Քաղաքական լեսբիականություն

Քաղաքական լեսբիականություն, երևույթ ֆեմինիզմի մեջ, առաջին հերթին՝ Երկրորդ ալիքի ռադիկալ ֆեմինիզմի մեջ, որը հիմնված է այն տեսության վրա, որ սեռական կողմնորոշումը կարելի է ընտրել և առաջարկում է լեսբիականությունը որպես արժանի այլընտրանք կանանց հետերոսեքսուալությանը։ Ընդհանուր առմամբ, շարժման հիմնական գաղափարն է կանանց շահերի բաշխումն ու առաջ քաշումը, ինչը հասարակությունում կանանց դերի բարձրացման համար հարկավոր ռեսուրս կստեղծի, որին խոչընդոտում է հետերոսեքսուալությունը և սեքսիզմը։ Leeds Revolutionary Feminist Group կազմակերպությունից մի խումբ կոչ էր անում կանանանց հանել տղամարդկանց «անկողնից և սրտից»[1]։

Չնայած սկզբում ֆեմինիստական շարժման մեջ կար լեսբուհիների որոշ խտրականություն, ի վերջո այն նրանց համար հարկավոր քաղաքական հարթակ է ապահովել։ Զարգացման սկզբից սկսած շարժումը սկսել դիտարկել սեքսուալությունը որպես բարդ երևույթ[2]։

Ամեն դեպքում, որոշ լեսբուքիներ և ֆեմինիստներ համաձայն չեն քաղաքական լեսբիականության հետ։ Jezebel ֆեմինիստական բլոգը գրել է, որ քաղաքական լեսբիականությունը «վատ ծառայություն է մատուցում այն մարդկանց համար, որոնք չեն զգում, որ իրենք ընտրել են իրենց սեռական կողմնորոշումը, հատկապես այն մարդկանց համար, որոնք պայքարել են հավասար իրավունքների համար այդ հիման վրա»[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bindel, Julie (2009 թ․ հունվարի 30). «My sexual revolution». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 7-ին.
  2. Ramazanoglu; Routledge, Feminism and the Contradictions of Oppression, Routledge, 1989. pp84-86
  3. «Lesbianism: Sexual Orientation, Political Choice — Or Both?». Jezebel. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 7-ին.

Գրականություն խմբագրել