Քալվին Նյուփորթ (անգլ.՝ Calvin C. Newport, հունիսի 23, 1982(1982-06-23), ԱՄՆ[1]), ամերիկացի ոչ գեղարվեստական գրող և համակարգչային գիտության դոցենտ Ջորջթաունի համալսարանում[2]։

Քալ Նյուփորթ
անգլ.՝ Cal Newport
Ծնվել էհունիսի 23, 1982(1982-06-23) (41 տարեկան)
ԾննդավայրԱՄՆ[1]
Մասնագիտությունհամակարգչային գիտնական
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԴարտմուտի քոլեջ
Ուշագրավ աշխատանքներDeep Work?, Digital Minimalism? և So Good They Can't Ignore You?
ԱշխատավայրՋորջթաունի համալսարան
Կայքcalnewport.com

Կրթություն խմբագրել

Նյուփորթն ավարտել է բակալավրիատը Դարթմութի քոլեջում 2004 թվականին և ստացել դոկտորի աստիճանը համակարգչային գիտության ոլորտում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից 2009 թվականին, Նենսի Լինչի ղեկավարությամբ[3][4]։

Կարիերա խմբագրել

Նյուփորթը միացել է Ջորջթաունի համալսարանին որպես համակարգչային գիտության ասիստենտ 2011-ին և պաշտոնավարել մինչև 2017 թվականը։ Նրա աշխատանքը կենտրոնանում է բաշխված ալգորիթմների վրա՝ դժվարին ցանցային սցենարներում և ներառում է բնության մեջ կապի համակարգերի ուսումնասիրությունը[5]։ Նյուփորթը ներկայումս Պրովոստի վաստակավոր դոցենտ է Ջորջթաունի համալսարանի համակարգչային գիտության ամբիոնում[6] և ութ գրքերի հեղինակ[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Catalogue of the Library of the Pontifical University of the Holy Cross
  2. «Penguin Random House: Cal Newport». Penguin Random House. 2023. Վերցված է 2023 թ․ հուլիսի 15-ին.
  3. (Thesis). {{cite thesis}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. Newport, Calvin. Curriculum Vitae. https://people.csail.mit.edu/cnewport/pubs/CalvinNewportCV.pdf
  5. «Calvin Newport -- Georgetown University». people.cs.georgetown.edu.
  6. «The dual careers of Cal Newport | MIT EECS». www.eecs.mit.edu. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 28-ին.
  7. «Cal Newport - Author of Deep Work, Study Hacks Blog». www.calnewport.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.