Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր
Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր, հիշատակի ամսաթիվ, որը նշվում է ամեն տարի փետրվարի 4-ին։ Հռչակել է «Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի միջազգային միությունը» (Քաղցկեղի դեմ միջազգային միություն) (UICC)՝ նպատակ ունենալով աջակցել 2008 թվականին գրված «Քաղցկեղի համաշխարհային հռչակագրի» նպատակներին։ Այս միջազգային օրվա նպատակն է բարձրացնել քաղցկեղի՝ որպես ժամանակակից քաղաքակրթության ամենասարսափելի հիվանդություններից մեկը մասին իրազեկվածությունը[1], ապատեղեկատվության վերացումը[2], ուշադրություն դարձնել այդ հիվանդության կանխարգելմանը, հայտնաբերմանն ու բուժմանը, դրա խրախուսմանը։ Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա առաջնային նպատակը քաղցկեղի պատճառով առաջացած հիվանդությունների ու մահվան դեպքերի էականորեն կրճատումն է[3], և առիթ է միջազգային հանրությանը միավորելու, որպեսզի վերջ տրվի քաղցկեղի պատճառով առաջացող տառապանքների անարդարությանը[4]։ Քաղցկեղից պաշտպանության միջազգային օրը հանրությանը ցույց են տրվում քաղցկեղի դեմ պայքարում աշխարհի առջև ծառացած խնդիրները և կոչ է արվում UICC-ի անդամ քաղաքական գործիչներին և կազմակերպություններին վերաբերվել քաղցկեղին որպես քաղաքական առաջնահերթություն։ Օրը նշվում է Միավորված ազգերի կազմակերպության կողմից[5]։
Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր | |
---|---|
![]() | |
Տեսակ | պարբերական իրադարձություն և հիշարժան ամսաթիվ |
Ամսաթիվ | Փետրվարի 4 |
Կայք | worldcancerday.org |
Հայտնի է, որ քաղցկեղային հիվանդությունների 43%-ի առաջացումը հնարավոր կլիներ կանխել առողջ վարքի այնպիսի նորմերի միջոցով, ինչպիսիք են.
- Ծխելու սահմանափակում, պայքարը այս երևույթի դեմ,
- Ֆիզիկական ակտիվություն, հավասարակշռված, առողջ սնունդ,
- Պատվաստում լյարդի և արգանդի վզիկի քաղցկեղ առաջացնող վիրուսների դեմ,
- Խուսափել արևի տակ և սոլյարիում երկար մնալուց։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Gander Kashmira (փետրվարի 4, 2016)։ «World Cancer Day: Why is the disease still a taboo?»։ The Independent։ Վերցված է փետրվարի 4, 2016
- ↑ Szabo Liz (փետրվարի 3, 2013)։ «World Cancer Day targets myths, spreads message»։ USA Today։ Վերցված է փետրվարի 4, 2016
- ↑ «World Cancer Day 2013 One-Pager (English)»։ UICC։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-02-ին։ Վերցված է փետրվարի 2, 2013
- ↑ «World Cancer Day»։ World Health Organization (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-31-ին։ Վերցված է 2018-09-09
- ↑ https://www.un.org/en/sections/observances/international-days/
Արտաքին հղումներԽմբագրել
- UICC պաշտոնական կայք (անգլ.)