Քաղաքներ և տարիներ (ֆիլմ, 1973)

«Քաղաքներ և տարիներ» (ռուս.՝ «Города и годы»), խորհրդային երկսերիանոց լայնաֆորմատ ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսանդր Զարխին[2] Կոնստանտին Ֆեդինի համանուն վեպի հիման վրա։

Քաղաքներ և տարիներ
ռուս.՝ Города и годы
Երկիր ԽՍՀՄ
Ժանրզգեստավորված դրամա
Թվականհուլիսի 10, 1973
Լեզուռուսերեն և գերմաներեն
ՌեժիսորԱլեքսանդր Զարխի[1]
Սցենարի հեղինակՎլադիմիր Վալուցկի և Ալեքսանդր Զարխի
ԴերակատարներԲարբարա Բրիլսկա, Իգոր Ստարիգին, Winfried Glatzeder?, Irina Pechernikova?, Friedrich-Wilhelm Junge?, Helga Göring?, Նիկոլայ Գրինկո, Լեոնիդ Կուագին, Սերգեյ Մարտինսոն, Գեորգի Բուրկով, Վլադիմիր Նոսիկ և Էրվին Կնաուսմյուլլեր
ՕպերատորԱլեքսանդր Կնյաժինսկի
ԵրաժշտությունԱլֆրեդ Շնիտկե
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն133 րոպե
IMDbID 0176782

Սյուժե խմբագրել

Ֆիլմի (և համանուն վեպի) գլխավոր հերոսը հումանիստ, մտավորական Անդրեյ Ստարցովն է (Իգոր Ստարիգին), որը խճճվել է իր զգացմունքների մեջ[3]։

Ֆիլմի իրադարձությունները, ի տարբերություն վեպի, տեղի են ունենում ժամանակագրական կարգով։ Բացի այդ, կան էական սյուժետային տարաբերություններ սկզբնաղբյուրից։ Մասնավորապես, ֆիլմում գերի մարկգրաֆ ֆոն ցուր Մյուլեն-Շենաուին՝ հայրենիք մեկնելու համար օգնություն ցուցաբերելը ներկայացված է ոչ թե որպես փաստաթղթերի կեղծիք, այլ որպես սովորական խնդրանք իր ընկեր Կուրտին՝ այդ հարցում աջակցելու վերաբերյալ։ Եվ դրա հետևանքով ֆիլմի ավարտը նույնպես զգալիորեն տարբերվում է վեպի ավարտից․ Կուրտ Վանը վերադառնում է Գերմանիա և, մասնակցելով Նոյեմբերյան հեղափոխությանը, մահանում է՝ գնդակահարվելով ֆոն ցուր Մյուլեն-Շենաուի հրամանատարության ներքո գտնվող ջոկատի կողմից։ Ֆիլմն ավարտվում է Պետրոգրադում բեմադրված թատերականացված ներկայացման ֆոնին՝ գլխավոր հերոսին ուղղված երկու նամակների ընթերցումով. դրանից մեկը գրել էր Կուրտը գնդակահարվելուց առաջ, իսկ մյուսն Անդրեյին լքելուց առաջ թողել էր Ռիտան՝ որոշելով չխանգարել նրա՝ Մարի Ուրբախի հետ նոր կյանք սկսելուն։

1919 թվականի աշնանը Անդրեյ Ստարցովը գալիս է Սեմիդոլա քաղաքից (անունը հորինված է) Պետրոգրադ։ Նա զորակոչվել է բանակ և ժամանել ծառայության վայր, բայց գործող զորամասեր ուղարկելու փոխարեն Անդրեյին թողնում են շտաբում։ Շուտով Անդրեյի մոտ է գալիս Ռիտան, որը նրանից երեխա է սպասում։

1914 թվական։ Ուսանող Անդրեյ Ստարցովը Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկից առաջ ժամանել Էր Գերմանիա։ Պատերազմի սկսվելու պատճառով նա չի կարող հայրենիք վերադառնալ և ապրում է Բիշոֆսբերգ քաղաքում։ Գերմանիայում նա ընկերացել է նկարիչ Կուրտ Վանի հետ (Զիգֆրիդ Գլացեդեր), որն իրեն հոգեհարազատ մարդ է։ Բայց պատերազմի սկսվելուց հետո Կուրտը հեռանում է իր ընկեր Անդրեյից՝ համարելով, որ այլևս իրենք խոսելու բան չունեն։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Բարբարա Բրիլսկա Մարի Ուրբախ Մարի Ուրբախ
Իգոր Ստարիգին Անդրեյ Ստարցով Անդրեյ Ստարցով
Զիգֆրիդ Գլացեդեր Կուրտ Վան նկարիչ Կուրտ Վան
Սերգեյ Մարտինսոն Պերսի Պերսի
Իրինա Պեչերնիկովա Ռիտա Ստարցովա Ռիտա Ստարցովա
Գեորգի Բուրկով պահակ պահակ
Նիկոլայ Գրինկո Լելենդին Լելենդին
Լեոնիդ Կուլագին Պլատոնով Պլատոնով
Վլադիմիր Նոսիկ Ալբերտ Ալբերտ
Հելգա Գյորինգ ֆրաու Մյուլլեր ֆրաու Մյուլլեր
Վիտալի Լեոնով էպիզոդ էպիզոդ
Ֆրիդրիխ Վիլհելմ Յունգե Մարկգրաֆ Մարկգրաֆ
Ելենա Վոլսկայա տիկին տիկին
Էրվին Կնաուսմյուլլեր գերմանացի սպա գերմանացի սպա

Նկարահանող խումբ խմբագրել

  • Բեմադրող ռեժիսոր՝ Ալեքսանդր Զարխի
  • Սցենարիստներ՝ Վլադիմիր Վալուցկի, Ալեքսանդր Զարխի
  • Բեմադրող օպերատոր՝ Ալեքսանդր Կնյաժինսկի
  • Կոմպոզիտոր՝ Ալֆրեդ Շնիտկե
  • Երգերի տեքստի հեղինակ՝ Միխայիլ Լվովսկի
  • Բեմադրող նկարիչ՝ Դավիթ Վինիցկի[4]
  • Դիրիժոր՝ Մարկ Էրմլեր
  • Երաժշտական խմբագիր՝ Արսենի Լապիսով
  • Խորհրդատուներ՝ բանակի գեներալ Ալեքսանդր Լուչինսկին, Ալեքսանդր Ժուկ, պրոֆեսոր Դմիտրի Մելնիկով
  • Տնօրեն՝ Վլադիմիր Կոմարովսկի

Փաստեր խմբագրել

  • Ֆիլմի պրեմիերան կայացել Է Մոսկվայի 8-րդ միջազգային կինոփառատոնի բացման օրը։
  • Ֆիլմը նկարահանել են «Մոսֆիլմ» (ԽՍՀՄ) և «ԴԵՖԱ» (ԳԴՀ) կինոստուդիաները համատեղ։
  • Վեպի սյուժեում առկա են հեղափոխական Ռուսաստանի տեսարաններ (Պետրոգրադ, Մոսկվա, սիբիրյան նահանգ), մարտեր Առաջին համաշխարհային պատերազմի ճակատում, կայզերական Գերմանիայում (Բիշոֆսբերգ հորինված քաղաք)։
  • Ֆիլմի բոլոր տեսարանները, որոնք վերաբերում են Գերմանիային, նկարահանվել են Վեյմարում և Էրֆուրտում՝ ԴԵՖԱ-ի կինեմատոգրաֆիստների աջակցությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0176782/
  2. «Сегодня — 100 лет со дня рождения режиссёра Александра Зархи». // Глобальный еврейский онлайн центр. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 24-ին.
  3. Большая Советская Энциклопедия. / 3-е изд. Т. 27. Гл. ред. А. М. Прохоров. — М.: Советская энциклопедия, 1977. — 624 с., илл.; 32 л. илл. и карт.
  4. «Города и годы»(չաշխատող հղում) // Мосфильм (չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել