ենթարկվել 1939-1940 թվականների խորհրդա-ֆիննական պատերազմի և Հայրենական մեծ պատերազմի ընթացքում։ Օրինակ՝ Ամենայն Սրբոց եկեղեցին չի պահպանվել (ռուս.՝ Храм Всех святых (Выборг), ֆիններեն՝ Kaikkien pyhien kirkko (Viipuri): Հետպատերազմյան շրջանում ձևավորվել է քաղաքային գլխավոր մուտքը, 1957 թվականին կանգնեցվել է խորհրդային զինվորի հուշարձանը (քանդակագործ` Ն. Մ. Կարակաշ), որը դարձել է 1975 թվականին Հաղթանակի 30-ամյակի առթիվ բացված Վիբորգի ազատամարտիկների հուշահամալիրի մի մասը[3]։
1961 թվականին բացվել է ֆինն կարմիր գվարդիականների հուշարձանը (քանդակագործ` Վ. Ս. Չեբոտարև, ճարտարապետ` Ա. Մ. Շվեր)։ 2007 թվականին, Հարավային գերեզմանատան մուտքի մոտ, որտեղ թաղված են Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհվածները, բացվել է Անպարտելի Սուրբ նահատակ Գեորգիի մատուռը։
Մայրուղին կառուցապատված է բազմահարկ բնակելի շենքերով, իսկ հարավարևելյան մասում տեղակայված են առևտրի կենտրոններ (Նախոդկա, Մագնիտ և այլն)։ Դրան հարակից տարածքում են գտնվում Քանդակների զբոսայգին, Քաջության պուրակը, որտեղ տեղակայված է Աֆղանստանում և Չեչնիայում զոհված զինծառայողների հուշահամալիրը, ինչպես նաև Ռիստմյակիի և Հարավային քաղաքային գերեզմանատները։
Պատկերասրահ խմբագրել
-
Կարմիր հրապարակում գտնվող Լենինգրադյան մայրուղու սկիզբը
-
Խանութ քաղաքի մուտքի մոտ
-
Ֆինն կարմիր գվարդիականների հուշարձանը
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель. — Выборг, 2006. — С. 104.
- ↑ Вот эта улица, вот этот дом...
- ↑ «Выборг в период Великой Отечественной войны». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 1-ին.