Քաղաքը (ֆիլմ, 1991)
«Քաղաքը» (հինդի՝ कस्बा, Kasba), 1991 թվականի հնդկական դրամատիկ ֆիլմ։ Սցենարի հեղինակը և ռեժիսորը Կումար Շահանին է։ Սյուժեի հիմքում ընկած է ռուս գրող Անտոն Պավլովիչ Չեխովի «Ձորակում» վիպակը[1]։ Ֆիլմը կարևոր աշխատանք է համարվում հնդկական զուգահեռ կինոյի շարժման մեջ։ Դա այդ ուղղության վերջին ֆիլմերից մեկն է եղել, որից հետո այն սպառել է իրեն 1990-ական թվականների սկզբներին։
Երկիր | Հնդկաստան |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | 1991 |
Լեզու | հինդի |
Ռեժիսոր | Կումար Շահանի |
Սցենարի հեղինակ | Կումար Շահանի |
Դերակատարներ | Manohar Singh?, Shatrughan Sinha?, Mita Vashisht? և Կումար Շահանի |
Օպերատոր | K. K. Mahajan? |
Երաժշտություն | Vanraj Bhatia? |
Դիպաշար
խմբագրելՍյուժեն կենտրոնացած է Մանիր անունով քաղաքայի փոքր ձեռնարկատիրոջ շուրջ, որն ստանում է մեծ շահույթ՝ խաբելով մարդկանց և նրանց վաճառելով ոչ թարմ սնունդ։ Նրա գործերը վարում է հարսը՝ Տեժուն, որն ամուսնացած էր Մանիրի՝ մտավոր հետամնաց կրտսեր որդու հետ։ Մանիրի ավագ որդին վերադառնում է քաղաք, որպեսզի ամուսնանա, սակայն նրա գործերն սկսում են անհաջող ընթանալ։ Նա փախչում է կնոջից ամուսնական գիշերվանից հետո, և նրան ձերբակալում է Դելիի ոստիկանությունը։ Ոստիկանները քննում են նրա գործերը՝ կապված բիզնեսի հետ, իսկ Տեժուն ագահությունից սկսում է խելքը կորցնել։
Մրցանակներ և քննադատություն
խմբագրել«Քաղաքը» ֆիլմը դարձել է Կումար Շահանիի երրորդ ֆիլմն է, որն ստացել է Filmfare Awards «Քննդատների կարծիքով լավագույն ֆիլմ» անվանակարգում[2]։
«Քաղաքը» ֆիլմն ստացել է դանդաղ և մելոդրամատիկ ֆիլմի բնութագիր, որը բնութագրական չէ Շահանիի ոճի համար։ Ellipsis կինոբլոգը դրական կարծիք է հայտնել ֆիլմի մասին՝ նշելով, որ «ֆիլմի ամենատպավորիչ գեղագիտական տարրերից մեկը կինոխցիկի դիրքավորումն է, որը շարժվում է հերոսների հոգեբանական և զգացմունքային վիճակներին զուգահեռ, իսկ պատուհանները և դռան խորշերը բազմիցս հայտնվում են հերոսների գործողությունների ընթացքում այն ձևով, որ արտաքին բնանկարները միահյուսվում են ներքին ձևավորման հետ՝ ստեղծելով սոցիալական իներցիայի և նույնիսկ գյուղական դեկադանսի տպավորություն։ Երբեմն Շահանին շեշտադրում է ծեսերը և ավանդույթները, որոնք կապված են ընտանիքի պատմության հետ, որը հիշեցնում է փիլիսոփայական մերձեցում է ստեղծում՝ բնութագրական մարդաբանների համար»[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Կաղապար:Книга:EoIC
- ↑ «Previous Awards: Critics Award for Best Film» (անգլերեն). The Times of India. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Kasba Review». ELLIPSIS. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.